Biblia Todo Logo
Bìoball air-loidhne

- Sanasan -

ՈՂԲՔ 3 - Գրաբար Աստվածաշունչ (1895)

1 Աստուած հզօր, հայեաց յաղքատութիւն իմ. ի ձեռն գաւազանի սրտմտութեան իւրոյ ընկալաւ զիս.

2 եւ ած ի վերայ իմ խաւար եւ ոչ լոյս.

3 բայց սակայն՝՝ դարձոյց ի վերայ իմ զձեռն իւր հանապազ։

4 Մաշեաց զմորթ եւ զմարմին իմ, զոսկերս իմ փշրեաց առ հասարակ՝՝։

5 Շինեաց ի վերայ իմ եւ պատեաց զգլխով իմով.

6 եւ ջանացաւ՝՝ նստոյց զիս ի խաւարի իբրեւ զմեռեալ յաւիտենից։

7 Կուտեաց ի վերայ իմ՝՝, եւ ոչ եւս կարեմ խլրտել. ծանրացոյց ի վերայ իմ քան զպղինձ։

8 Զի թէպէտ եւ ասացի թէ՝ Կարդացից եւ աղաղակեցից, փակեալ եւ արգելեալ է առաջի իւր զաղօթս իմ։

9 Արկ արգել ճանապարհաց իմոց, եւ խից ի խրտուիլ՝՝ զշաւիղս իմ։

10 Եղեւ ինձ իբրեւ արջ դարանակալ եւ իբրեւ առեւծ թաքուցեալ։

11 Եմուտ զհետ իմ, հալածեաց եւ եհաս, եւ լքոյց զիս եւ արար զիս յապականութիւն։՝՝

12 Մուտ ընդ գիրկս իւր, եւ ելից զիս նետիւք իբրեւ զնպատակ։

13 Կտրեաց ընդ մէջ զերիկամունս իմ, արար զիս նետալից,

14 եւ ծաղր՝՝ ժողովրդեան իմոյ, եւ երգք նոցա զօրհանապազ։

15 Ջամբեաց ինձ լեղի, եւ արբոյց զիս դառնութեամբ։

16 Քարալից արար զատամունս իմ. եւ ջամբեաց ինձ մոխիր։

17 Մերժեաց՝՝ ի խաղաղութենէ զանձն իմ, մոռացայ զբարիս։

18 Կորեաւ յաղթութիւն՝՝ իմ եւ յոյս իմ ի Տեառնէ։

19 Յիշեցի յաղքատութենէ իմմէ եւ ի հալածանաց իմոց.

20 դառնութիւն եւ բարկութիւն յուշ եղեն ինձ միանգամայն.՝՝ ձանձրացաւ յիս անձն իմ։

21 Զայս ինչ կարգեցի ի սրտի իմում, վասն այսորիկ համբերից։

22 Ողորմութիւնք Տեառն անսպառ են, եւ՝՝ ոչ նուազեն գթութիւնք նորա։

23 Ի նորոգումն առաւօտու բազմանայ ճշմարտութիւն քո։

24 Ասաց անձն իմ. Բայ, բաժին իմ է Տէր, վասն այնորիկ ակն կալայց նմա։

25 Բարերար է Աստուած ի վերայ համբերողաց իւրոց, զի անձն՝՝ որ խնդրէ զնա,

26 բարի է որ համբերէ նմա ճշմարտութեամբ, եւ հանգչի նա՝՝ ի փրկութեան Տեառն։

27 Բարի է մարդոյ առնուլ զլուծ խոնարհութեան ի մանկութենէ իւրմէ։

28 Նստցի միայն լռիկ ի տան իւրում՝՝, զի անձամբ իւրով ա՛ռ յանձն զլուծ քո։

29 Տացէ հողոյ զբերան իւր, վասն զի՝՝ կայ յոյս։

30 Մատուսցէ հարկանելեաց զծնօտս իւր, լցցի նախատանօք։

31 Այլ ոչ թէ յաւիտեան մերժեսցէ Տէր։

32 Որ տառապեցոյց, նոյն ողորմեսցի ըստ բազում ողորմութեան իւրում։

33 Ոչ ետ պատասխանի ի սրտէ իւրմէ, եւ խոնարհեցոյց՝՝ զորդիս մարդկան։

34 Խոնարհեցուցանել ի ներքոյ ոտից նորա զամենայն կապեալս երկրի, մատնել զմարդ ի դատաստանի Տեառն,

