ՂԵՒՏԱԿԱՆ 11 - Գրաբար Աստվածաշունչ (1895)1 Խօսեցաւ Տէր ընդ Մովսիսի եւ ընդ Ահարոնի եւ ասէ. 2 Խօսեցարուք ընդ որդիսդ Իսրայելի եւ ասացէք. Այս անասունք են զոր ուտիցէք յամենայն անասնոց որ են ի վերայ երկրի։ 3 Զամենայն անասուն թաթահերձ եւ կճղակաւոր որոյ յերկուս բաժանեալ իցեն թաթքն եւ որոճիցէ, յանասնոց՝ զայն կերիջիք։ 4 Բայց յայնցանէ մի՛ ուտիցէք, որք որոճիցեն եւ կճղակահերձ ո՛չ իցեն. ուղտ զի որոճայ եւ կճղակն ո՛չ բաժանի, պիղծ իցէ նա ձեզ։ 5 Եւ նապաստակ զի որոճայ եւ թաթն ոչ բաժանի, պիղծ իցէ նա ձեզ։ 6 Եւ ճագար զի որոճայ եւ թաթն ոչ բաժանի, պիղծ իցէ նա ձեզ։ 7 Եւ խոզ զի թաթահերձ է եւ կճղակս ունի եւ որոճայ ոչ, պիղծ իցէ նա ձեզ։ 8 Ի մսոյ նոցա մի՛ ուտիցէք, եւ ի գէշ նոցա մի՛ մերձենայցէք. քանզի պիղծ իցէ ձեզ այն։ 9 Եւ այս է զոր ուտիցէք յամենայնէ որ ի ջուրս իցեն. ամենայնի որոյ իցեն թեւք եւ թեփ ի ջուրս եւ ի ծովս եւ ի վտակս, զայնս ուտիցէք։ 10 Եւ ամենայնի որոյ ոչ իցեն թեւք եւ թեփ ի ջուրս եւ՝՝ ի ծովս եւ ի վտակս, մի՛ ուտիցէք, յամենայնէ զոր ջուրքն բղխիցեն, եւ յամենայն շնչոյ կենդանւոյ որ ի ջուրս. քանզի պիղծ է այն, պիղծ լինիցի ձեզ։ 11 Ի մսոց նոցա մի՛ ուտիցէք, եւ ի մեռելոց նոցա գարշեսջիք։ 12 Զի ամենայնի որոց ոչ իցեն թեւք եւ թեփ որ ի ջուրս իցեն, պիղծ իցէ ձեզ այն։ 13 Եւ այս իցեն ի թռչնոց յորոց գարշիջիք, եւ ոչ ուտիցի, այլ պիղծ իցէ ձեզ. արծուի, եւ պասկուճ, եւ գետարծուի, 14 եւ անգղ, եւ ցին, եւ որ ինչ նման իցէ նոցա՝՝, 15 եւ ագռաւ, եւ որ ինչ նման իցէ նմա, 16 եւ ջայլեամն, եւ բու, եւ որոր, եւ որ ինչ նման իցէ նոցա, եւ բազէ, եւ որ ինչ նման իցէ նմա, 17 եւ հաւապատիր, եւ հողամաղ, եւ քաջահաւ, 18 եւ սոխակ, եւ հաւալուսն, եւ կարապ, 19 եւ արագիլ, եւ քարադր, եւ որ ինչ նման իցէ նոցա, եւ յոպոպ, եւ չիղջ։ 20 Եւ ամենայն զեռուն թռչուն որ գնայցէ ի չորս՝ պիղծ եղիցի ձեզ։ 21 Այլ զայն ուտիցէք ի զեռնոց թռչնոց որ գնայցեն ի չորս. որոյ իցեն կարթք ի վերոյ քան զոտս ոստոստել նոքօք յերկրէ։ 22 Եւ այս իցէ զոր ուտիցէք ի նոցանէ. զջորեակդ, եւ որ ինչ նման է նմա. եւ զխարագուլ, եւ որ ինչ նման է նմա. եւ զմարախ, եւ որ ինչ նման է նմա. եւ զօձամարտ, եւ որ ինչ նման իցէ նմա։ 23 Ամենայն զեռուն թռչուն, որոյ իցեն չորք ոտք, պիղծ իցէ ձեզ։ 24 Մի՛ նոքօք պղծիցիք. ամենայն որ մերձենայցէ ի մեռեալ նոցա՝ պիղծ լիցի մինչեւ ցերեկոյ։ 25 Եւ ամենայն որ բառնայցէ զմեռեալ նոցա, լուասցէ զձորձս իւր, եւ պիղծ լիցի մինչեւ ցերեկոյ։ 26 Յամենայն անասնոց որ կճղակահերձ իցէ եւ մագիլս սփռիցէ եւ որոճիցէ ոչ, պիղծ լիցի ձեզ այն ամենայն. որ մերձեսցի ի մեռեալ նոցա՝ պիղծ լիցի մինչեւ ցերեկոյ՝՝։ 27 Եւ ամենայն որ գնայցէ ի ձեռս իւր, յամենայն գազանաց որ գնայցէ ի չորս, պիղծ լիցի ձեզ այն. ամենայն որ մերձեսցի ի մեռեալ նոցա՝ պիղծ լիցի մինչեւ ցերեկոյ։ 