Biblia Todo Logo
Bìoball air-loidhne

- Sanasan -

ՄԱՐԳԱՐԷՈՒԹԻՒՆ ՄԱՂԱՔԻԱՅ 4 - Գրաբար Աստվածաշունչ (1895)

1 Զի ահա եկեսցէ օր Տեառն բորբոքեալ իբրեւ զհնոց, եւ այրեսցէ զնոսա. եւ եղիցին ամենայն այլազգիք, եւ ամենեքին որ գործեն զանօրէնութիւն եղէգն, եւ վառեսցի զնոքօք օրն որ գալոց իցէ՝՝, ասէ Տէր ամենակալ, եւ մի՛ մնասցէ նոցա արմատ եւ մի՛ ուռ։

2 Եւ ծագեսցէ ձեզ երկիւղածաց անուան իմոյ արեգակն արդարութեան, եւ բժշկութիւն ի թեւս նորա. եւ ելջիք եւ խայտասջիք իբրեւ որթք արձակեալք ի կապոյ՝՝։

3 Եւ կոխեսջիք զանօրէնս, եւ եղիցին մոխիր ի ներքոյ ոտից ձերոց յաւուրն զոր ես արարից, ասէ Տէր ամենակալ՝՝։

4 Յիշեցէք զօրէնսն Մովսիսի ծառայի իմոյ, որպէս պատուիրեցի նմա ի Քորէբ, զամենայն զհրամանս եւ զիրաւունս։

5 Եւ ահա ես առաքեմ առ ձեզ զԵղիա Թեզբացի, մինչչեւ եկեալ իցէ օր Տեառն մեծ եւ երեւելի.

6 որ պատրաստեսցէ զսիրտս հօր առ որդի, եւ զսիրտս առն առ ընկեր իւր՝՝, գուցէ եկեալ հարկանիցեմ զերկիր միանգամայն։

Հայաստանի Աստվածաշնչային Ընկերություն, 2018

Bible Society of Armenia, 2018

Bible Society of Armenia
Lean sinn:



Sanasan