Biblia Todo Logo
Bìoball air-loidhne

- Sanasan -

ՂԵՒՏԱԿԱՆ 2 - Գրաբար Աստվածաշունչ (1895)

1 Եւ անձն ոք եթէ մատուցանիցէ պատարագ Տեառն, նաշիհ լիցի պատարագն նորա. եւ արկցէ զնովաւ եւղ, եւ դիցէ ի վերայ նորա կնդրուկ. զի զոհ է։՝՝

2 Եւ տարցի զայն առ քահանայսն որդիս Ահարոնի. եւ լցեալ զձեռն իւր ի նաշհոյ անտի իւղովն հանդերձ, եւ զամենայն զկնդրուկն նորա, դիցէ քահանայն զյիշատակ նորա ի վերայ սեղանոյն զոհ ի հոտ անուշից Տեառն։

3 Եւ նշխարն ի զոհէ անտի՝ Ահարոնի եւ որդւոց իւրոց լիցի, սրբութիւն սրբութեանց ի զոհից անտի Տեառն։

4 Ապա թէ մատուցանիցէ պատարագ զոհ եփեալ ի թոնրի, պատարագ Տեառն ի նաշհոյ՝ պանս բաղարջս ի նաշհոյ զանգեալ իւղով, եւ քաքարս բաղարջս օծեալ իւղով։

5 Իսկ եթէ զոհ ի տապակէ իցէ պատարագն քո, նաշիհ զանգեալ իւղով բաղարջ լինիցի։

6 Եւ բրդեսցես զայն պատառս պատառս, եւ արկցես ի վերայ նոցա եւղ. զի զոհ Տեառն է։

7 Ապա թէ զոհ ի կասկարայից իցէ պատարագն քո, նաշիհ իւղով գործեսցի։

8 Եւ մատուսցես զզոհն զոր առնիցես ի նոցանէ Տեառն. եւ տարցիս առ քահանայն. եւ մատուցեալ քահանային առ սեղանն,

9 հանցէ ի զոհէն զառ ի յիշատակէ նորա, եւ դիցէ քահանայն ի վերայ սեղանոյն. ընծայ անուշութեան Տեառն է։

10 Եւ որ մնայցէ ի զոհէ անտի, Ահարոնի եւ որդւոց նորա լինիցի, սրբութիւն սրբութեանց ի զոհիցն քոց։

11 Զամենայն զոհ զոր մատուցանիցէք Տեառն, ոչ առնիցէք խմորուն. զամենայն խմորուն եւ զամենայն մեղրեալ՝ մի՛ մատուցանիցէք ի նոցանէ պտուղ ի զոհ Տեառն։

12 Պատարագ պտղոյ մատուցանիցէք զայն Տեառն, բայց ի սեղանն մի՛ ելանիցէ ի հոտ անուշից Տեառն։

13 Եւ ամենայն պատարագ զոհից ձերոց աղիւ Տեառն յաղեսցի. մի՛ պակասեցուցանիցէք զաղ ուխտին Աստուծոյ ի զոհից ձերոց. ընդ ամենայն պատարագս աղ մատուցանիցէք։

14 Իսկ եթէ յառաջին արմտեաց մատուցանիցես պատարագ Տեառն, մուրկ նոր փխրեալ եւ մանրեալ Տեառն, մատուսցես զոհ զառաջնոց արմտեաց քոց։

15 Եւ արկցես զնովաւ եւղ, եւ դիցես ի վերայ նորա կնդրուկ. զի զոհ է։

16 Եւ հանցէ քահանայն զառ յիշատակէ նորա ի մրկէ անտի հանդերձ իւղովն, եւ զամենայն կնդրուկ նորա, զի պտուղ Տեառն է։

Հայաստանի Աստվածաշնչային Ընկերություն, 2018

Bible Society of Armenia, 2018

Bible Society of Armenia
Lean sinn:



Sanasan