Biblia Todo Logo
Bìoball air-loidhne

- Sanasan -

ՄԱՐԳԱՐԷՈՒԹԻՒՆ ՅՈՎՆԱՆՈՒ 2 - Գրաբար Աստվածաշունչ (1895)

1 Եւ հրաման ետ Տէր կիտին մեծի կլանել զՅովնան, եւ էր Յովնան ի փոր կիտին զերիս տիւս եւ զերիս գիշերս։

2 Եւ եկաց Յովնան յաղօթս առ Տէր Աստուած ի փորոյ կիտին,

3 եւ ասէ. Ի նեղութեան իմում աղաղակեցի առ Տէր Աստուած իմ՝՝, եւ լուաւ ինձ. յորովայնէ դժոխոց աղաղակի իմում՝՝ լուր, Տէր,՝՝ ձայնի իմում։

4 Ընկեցեր զիս ի խորս սրտից ծովու, եւ գետք պաշարեցին զիս. ամենայն զբօսանք քո եւ ալիք քո անցին ի վերայ իմ։

5 Եւ ասացի թէ՝ Մերժեցայ յաչաց քոց. արդ իցէ՞ թէ՝՝ յաւելից հայել ի տաճար սուրբ քո։

6 Հեղան զինեւ ջուրք մինչեւ յոգիս, անդունդք անհնարինք պաշարեցին զիս. եմուտ գլուխ իմ ընդ փապարս լերանց։

7 Իջի յերկիր, որոյ նիգք իւր աղխք յաւիտենից. ելցեն յապականութենէ կեանք իմ։

8 Առ քեզ, Տէր Աստուած իմ, ի նուաղել հոգւոյ իմոյ կարդացի՝՝, զՏէր յիշեցի, եւ եկեսցեն աղօթք իմ ի տաճար սուրբ քո։

9 Որ պահէին զունայնութիւն եւ զստութիւն՝ զողորմութիւնս իւրեանց թողին։

10 Այլ ես ի ձայն օրհնութեան եւ խոստովանութեան՝՝ մատուցից քեզ պատարագ, զոր ուխտեցի, եւ հատուցից փրկութեան Տեառն՝՝։

11 Եւ հրամայեցաւ ի Տեառնէ վիշապ ձկանն, եւ եթուք զնա ի ցամաք։

Հայաստանի Աստվածաշնչային Ընկերություն, 2018

Bible Society of Armenia, 2018

Bible Society of Armenia
Lean sinn:



Sanasan