Biblia Todo Logo
Bìoball air-loidhne

- Sanasan -

ԱՒԵՏԱՐԱՆ ԸՍՏ ՂՈՒԿԱՍՈՒ 22 - Գրաբար Աստվածաշունչ (1895)

1 Մերձեցաւ տօն բաղարջակերացն որ կոչէր Պասքա.

2 եւ խնդրէին քահանայապետքն եւ դպիրք թէ ո՛րպէս սպանանիցեն զնա, բայց երկնչէին ի ժողովրդենէ անտի։

3 Ապա եմուտ Սատանայ ի Յուդա ի կոչեցեալն Իսկարիովտացի, որ էր ի թուոյ երկոտասանիցն։

4 Չոգաւ եդ բանս ընդ քահանայապետսն եւ ընդ դպիրս եւ ընդ իշխանս ժողովրդեանն, զի մատնեսցէ զնա նոցա։

5 Եւ խնդացին եւ խոստացան տալ նմա արծաթ։

6 Եւ յանձն առ եւ խնդրէր պարապ մատնել զնա նոցա՝ մեկուսի յամբոխէն։

7 Եկն օր բաղարջակերացն, յորում օրէն էր զենուլ զպասեքն։

8 Եւ առաքեաց զՊետրոս եւ զՅովհաննէս եւ ասէ. Երթայք պատրաստեցէք մեզ զպասեքն զի կերիցուք։

9 Եւ նոքա ասեն. Ո՞ւր կամիս զի պատրաստեսցուք։

10 Եւ ասէ ցնոսա. Ահա իբրեւ մտանիցէք ի քաղաքն, պատահեսցէ ձեզ այր մի բարձեալ սափոր ջրոյ. երթիջիք զհետ նորա ի տունն յոր մտանիցէ.

11 եւ ասասջիք ցտանուտէր տանն. Վարդապետ ասէ քեզ. Ո՞ւր են վանքն իմ, յորում զպասեքն ուտիցեմ աշակերտօքս հանդերձ։

12 Եւ նա ցուցցէ ձեզ վերնատուն մի մեծ զարդարեալ, եւ անդ պատրաստեսջիք։

13 Եւ գնացեալ գտին որպէս եւ ասացն նոցա, եւ պատրաստեցին զպասեքն։

14 Եւ իբրեւ ժամ եղեւ, բազմեցաւ, եւ երկոտասան առաքեալքն ընդ նմա։

15 Եւ ասէ ցնոսա. Ցանկանալով ցանկացայ զայս պասեք ուտել ընդ ձեզ, մինչչեւ չարչարեալ իցեմ։

16 Բայց ասեմ ձեզ թէ ոչ եւս կերայց ի սմանէ, մինչեւ լցցի յարքայութեան Աստուծոյ։

17 Եւ ընկալեալ բաժակ՝ գոհացաւ եւ ասէ. Առէք զայդ եւ բաժանեցէք ի ձեզ։

18 Ասեմ ձեզ թէ յայսմ հետէ ոչ արբից ի բերոյ որթոյ, մինչեւ եկեսցէ արքայութիւն Աստուծոյ։

19 Եւ առեալ հաց՝ գոհացաւ, եբեկ եւ ետ նոցա եւ ասէ. Այս է մարմին իմ, որ վասն բազմաց տուեալ՝՝. զայս արասջիք առ իմոյ յիշատակի։

20 Նոյնպէս եւ զբաժակն յետ ընթրեացն առ եւ ասէ. Այս բաժակ է նոր ուխտ իմով արեամբ վասն ձեր հեղելոյ։

21 Բայց աւասիկ ձեռն մատնչի իմոյ ընդ իս ի սեղանս։

22 Եւ Որդի մարդոյ ըստ սահմանելոյն երթայ, բայց վա՜յ մարդոյն այնմիկ յոյր ձեռն մատնեսցի։

23 Եւ նոքա սկսան խնդրել ընդ միմեանս, թէ ո՛վ է ի նոցանէ որ զայն գործելոց իցէ։

24 Եւ եղեւ հակառակութիւն ի մէջ նոցա թէ ո՛վ ի նոցանէ համարիցի մեծ։

25 Եւ նա ասէ ցնոսա. Թագաւորք ազգաց տիրեն նոցա, եւ որ իշխենն նոցա՝ բարերարք կոչին.

