Biblia Todo Logo
Bìoball air-loidhne

- Sanasan -

ՄԱՐԳԱՐԷՈՒԹԻՒՆ ՄԱՂԱՔԻԱՅ 2 - Գրաբար Աստվածաշունչ (1895)

1 Եւ արդ այս պատուէր է իմ առ ձեզ, քահանայքդ։

2 Եթէ ոչ լսիցէք եւ ոչ դնիցէք ի սրտի ձերում, տալ փառս անուան իմում, ասէ Տէր ամենակալ, առաքեցից ի վերայ ձեր անէծս, եւ անիծից զօրհնութիւնս ձեր, եւ նզովեցից զնա, եւ ցրուեցից զօրհնութիւնս ձեր. եւ մի՛ եղիցի ի միջի ձերում,՝՝ զի դուք ոչ եդիք ի սրտի ձերում։

3 Ահաւասիկ ես որոշեցից ձեզ թեկն՝՝, եւ ցանեցից զապաւառն ընդ երեսս ձեր, զապաւառն տօնից ձերոց, եւ բարձից զձեզ նովաւ՝՝։

4 Եւ ծանիջիք եթէ ես առաքեցի առ ձեզ զպատուէրդ զայդ՝ լինել ուխտի իմոյ առ Ղեւտացիսն, ասէ Տէր ամենակալ։

5 Ուխտն իմ որ ընդ նմա՝ կենաց եւ խաղաղութեան. ես ետու նմա երկեւղ՝ երկնչել յինէն, եւ յերեսաց անուան իմոյ խորշել։

6 Օրէնք ճշմարտութեան էին ի բերան նորա, եւ անիրաւութիւն ոչ գտաւ ի շրթունս նորա. խաղաղութեամբ եւ ուղղութեամբ գնաց ընդ իս, եւ զբազումս դարձոյց յանիրաւութենէ։

7 Զի շրթունք քահանային զգուշասցին գիտութեան, եւ օրէնս խնդրեսցեն ի բերանոյ նորա. զի հրեշտակ Տեառն ամենակալի է։

8 Իսկ դուք խոտորեցարուք ի ճանապարհէ, եւ տկարացուցէք զբազումս օրինօքն՝՝, եւ ապականեցէք զուխտն Ղեւեայ, ասէ Տէր ամենակալ։

9 Եւ ես ետու զձեզ արհամարհեալս եւ լքեալս ընդ ամենայն ազգս, փոխանակ զի ոչ պահեցէք զճանապարհս իմ. այլ ակն առնուիք օրինօքն։

10 Ո՞չ ապաքէն մի հայր է ամենեցուն ձեր. ո՞չ մի Աստուած հաստատեաց զձեզ. զի՞ է զի թողէք՝՝ իւրաքանչիւր զեղբայր իւր, պղծել զուխտ հարցն ձերոց։

11 Լքաւ Յուդա,՝՝ գարշելիք գործեցան յԻսրայելի եւ յԵրուսաղէմ. զի պղծեաց Յուդա զսրբութիւնս Տեառն ի ձեռն այնոցիկ՝՝ զոր սիրեացն, եւ հարաւ յաստուածս օտարս՝՝։

12 Սատակեսցէ Տէր զմարդն որ առնիցէ զայն, մինչեւ նկուն լիցի ի յարկացն Յակոբայ, եւ ի մատուցանելեացն պատարագաց՝՝ Տեառն ամենակալի։

13 Եւ զոր եսն ատէի՝ առնէիք. ծածկեցէք արտասուօք զսեղան իմ, եւ լալով եւ քքովք յաշխատութեանց. Եթէ արժա՞ն ինչ իցէ միւսանգամ հայել ի պատարագս ձեր, եւ կամ առնուլ ընդունելութիւն՝՝ ի ձեռաց ձերոց։

14 Եւ ասացէք. Բայ ընդէ՞ր. զի Տէր եդ ուխտ ի մէջ քո, եւ ի մէջ կնոջ մանկութեան քո զոր թողերն՝՝. եւ նա էր ամուսին եւ կին ուխտի քո։

15 Եւ ոչ այլ ոք արար, եւ հատոր ոգւոյ նորա է։ Եւ ասացէք թէ՝ Զի՞նչ այլ ինչ խնդրէ Աստուած՝ եթէ ոչ զաւակ.՝՝ զգուշացարուք յոգիս ձեր, եւ զկին մանկութեան քո մի՛ թողուր։

16 Բայց եթէ առ ատել արձակեսցես, ասէ Տէր Աստուած Իսրայելի, ծածկեսցէ ամպարշտութիւն զխորհուրդս քո՝՝, ասէ Տէր ամենակալ. զգոյշ լերուք յոգիս ձեր, եւ մի թողուցուք։

17 Որ բարկացուցանէք զԱստուած՝՝ բանիւք ձերովք, եւ ասէք. Ի՞ւ բարկացուցաք զնա. յասելն ձեր թէ՝ Ամենայն որ զչար գործէ՝ բարւոք թուի առաջի Տեառն, եւ ընդ այն իսկ հաճեցաւ նա. եւ՝ Ո՞ւր է Աստուած արդարութեան։

Հայաստանի Աստվածաշնչային Ընկերություն, 2018

Bible Society of Armenia, 2018

Bible Society of Armenia
Lean sinn:



Sanasan