35 խոտել զիրաւունս առն առաջի երեսաց Բարձրելոյն,

36 պատժել՝՝ զմարդ ի դատաստանի Տէր ոչ տեսանէ։

37 Ոչ ասաց թէ՝ Այսպէս ասաց Տէր, եւ եղեւ.՝՝ ոչ պատուիրեաց։

38 Ի բերանոյ Բարձրելոյն ոչ ելցեն աստի չարիք եւ ոչ բարիք։՝՝

39 Զի՞նչ տրտնջեսցէ մարդ կենդանի, կամ, այր ի վերայ մեղաց իւրոց։

40 Քննեցան ճանապարհք մեր, եւ կշտամբեցան.՝՝ դարձցուք մեք ի Տէր։

41 Համբարձցուք զսիրտս մեր ձեռօք մեր ձեռաւք հանդերձ ի բարձունս երկնից՝՝։

42 Մեղաք մեք, ամպարշտեցաք, եւ ոչ հաճեցար ընդ մեզ։

43 Յայց ելեր սրտմտութեամբ՝՝ բարկութեամբ, եւ հալածեցեր զմեզ. կոտորեցեր եւ ոչ անխայեցեր։

44 Փակեցեր ամպօք զերկինս, զի մի՛ հասցեն աղօթք մեր առ քեզ։

45 Ընկեցեր մերժեցեր զմեզ, արհամարհեալս եւ անարգեալ արարեր զմեզ ի մէջ զօրաց հեթանոսաց։

46 Բացեր ի մեզ զամենայն բերանս թշնամեաց մերոց.

47 ահ եւ երկեւղ եկն ի վերայ մեր, բեկումն եւ սատակումն։

48 Եւ հոսանս ջուրց իջուցին աչք իմ ի վերայ բեկման դստեր ժողովրդեան իմոյ։

49 Աչք իմ ընկալան, եւ ոչ լռեցից եւ ոչ լուայց,

50 մինչեւ երեւեսցի՝՝ եւ տեսցէ Տէր յերկնից։

51 Ակն իմ կաթեսցէ ի վերայ անձին իմոյ, քան զամենայն դստերս քաղաքաց իմոց՝՝։

52 Որսալով որսացան զիս իբրեւ հաւորսք թշնամիք իմ, որսացան զիս՝՝ տարապարտուց։

53 Հեղձուցին ի գբի զկեանս իմ, եդին վէմ ի վերայ իմ։

54 Եւ զեղան ջուրք զգլխով իմով, եւ ասացի՝ բամ. Ահա մերժեցայ։

55 Կարդացի զանուն քո, Տէր, ի գբոյ տառապանաց.

56 եւ դու լուար ձայնի իմում. մի թաքուցաներ զունկն քո ի խնդրուածոց իմոց, այլ ընդարձակեա ինձ եւ փրկեա զիս։

57 Դու յօգնել ինձ մերձեցար, եւ ասացեր՝ բամ. Յորում աւուր կարդասցես առ իս՝՝, մի՛ երկիցես։

58 Դատեցեր, Տէր, զդատաստան անձին իմոյ. փրկեցեր զկեանս իմ։

59 Տեսեր, Տէր, զբռնութիւն իմ. դատեցար զդատաստանս իմ։

60 Տեսե՞ր զամենայն իրաւունս իմ, հայեցար յամենայն խորհուրդս իմ՝՝։

61 Լուար, Տէր, զնախատինս եւ զամենայն խորհուրդս նոցա որ զինէն,

62 ի շրթունս յարուցեալս՝՝ ի վերայ իմ զօրհանապազ.

63 զնստելն նոցա եւ զյառնել նոցա ի միտ առի ես ի խորհրդոց անտի՝՝ նոցա։

64 Հայեաց ի հպարտութիւն աչաց նոցա, եւ հատուսցես նոցա, Տէր, զհատուցումն նոցա ի գլուխս նոցա.

65 հատուսցես նոցա ըստ պնդութեան սրտից նոցա՝՝։

66 Հալածեսցես զնոսա սրտմտութեամբ քով, եւ մաշեսցես զնոսա բարկութեամբ քո ի ներքոյ երեսաց երկնից՝՝։

Հայաստանի Աստվածաշնչային Ընկերություն, 2018

Bible Society of Armenia, 2018

Bible Society of Armenia
Lean sinn:



Sanasan