Biblia Todo Logo
Bìoball air-loidhne

- Sanasan -

ՂԵՒՏԱԿԱՆ 18 - Գրաբար Աստվածաշունչ (1895)

1 Խօսեցաւ Տէր ընդ Մովսիսի եւ ասէ.

2 Խօսեաց ընդ որդիսն Իսրայելի եւ ասասցես ցնոսա. Ես եմ Տէր Աստուած ձեր։

3 Ըստ ամենայն գնացից երկրին Եգիպտացւոց յորում պանդխտեցարուք՝ մի՛ առնիցէք, եւ ըստ գնացից երկրին Քանանացւոց յոր ես տարայց զձեզ՝ մի՛ առնիցէք, եւ ըստ օրինաց նոցա մի՛ գնայցէք։

4 Զիրաւունս իմ արասջիք, եւ զհրամանս իմ պահեսջիք, գնալ ի նոսա. ես եմ Տէր Աստուած ձեր։

5 Եւ պահեսջիք զամենայն հրամանս իմ եւ զամենայն զիրաւունս իմ, եւ արասջիք զնոսա, զոր արարեալ մարդոյ՝ կեցցէ նոքօք. ես եմ Տէր Աստուած ձեր՝՝։

6 Մարդ ոք մարդ առ ամենայն ընտանութիւն մարմնոյ իւրոյ մի՛ մերձեսցի՝ յայտնել զառականս նորա. զի ես եմ Տէր։

7 Զառականս հօր քո եւ զառականս մօր քո մի՛ յայտնեսցես. զի մայր քո է, եւ մի՛ յայտնեսցես զառականս նորա։

8 Զառականս կնոջ հօր քո մի՛ յայտնեսցես. զի առականք հօր քում են։

9 Զառականս քեռ քո, թէ՛ առ ի հօրէ իցէ կամ առ ի մօրէ, ի տան ծնեալ կամ արտաքոյ, մի՛ յայտնեսցես զառականս նորա։

10 Զառականս դստեր ուստեր քո կամ զդստեր դստեր քո, մի՛ յայտնեսցես զառականս նոցա. զի առականք քո են։

11 Զառականս դստեր կնոջ հօր քո մի՛ յայտնեսցես, զի համհօրեայ քոյր քո է. մի՛ յայտնեսցես զառականս նորա։

12 Զառականս հօրաքեռ քո մի՛ յայտնեսցես. զի ընտանի հօր քո է։

13 Զառականս մօրաքեռ քո մի՛ յայտնեսցես, զի ընտանի մօր քո է։

14 Զառականս հօրեղբօր քո մի՛ յայտնեսցես, եւ առ կին նորա մի՛ մտանիցես, զի ազգական քո է։

15 Զառականս նուոյ քո մի՛ յայտնեսցես, զի կին որդւոյ քո է. մի՛ յայտնեսցես զառականս նորա։ Եւ զդուստր ուստեր նորա, կամ զդուստր դստեր նորա մի՛ առնուցուս՝ յայտնել զառականս նոցա, զի ընտանի են քո. ամպարշտութիւն է։՝՝

16 Զառականս կնոջ եղբօր քո մի՛ յայտնեսցես, զի առականք եղբօր քում են։

17 Զառականս կնոջ եւ զդստեր իւրոյ մի՛ յայտնեսցես. զդուստր ուստեր նորա եւ զդուստր դստեր նորա մի՛ առնուցուս՝ յայտնել զառականս նոցա, զի ընտանի քո են. ամպարշտութիւն է։

18 Կին առ քերբ իւրով մի՛ առնուցուս նախանձընդդէմ՝ յայտնել զառականս նորա առ նովաւ կենդանւոյն։

19 Եւ առ կին ի դաշտանի պղծութեան իւրոյ մի՛ մտանիցես՝ յայտնել զառականս նորա։

20 Եւ ի կին ընկերի քո մի՛ տայցես զարութիւն սերման քո, առ ի պղծելոյ ընդ նմա։

21 Եւ ի սերմանէ քումմէ մի՛ տացես ծառայել իշխանի՝՝, եւ մի՛ պղծեսցես զանուն իմ սուրբ. զի՝՝ ես եմ Տէր։

22 Եւ ընդ արուի մի՛ մտանիցես զմուտ կանացի. զի պղծութիւն է այն։

23 Եւ յամենայն անասուն ոչ տացես զարութիւն սերման քո առ ի պղծելոյ ընդ նմա. եւ կին մի՛ կացցէ առաջի ամենայն անասնոյ մտաբերել ի նա. զի գարշելի է այն։

24 Եւ մի՛ պղծիցիք այնու ամենայնիւ, զի այնու ամենայնիւ պղծեցան ազգքն, զոր ես մերժեցից յերեսաց ձերոց։

25 Եւ եղեւ գարշելի երկիրն, եւ հանդէս արարի անիրաւութեանց նորա ի նմանէ. եւ տաղտկացաւ երկիրն ի բնակչաց իւրոց։

26 Եւ պահեցէք զօրէնս իմ եւ զամենայն հրամանս իմ, եւ մի՛ առնիցէք յամենայն պղծութեանցն այնոցիկ, բնակն եւ եկն եւ պանդուխտն որ ի ձեզ իցէ.

27 զի զայն ամենայն պղծութիւնս արարին մարդիկ երկրին, որ էին անդ յառաջ քան զձեզ, եւ պղծեցաւ երկիրն։

28 Զի մի՛ տաղտկանայցէ եւ ձեւք երկիրն ի պղծել ձեր զնա, որպէս տաղտկացաւ ազգօքն որ էին յառաջ քան զձեզ։

29 Զի ամենայն մարդ որ արասցէ յամենայն պղծութեանցն այնոցիկ, սատակեսցին անձինքն որ առնիցեն զայն ի միջոյ ժողովրդեան իւրեանց։

30 Եւ պահեսջիք զպահպանութիւնս իմ, զի մի՛ առնիցէք յամենայն պղծութեան օրինացն որ գործեցան յառաջ քան զձեզ. եւ մի՛ պղծիցիք նոքօք, զի ես եմ Տէր Աստուած ձեր։

Հայաստանի Աստվածաշնչային Ընկերություն, 2018

Bible Society of Armenia, 2018

Bible Society of Armenia
Lean sinn:



Sanasan