26 այլ դուք ոչ այնպէս, այլ որ մեծն է ի ձեզ՝ եղիցի իբրեւ զկրտսերն, եւ առաջնորդն՝ իբրեւ զսպասաւորն։

27 Ո՞վ է մեծ, բազմեա՞լն եթէ սպասաւորն. ո՞չ ապաքէն բազմեալն. բայց ես եմ ի միջի ձերում իբրեւ սպասաւոր։

28 Եւ դուք էք որ ցանգ կայիք ընդ իս ի փորձութիւնս իմ.

29 եւ ես ուխտեմ ձեզ, որպէս եւ Հայր իմ ուխտեաց ինձ, զարքայութիւն.

30 զի ուտիցէք եւ ըմպիցէք ի սեղան իմ յարքայութեանն իմում. եւ նստիցիք յերկոտասան աթոռ՝՝ դատել զերկոտասան ազգն Իսրայելի։

31 Եւ ասէ Տէր. Սիմովն, Սիմովն, ահա Սատանայ խնդրեաց զձեզ խարբալել իբրեւ զցորեան.

32 այլ ես աղաչեցի վասն քո զի մի՛ պակասեսցեն հաւատք քո. եւ դու երբեմն դարձցիս եւ հաստատեսցես զեղբարս քո։

33 Եւ նա ասէ ցնա. Տէր, ընդ քեզ պատրաստ եմ ե՛ւ ի բանտ ե՛ւ ի մահ երթալ։

34 Եւ նա ասէ ցնա. Ասեմ քեզ, Պետրէ, չիցէ այսօր հաւու խօսեալ՝ մինչեւ երիցս ուրասցիս զիս չգիտել։

35 Եւ ասէ ցնոսա. Յորժամ առաքեցի զձեզ առանց քսակի եւ մախաղի եւ կօշկաց, միթէ կարօտացա՞յք իմիք։

36 Եւ նոքա ասեն. Եւ ոչ իմիք։ Ապա ասէ. Այլ այժմ որ ունիցի քսակ՝ բարձցէ, նոյնպէս եւ մախաղ. եւ որ ոչն ունիցի՝ վաճառեսցէ զձորձս իւր եւ գնեսցէ իւր սուսեր։

37 Բայց ասեմ ձեզ, զի այս եւս որ գրեալ է՝ պարտ է զի կատարեսցի յիս թէ՝ Ընդ անօրէնս համարեցաւ. զի որ վասն իմ ինչ է՝ վճարեալ է։

38 Եւ նոքա ասեն. Տէր, ահաւասիկ են աստ երկու սուրք։ Եւ նա ասէ ցնոսա. Բաւական են։

39 Եւ ելեալ գնաց ըստ սովորութեանն ի լեառն Ձիթենեաց. գնացին զհետ նորա եւ աշակերտքն։

40 Իբրեւ եհաս ի տեղին, ասէ ցնոսա. Յաղօթս կացէք չմտանել ի փորձութիւն։

41 Եւ ինքն մեկնեցաւ ի նոցանէ իբրեւ քարընկէց մի, եդ ծունր, կայր յաղօթս,

42 եւ ասէր. Հայր, եթէ կամիս, անցո զբաժակս զայս յինէն. բայց ոչ իմ կամք, այլ քոյդ լիցին։

43 Եւ երեւեցաւ նմա հրեշտակ յերկնից եւ զօրացուցանէր զնա. եւ էր ի տագնապի, եւ մտադիւրութեամբ եւս կայր յաղօթս։

44 Եւ հոսէին ի նմանէ քրտունք իբրեւ զկայլակս արեան ոլոռն ոլոռն՝՝ հեղեալ յերկիր։

45 Եւ յարուցեալ յաղօթիցն՝ եկն առ աշակերտսն, եգիտ զնոսա ի քուն ի տրտմութենէն.

46 եւ ասէ ցնոսա. Զի՞ ննջէք. արիք, կացէք յաղօթս՝ զի մի՛ մտանիցէք ի փորձութիւն։

47 Եւ մինչդեռ խօսէր, ահաւասիկ ամբոխ. եւ որ կոչէրն Յուդա, մի յերկոտասանիցն, առաջնորդէր նոցա. իբրեւ մերձեցաւ առ Յիսուս, համբուրեաց զնա՝՝. քանզի զայն նշան տուեալ էր նոցա, թէ՝ Ընդ որում ես համբուրեցից, նա է, զնա ունիցիք։՝՝