28 Եւ որ բառնայցէ ի մեռելոյ նոցա, լուասցէ զձորձս իւր, եւ պիղծ լիցի մինչեւ ցերեկոյ. զի այն ամենայն պիղծ իցէ ձեզ։ 29 Եւ այս իցէ ձեզ պիղծ յամենայն սողնոց որ սողիցին ի վերայ երկրի. աքիս եւ մուկն եւ տիտեռն յոստին՝՝, 30 եւ մկնաքիս եւ գետնառեւծ եւ կովադիաց եւ մողէզ եւ խլուրդ։ 31 Այն ամենայն պիղծ իցէ ձեզ յամենայն սողնոց որ սողին ի վերայ երկրի. ամենայն որ մերձեսցի ի մեռեալ նոցա՝ պիղծ լիցի մինչեւ ցերեկոյ։ 32 Եւ յամենայնի յորոյ վերայ անկանիցի ի մեռելոյ նոցա՝ պիղծ լիցի. յամենայն փայտեղէն անօթոյ կամ ի հանդերձէ կամ ի մաշկէ կամ ի քրձէ, ամենայն անօթ յորում գործ ինչ գործիցի ի նմա, ի ջուր թացցի եւ պիղծ լիցի մինչեւ ցերեկոյ, եւ ապա սուրբ լինիցի։ 33 Եւ ամենայն անօթ խեցեղէն յոր անկանիցի ինչ ի նոցանէ, եւ որ ինչ ի ներքսն կայցէ, պիղծ լիցի, եւ զայն բեկանիջիք։ 34 Եւ ամենայն կերակուր որ ուտիցի, եւ անկանիցի ի վերայ նորա ի ջրոյ անտի, պիղծ լիցի. եւ ամենայն ըմպելի որ ըմպիցի յամենայն ամանի՝ պիղծ լիցի։ 35 Եւ ամենայն յոր ինչ անկանիցի ի մեռելոյ նոցա՝ պիղծ լիցի. եւ թոնիրք եւ կասկարայք քակեսցին. քանզի պղծեալ են, եւ պիղծք իցեն ձեզ։ 36 Բաց յաղբերաց ջրոց եւ ի ջրհորոց եւ ի ջրակուտաց, որ՝՝ սուրբ լինիցին ձեզ, եւ ամենայն որ մերձենայցէ ի պղծութիւնս շնչոյ մեռելոյ՝՝ նոցա, պիղծ լիցի։ 37 Իսկ եթէ անկանիցի ինչ ի մեռելոյ նոցա ի վերայ ամենայն սերման սերմանելոյ որ սերմանիցի, սուրբ լիցի։ 38 Ապա թէ հեղուցու ջուր ի վերայ ամենայն սերման, եւ անկանիցի ինչ անդր ի մեռելոյ նոցա, անսուրբ լիցի ձեզ։ 39 Եւ եթէ մեռանիցի ինչ յանասնոց որ ձեզ ուտելի են, որ մերձենայցէ ի մեռեալ նոցա՝ պիղծ լիցի մինչեւ ցերեկոյ։ 40 Եւ որ բառնայցէ ի մեռելոյ նոցա՝ լուասցէ զձորձս իւր, եւ պղծեալ լիցի մինչեւ ցերեկոյ։ 41 Եւ ամենայն սողուն որ սողի ի վերայ երկրի, պիղծ լիցի ձեզ, եւ մի՛ կերիցի։ 42 Ամենայն որ սողի ի վերայ որովայնի իւրոյ, եւ ամենայն որ գնայցէ ի չորս, մինչեւ ցամենայն բազմոտանիս, յամենայն զեռնոց որ զեռայցեն ի վերայ երկրի, մի՛ ուտիցէք. զի պիղծ է այն ձեզ. 43 եւ մի՛ գարշեցուցանիցէք զանձինս ձեր ամենայն սողնովք որ սողիցին ի վերայ երկրի. եւ մի՛ պղծիցիք նոքօք, եւ մի՛ լինիցիք անսուրբ նոքօք։ 44 Ես եմ Տէր Աստուած ձեր. եւ սրբիցիք եւ սուրբք լինիցիք, զի սուրբ եմ ես Տէր Աստուած ձեր՝՝. եւ մի՛ պղծիցէք զանձինս ձեր ամենայն զեռնովք որ շարժիցին ի վերայ երկրի։ 45 Զի ես եմ Տէր Աստուած որ հանի զձեզ յերկրէն Եգիպտացւոց լինել ձեզ Աստուած, եւ եղիջիք սուրբք, զի ես սուրբ եմ։ 46 Այս օրէն լինիցի վասն անասնոց եւ թռչնոց եւ ամենայն շնչոյ որ շրջիցի ի ջուրս, եւ ամենայն շնչոյ որ շրջիցի ի վերայ երկրի. 47 որոշել ի մէջ սրբոյն եւ ի մէջ անսրբոյն, եւ խելամուտ առնել զորդիսդ Իսրայելի ի մէջ ուտելեացն կենդանածնաց եւ ի մէջ չուտելեաց անասնոց։ |