Biblia Todo Logo
Bìoball air-loidhne

- Sanasan -

Մատթեոսի Աւետարան 16 - Գրաբար Աստվածաշունչ (1895)

1 Եւ մատուցեալ փարիսեցիքն եւ սադուկեցիք, փորձելով խնդրէին ի նմանէ նշան յերկնից ցուցանել նոցա։

2 Նա պատասխանի ետ եւ ասէ ցնոսա.

4 Ազգ չար եւ շնացող նշան խնդրէ, եւ նշան մի՛ տացի նմա, բայց նշանն Յովնանու մարգարէի։ Եւ եթող զնոսա եւ գնաց։

5 Գնացին եւ աշակերտքն յայնկոյս, եւ մոռացան առնուլ հաց։

6 Ասէ ցնոսա Յիսուս. Տեսէք եւ զգոյշ լերուք ի խմորոյ սադուկեցւոցն եւ փարիսեցւոց։

7 Նոքա խորհէին ընդ միմեանս եւ ասէին թէ՝ Հաց ոչ բարձաք։

8 Գիտաց Յիսուս եւ ասէ. Զի՞ խորհիք ի միտս ձեր, թերահաւատք, եթէ հաց ոչ ունիք։

9 Տակաւին չիմանա՞յք եւ ո՞չ յիշէք զհինգ նկանակն ի հինգ հազարսն, եւ քանի՞ սակառի բարձէք.

10 եւ ո՞չ զեւթն նկանակն ի չորս հազարսն, եւ քանի՞ զամբիղս բարձէք։

11 Արդ զիա՞րդ ոչ իմանայք եթէ ոչ վասն հացի ասացի ձեզ զգոյշ լինել ի խմորոյ փարիսեցւոցն եւ սադուկեցւոց։

12 Յայնժամ ի միտ առին, եթէ ոչ ասաց զգուշանալ ի խմորոյ, այլ՝ յաղանդոյ փարիսեցւոցն եւ սադուկեցւոց։


ԶԿ.

13 Եւ ելեալ Յիսուս ի կողմանս Փիլիպպեայ Կեսարեայն՝ հարցանէր ցաշակերտսն եւ ասէր. Զո՞ ոք ասեն զինէն մարդիկն թէ իցէ Որդի մարդոյ։

14 Եւ նոքա ասեն. Ոմն՝ զՅովհաննէս մկրտիչ, եւ այլք՝ զԵղիա, եւ կէսք՝ զԵրեմիա կամ զմի ոք ի մարգարէիցն։

15 Ասէ ցնոսա. Իսկ դուք զո՞ ոք ասէք զինէն թէ իցեմ։

16 Պատասխանի ետ Սիմովն Պետրոս եւ ասէ. Դու ես Քրիստոսն, Որդի Աստուծոյ կենդանւոյ։

17 Պատասխանի ետ Յիսուս եւ ասէ ցնա. Երանի քեզ, Սիմովն, որդի Յովնանու, զի մարմին եւ արիւն ոչ յայտնեաց քեզ, այլ՝ Հայր իմ որ յերկինս է։

18 Եւ ես քեզ ասեմ, զի՝ Դու ես վէմ, եւ ի վերայ այդր վիմի շինեցից զեկեղեցի իմ, եւ դրունք դժոխոց զնա մի՛ յաղթահարեսցեն։

19 Եւ տաց քեզ զփականս արքայութեան երկնից. եւ զոր միանգամ կապեսցես յերկրի՝ եղիցի կապեալ յերկինս. եւ զոր արձակեսցես յերկրի՝ եղիցի արձակեալ յերկինս։

20 Յայնժամ սաստեաց աշակերտացն, զի մի՛ ումեք ասասցեն թէ նա է Քրիստոսն։

21 Յայնմ հետէ սկսաւ Յիսուս ցուցանել աշակերտացն թէ պարտ է նմա երթալ յԵրուսաղէմ, եւ բազում չարչարանս չարչարել ի քահանայապետից եւ ի դպրաց եւ ի ծերոց ժողովրդեանն եւ սպանանել, եւ յերիր աւուր յառնել։

22 Եւ առեալ զնա մեկուսի Պետրոսի՝ սկսաւ կագել ընդ նմա եւ ասել. Քաւ լիցի քեզ, Տէր, մի՛ եղիցի քեզ այդ։

23 Եւ նա դարձեալ ի Պետրոս՝ ասէ. Երթ յետս իմ, Սատանայ, գայթակղութիւն իմ ես. զի ոչ խորհիս զԱստուծոյսն, այլ՝ զմարդկան։

24 Յայնժամ Յիսուս ասէ ցաշակերտսն իւր. Եթէ ոք կամի զկնի իմ գալ, ուրասցի զանձն եւ առցէ զխաչ իւր եւ եկեսցէ զկնի իմ։

25 Զի որ կամիցի զանձն իւր կեցուցանել՝ կորուսցէ զնա. եւ որ կորուսցէ զանձն իւր վասն իմ՝ գտցէ զնա։

26 Զի՞նչ օգտիցի մարդ եթէ զաշխարհս ամենայն շահեսցի եւ զանձն իւր տուժեսցի. կամ զի՞նչ տացէ մարդ փրկանս ընդ անձին իւրոյ։

27 Զի գալոց է Որդի մարդոյ փառօք Հօր իւրոյ հանդերձ հրեշտակօք իւրովք, եւ յայնժամ հատուսցէ իւրաքանչիւր ըստ գործս իւր։

28 Ամէն ասեմ ձեզ, զի իցեն ոմանք ի սոցանէ որք աստ կան, որք ոչ ճաշակեսցեն զմահ, մինչեւ տեսցեն զՈրդի մարդոյ եկեալ արքայութեամբ իւրով։

Հայաստանի Աստվածաշնչային Ընկերություն, 2018

Bible Society of Armenia, 2018

Bible Society of Armenia
Lean sinn:



Sanasan