48 Ասէ ցնա Յիսուս. Յուդա, համբուրելո՞վ մատնես զՈրդի մարդոյ։

49 Իբրեւ տեսին որ զնովաւն էին որ ինչ եղեւն, ասեն ցնա. Տէր, հարցո՞ւք զնոսա սրով։

50 Եւ եհար մի ոմն ի նոցանէ զքահանայապետին ծառայ, եւ ի բաց եհան զաջոյ ունկն նորա։

51 Պատասխանի ետ Յիսուս եւ ասէ. Թոյլ տուք մինչեւ ցայդ վայր։ Եւ մատուցեալ յունկն՝ բժշկեաց զնա։

52 Եւ ասէ ցեկեալսն ի վերայ նորա, ցքահանայապետսն եւ ցիշխանս տաճարին եւ ցծերսն. Իբրեւ ի վերայ աւազակի՞ ելէք սուսերօք եւ բրօք։

53 Հանապազ ընդ ձեզ էի ի տաճարին, եւ ոչ ձգեցէք ձեռս յիս. այլ այս է ձեր ժամ եւ իշխանութիւն խաւարի։

54 Եւ կալեալ զնա՝ ածին եւ մուծին ի տուն քահանայապետին. եւ Պետրոս երթայր զկնի նորա հեռագոյն։

55 Իբրեւ լուցին կրակ ի մէջ գաւթին եւ նստան շուրջ, նստաւ եւ Պետրոս ի մէջ նոցա։

56 Ետես զնա աղախին ոմն զի նստէր առ լոյսն, հայեցաւ ընդ նա եւ ասէ. Եւ սա ընդ նոսա էր որ ընդ նմայն էին։

57 Իսկ Պետրոս ուրացաւ եւ ասէ. Ոչ գիտեմ զնա, կին դու։

58 Եւ յետ սակաւ միոյ այլ ոմն ետես զնա եւ ասէ. Եւ դու ի նոցանէ ես։ Եւ Պետրոս ասէ. Այր դու, չեմ ի նոցանէ։

59 Եւ իբրեւ ժամ մի անց ի վերայ, այլ ոմն վիճէր եւ ասէր. Ստոյգ եւ սա ընդ նմա էր, քանզի Գալիլեացի է։

60 Ասէ Պետրոս. Այր դու, չգիտեմ զինչ խօսիսդ։ Եւ առժամայն մինչդեռ նա զայն ասէր, խօսեցաւ հաւ։

61 Դարձաւ Տէր եւ հայեցաւ ի Պետրոս. եւ յիշեաց Պետրոս զբանն Տեառն զոր ասաց ցնա. Մինչչեւ հաւու խօսեալ իցէ, երիցս ուրասցիս չգիտել զիս։

62 Եւ ելեալ արտաքս՝ ելաց դառնապէս։

63 Եւ արքն, որ պահէին զնա, այպն առնէին զնովաւ եւ հարկանէին։

64 Ծածկէին զերեսս նորա եւ տանջէին՝՝, եւ հարցանէին ցնա եւ ասէին. Մարգարեաց, ո՞վ է որ եհարն զքեզ։

65 Եւ այլ բազում ինչ հայհոյութեամբ խօսէին ի նա։

66 Եւ իբրեւ այգ եղեւ, ժողովեցաւ ծերակոյտ ժողովրդեանն, քահանայապետքն եւ դպիրք, եւ հանին ածին զնա յատեանն իւրեանց եւ ասեն. Եթէ դու ես Քրիստոսն, ասա մեզ։

67 Ասէ ցնոսա. Եթէ ասացից ձեզ, սակայն ոչ հաւատայք.

68 եւ եթէ հարցից ինչ զձեզ, չտայք ինձ պատասխանի կամ արձակիցէք։

69 Բայց յայսմ հետէ նստցի Որդի մարդոյ ընդ աջմէ զօրութեանն Աստուծոյ։

70 Եւ ասեն ամենեքեան. Ուրեմն դու ես Որդի՞ն Աստուծոյ։ Եւ նա ասէ ցնոսա. Դուք ասէք թէ ես եմ։

71 Եւ նոքա ասեն. Զի՞նչ եւս պիտոյ է մեզ վկայութիւն, զի մեզէն իսկ լուաք ի բերանոյ դորա։

Հայաստանի Աստվածաշնչային Ընկերություն, 2018

Bible Society of Armenia, 2018

Bible Society of Armenia
Lean sinn:



Sanasan