Biblia Todo Logo
Bìoball air-loidhne

- Sanasan -

ԳԻՐՔ ՅԵՍՈՒԱՅ ՈՐԴՒՈՅ ՆԱՒԵԱՅ 2 - Գրաբար Աստվածաշունչ (1895)

1 Եւ առաքեաց Յեսու որդի Նաւեայ ի Սատիմայ երկուս երիտասարդս լրտեսել զերկիրն գաղտ, եւ ասէ. Ելէք լրտեսեցէք զերկիրն եւ զԵրիքով։ Եւ գնացեալ երկուց երիտասարդացն եկին յԵրիքով եւ մտեալ՝՝ ի տուն կնոջ պոռնկի միոջ որում անուն էր Ռախաբ, եւ անդ կալան օթեվանս։

2 Ազդ եղեւ թագաւորին Երիքովայ եւ ասեն. Ահա արք մտեալ են այսր զցայգս յորդւոցն Իսրայելի լրտեսել զերկիրս։

3 Եւ առաքեաց թագաւորն Երիքովայ եւ ասէ ցՌախաբ. Հան այսր զարսդ մտեալսդ առ քեզ որ եկին ի տուն քո զցայգ, զի լրտեսել զամենայն երկիրս եկին։

4 Եւ առեալ կնոջն զերկոսին արսն թաքոյց զնոսա, եւ խօսեցաւ ընդ նոսա՝՝ եւ ասէ. Մտին առ իս արք, եւ ես ոչ գիտէի ուստի իցեն.

5 եւ ընդ առնուլ դրանն ընդ աղջամուղջս՝ առաւօտին ելին արքն արտաքս եւ ոչ գիտեմ յո՛ գնացին. պնդեցարուք ստէպ զհետ նոցա, թերեւս հասանիցէք նոցա։

6 Եւ եհան զնոսա ի տանիս, եւ թաքոյց զնոսա ընդ խրձամբք կտաւոյ զոր դիզեալ էր իւր ի տանիս։

7 Եւ պնդեցան արքն զկնի նոցա զճանապարհն Յորդանանու ի հունն, եւ դուռն փակեցաւ, եւ եղեւ՝՝ իբրեւ ելին խնդրակքն զհետ նոցա։

8 Եւ մինչեւ ի քուն մտեալ էր նոցա, ել ինքն առ նոսա ի տանիսն,

9 եւ ասէ ցնոսա. Գիտեմ զի ետ ձեզ Տէր զերկիրս. քանզի անկաւ ահ ձեր ի վերայ մեր, եւ զի հաշեցան ամենեքեան որ բնակեալ էին յերկրիս յայսմիկ յերեսաց ձերոց.

10 քանզի լուաք թէ ցամաքեցոյց Տէր զծովն Կարմիր յերեսաց ձերոց յելանելն ձեր յԵգիպտոսէ, եւ զոր ինչ արարէք ընդ երկուս թագաւորսն Ամովրհացւոց որ էին յայնկոյս Յորդանանու, ընդ Սեհոնի եւ ընդ Ովգայ, զորս սատակեցէք։

11 Եւ իբրեւ լուաք մեք, զարհուրեցաք սրտիւք մերովք, եւ ոչ եւս գոյ շունչ յումեք ի մէնջ յերեսաց ձերոց. զի Տէր Աստուած ձեր, նա է Աստուած յերկինս ի վեր եւ յերկիր ի խոնարհ։

12 Եւ արդ երդուարուք ինձ ի Տէր Աստուած, զի առնեմ ձեզ ողորմութիւն, եւ արասջիք եւ դուք ողորմութիւն տան հօր իմոյ. եւ տուք ինձ նշան ճշմարիտ։

13 Եւ ապրեցուցէք զտուն հօր իմոյ՝՝, եւ զմայր իմ եւ զեղբարս իմ եւ զքորս իմ, եւ զամենայն որ ինչ իցէ նոցա, եւ փրկեսջիք զանձն իմ՝՝ ի մահուանէ։

14 Եւ ասեն ցնա արքն. Անձինք մեր փոխանակ ձեր ի մահ, եթէ ոչ պատմիցէք զբանս զայս զմէնջ։ Եւ նա ասէ.՝՝ Եղիցի յորժամ մատնեսցէ ձեզ Տէր զքաղաքս, արասջիք ընդ իս՝՝ ողորմութիւն եւ ճշմարտութիւն։

15 Եւ կախեաց զնոսա չուանաւ ընդ պատուհանն. քանզի տուն նորա ի պարսպին էր եւ ինքն բնակեալ էր ի պարսպին։

16 Եւ ասէ ցնոսա. Զլեառնլեռնայն գնասջիք, զի մի՛ պատահեսցեն ձեզ խնդրակքն. եւ թաքիջիք անդ զերիս աւուրս, մինչեւ դարձցին խնդրակքն յետոյ ձերմէ. եւ ապա երթիջիք զճանապարհն ձեր։

17 Եւ ասեն արքն ցնա. Քաւեալ եմք մեք յերդմանէդ, զոր երդմնեցուցեր զմեզ.

18 ահա մեք մտանիցեմք ի մասն ինչ քաղաքիդ, եւ դու դնիցես նշանակ զլարդ կարմիր, եւ կապեսցես զպատուհանէդ ընդ որ զմեզ իջուցեր. եւ զհայր քո եւ զմայր քո եւ զեղբարս քո եւ զամենայն տուն հօր քո ժողովեսցես առ քեզ ի տունս յայս։

19 Եւ եղիցի ամենայն որ ելանէ ի տանէ քումմէ արտաքս՝ ինքն եղիցի անձին իւրում պարտական. եւ մեք քաւեալ լիցուք յերդմանէդ քումմէ յայդմանէ՝՝. եւ որ միանգամ լինիցին ընդ քեզ ի տան քում, մեք լիցուք պարտականք, եթէ ձեռն ուրուք մերձեսցի ի նա։

20 Ապա թէ ոք մեղանչեսցէ մեզ եւ՝՝ յայտնեսցես զբանս մեր զայսոսիկ, քաւեալ լիցուք յերդմանէդ քումմէ յայդմանէ։

21 Եւ ասէ. Եղիցի ըստ բանիդ ձերում, նոյնպէս եղիցի։ Եւ արձակեաց զնոսա եւ գնացին. եւ կապեաց նշան կարմիր ի պատուհանին։

22 Եւ գնացին եւ եկին ի լեռնակողմն, եւ կացին անդ զերիս աւուրս, մինչեւ դարձան խնդրակքն. եւ յուզեցին խնդրակքն զամենայն ճանապարհն եւ ոչ գտին։

23 Եւ դարձան երկոքին երիտասարդքն եւ իջին ի լեռնէ անտի եւ եկին յայնկոյս, եւ հասին առ Յեսու որդի Նաւեայ, եւ պատմեցին զամենայն անցսն որ անցին ընդ նոսա.

24 եւ ասեն ցՅեսու թէ մատնեաց Տէր Աստուած ի ձեռս մեր զամենայն երկիրն, եւ զարհուրեցան ամենայն բնակիչք երկրին ի մէնջ։

Հայաստանի Աստվածաշնչային Ընկերություն, 2018

Bible Society of Armenia, 2018

Bible Society of Armenia
Lean sinn:



Sanasan