Biblia Todo Logo
Bìoball air-loidhne

- Sanasan -

Մատթեոսի Աւետարան 11 - Գրաբար Աստվածաշունչ (1895)


ԳԷ.

1 Եւ եղեւ իբրեւ կատարեաց Յիսուս զպատուէր երկոտասանից աշակերտացն իւրոց, գնաց անտի քարոզել եւ ուսուցանել ի քաղաքս նոցա։

2 Իսկ Յովհաննէս իբրեւ լուաւ ի բանտին զգործսն Քրիստոսի, առաքեաց ի ձեռն աշակերտաց՝՝ իւրոց,

3 եւ ասէ ցնա. Դո՞ւ ես որ գալոցն ես, եթէ այլում ակն կալցուք։

4 Պատասխանի ետ Յիսուս եւ ասէ ցնոսա. Գնացէք պատմեցէք Յովհաննու զոր լուայք եւ տեսէք.

5 կոյրք տեսանեն, կաղք գնան, բորոտք սրբին, եւ խուլք լսեն, եւ մեռեալք յառնեն, եւ աղքատք աւետարանին։

6 Եւ երանեալ է որ ոչ գայթակղեսցի յիս։

7 Եւ իբրեւ նոքա գնացին, սկսաւ Յիսուս ասել ցժողովուրդսն զՅովհաննէ. Զի՞նչ ելէք տեսանել յանապատին. եղէ՞գն շարժուն ի հողմոյ։

8 Այլ զի՞նչ ելէք տեսանել. մա՞րդ ի հանդերձս փափկութեան զարդարեալ. ահաւանիկ որ զփափուկսն զգեցեալ են՝ ի տունս թագաւորաց են։

9 Այլ զի՞նչ ելէք տեսանել. մարգարէ՞. այո, ասեմ ձեզ, եւ առաւել եւս քան զմարգարէ։

10 Զի նա է վասն որոյ գրեալն է. Ահա ես առաքեցից զհրեշտակ իմ առաջի երեսաց քոց, որ պատրաստեսցէ զճանապարհս քո առաջի քո։

11 Ամէն ասեմ ձեզ. Չէ յարուցեալ ի ծնունդս կանանց մեծ քան զՅովհաննէս մկրտիչ. բայց փոքրիկն յարքայութեան երկնից՝ մեծ է քան զնա։

12 Բայց յաւուրցն Յովհաննու մկրտչի մինչեւ ցայժմ արքայութիւնն երկնից բռնադատի, եւ բռունք յափշտակեն զնա։

13 Քանզի ամենայն օրէնք եւ մարգարէք մինչեւ ցՅովհաննէս մարգարէացան.

14 եւ եթէ կամիք ընդունել, նա է Եղիա որ գալոցն է։

15 Որ ունիցի ականջս լսելոյ՝ լուիցէ։

16 Ո՞ւմ նմանեցուցից զազգս զայս. նման է մանկտւոյ որ նստիցին ի հրապարակս, կարդայցեն զընկերս իւրեանց,

17 եւ ասիցեն. Փողս հարաք ձեզ եւ ոչ կաքաւեցէք, ողբացաք ձեզ եւ ոչ կոծեցարուք։

18 Եկն Յովհաննէս, ոչ ուտէր եւ ոչ ըմպէր, եւ ասեն. Դեւ գոյ ի նմա։

19 Եկն Որդի մարդոյ, ուտէ եւ ըմպէ, եւ ասեն. Ահա այր կերող եւ արբեցող, բարեկամ մաքսաւորաց եւ մեղաւորաց։ Եւ արդարացաւ իմաստութիւն յորդւոց իւրոց։

20 Յայնժամ սկսաւ նախատել զքաղաքսն յորս եղեն բազում զօրութիւնք նորա եւ ոչ ապաշխարեցին.

21 Վա՜յ քեզ, Քորազին, վա՜յ քեզ, Բեթսայիդա. զի եթէ ի Տիւրոս եւ ի Սիդովն եղեալ էին զօրութիւնքն որ ի ձեզ եղեն, վաղու եւս արդեւք խորգով եւ մոխրով ապաշխարեալ էր։

22 Բայց ասեմ ձեզ. Դիւրագոյն լիցի երկրին Տիւրոսի եւ Սիդովնի յաւուրն դատաստանի քան ձեզ։

23 Եւ դու, Կափառնայում, մի՛ մինչեւ յերկինս բարձրասցիս, այլ՝՝ մինչեւ ի դժոխս իջցես. զի եթէ ի Սոդոմ եղեալ էին զօրութիւնքն որ ի քեզ եղեն, ապաքէն կային եւս մինչեւ ցայսօր։

24 Բայց ասեմ ձեզ եթէ. Երկրին Սոդոմացւոց դիւրագոյն լիցի յաւուրն դատաստանի քան քեզ։


ԴԿ.

25 Յայնմ ժամանակի պատասխանի ետ Յիսուս եւ ասէ. Գոհանամ զքէն, Հայր, Տէր երկնի եւ երկրի, զի ծածկեցեր զայս յիմաստնոց եւ ի գիտնոց, եւ յայտնեցեր տղայոց։

26 Այո, Հայր, զի այսպէս հաճոյ եղեւ առաջի քո։

27 Ամենայն ինչ տուաւ ինձ ի Հօրէ իմմէ. եւ ոչ ոք ճանաչէ զՈրդի՝ եթէ ոչ Հայր, եւ ոչ զՀայր ոք ճանաչէ եթէ ոչ Որդի, եւ ում Որդին կամիցի յայտնել։

28 Եկայք առ իս, ամենայն վաստակեալք եւ բեռնաւորք, եւ ես հանգուցից զձեզ։

29 Առէք զլուծ իմ ի ձեզ, եւ ուսարուք յինէն, զի հեզ եմ եւ խոնարհ սրտիւ, եւ գտջիք հանգիստ անձանց ձերոց։

30 Զի լուծ իմ քաղցր է, եւ բեռն իմ՝ փոքրոգի։

Հայաստանի Աստվածաշնչային Ընկերություն, 2018

Bible Society of Armenia, 2018

Bible Society of Armenia
Lean sinn:



Sanasan