Biblia Todo Logo
Bìoball air-loidhne

- Sanasan -

ՂԵՒՏԱԿԱՆ 12 - Գրաբար Աստվածաշունչ (1895)

1 Խօսեցաւ Տէր ընդ Մովսիսի եւ ասէ.

2 Խօսեաց ընդ որդիսն Իսրայելի եւ ասասցես ցնոսա. Կին ոք եթէ սերմն առցէ եւ ծնանիցի արու, պիղծ լիցի զեւթն օր. ըստ աւուրց զատանելոյ դաշտանին իւրոյ պիղծ լիցի.

3 եւ յաւուրն ութերորդի թլփատեսցէ զմարմին անթլփատութեան նորա։

4 Եւ զերեսուն եւ զերիս աւուրս նստցի ի սրբութեան արեան իւրոյ. յամենայն ինչ սուրբ նա մի՛ մերձենայցէ, եւ ի սրբութիւնն մի՛ մտցէ, մինչեւ լցցին աւուրք սրբութեան նորա։

5 Ապա թէ էգ ծնանիցի, պիղծ լիցի զեւթն օր՝՝ ըստ դաշտանին, եւ զվաթսուն եւ զվեց օր նստցի ի սուրբ արեանն իւրում՝՝։

6 Եւ յորժամ լնուցուն աւուրք սրբութեան նորա ի վերայ ուստերն կամ դստերն, ածցէ գառն տարեւոր յողջակէզ, եւ զոյգս աղաւնւոյ կամ տատրակի՝՝ վասն մեղաց ի դուռն խորանին վկայութեան առ քահանայն,

7 եւ մատուսցէ առաջի Տեառն, եւ քաւեսցէ վասն նորա քահանայն, եւ սրբեսցէ զնա յաղբերէ արեան նորա։ Այս օրէն իցէ այնորիկ որ ծնանիցի արու կամ էգ։

8 Ապա թէ ոչ գտանիցէ ձեռն նորա բաւական լինել գառամբ, առցէ երկուս տատրակս կամ երկուս ձագս աղաւնեաց. զմին յողջակէզ եւ զմեւսն վասն մեղաց, եւ քաւեսցէ վասն նորա քահանայն, եւ սրբեսցի։

Հայաստանի Աստվածաշնչային Ընկերություն, 2018

Bible Society of Armenia, 2018

Bible Society of Armenia
Lean sinn:



Sanasan