Biblia Todo Logo
Bìoball air-loidhne

- Sanasan -

ԳԻՐՔ ՅՈԲԱՅ 9 - Գրաբար Աստվածաշունչ (1895)

1 Կրկնեալ անդրէն Յոբայ ասէ.

2 Ճշմարտիւ գիտեմ թէ այդ այդպէս իցէ. քանզի զիա՞րդ լինիցի մարդ արդար առաջի Աստուծոյ։

3 Զի եթէ կամիցի դատել ընդ նմա, ոչ լուիցէ նմա. զի եւ մի բան հազար բանի՝՝ պատասխանի ոչ տացէ։

4 Զի իմաստուն է մտօք՝ զօրաւոր եւ մեծ՝ ո՞ խստացաւ ընդդէմ նորա, եւ հանդարտեաց։

5 Որ հնացուցանէ զլերինս եւ ոչ գիտեն, որ տապալէ զնոսա բարկութեամբ։

6 Որ շարժէ զառ ի ներքոյս երկնից ի հիմանց՝՝, եւ սիւնք նորա դողան։

7 Որ ասէ արեգական եւ ոչ ծագէ, եւ ընդդէմ աստեղաց կնքէ։

8 Որ ձգեաց զերկինս միայն, եւ շրջի ի վերայ ծովու իբրեւ յատակի։

9 Որ արար զԲազմաստեղսն եւ զԳիշերավարն եւ զՍայլն եւ զշտեմարանս հարաւոյ։

10 Որ առնէ զմեծամեծս եւ զանքնինս եւ զփառաւորս՝՝ եւ զհրաշակերտս՝ որոց ոչ գոյ թիւ։

11 Եթէ վերասցի քան զիս՝ ոչ տեսից, եւ եթէ անցցէ առ ինեւ՝ եւ ոչ այնպէս գիտացից։

12 Եւ եթէ սատակեսցէ՝ ո՞ դարձուսցէ, կամ ո՞վ ասիցէ ցնա թէ՝ Զի՞նչ արարեր։

13 Զի նա դարձաւ ի բարկութենէ, եւ ի նմանէ սարսեցին կէտք որ ի ներքոյ երկնից։

14 Իցէ՜ թէ լուիցէ ինձ, եւ իրաւացուցանիցէ զբանս իմ։

15 Եթէ իցեմ արդար՝ ոչ լուիցէ ինձ. եւ զդատաստան նորա աղաչեցից։՝՝

16 Եւ եթէ կարդացից եւ անսասցէ՝ չհաւատամ թէ լուաւ իսկ ինձ։

17 Եւ որ միգով սատակեսցէ զիս. բազում են հարուածք զոր արար ինձ տարապարտուց։

18 Ոչ տայ ինձ հանգչել. զի լցոյց զիս դառնութեամբ.

19 քանզի հզօր է՝ բռնանայ, իսկ արդ ո՞ իցէ, որ դատաստանի նորա կայցէ հակառակ՝՝։

20 Իսկ եթէ իցեմ եւս արդար, սակայն բերան իմ ամպարշտեսցէ. եւ եթէ իցեմ անարատ, կամակոր գտանիցիմ։

21 Զի եթէ ամպարշտեցի յանձն իմ՝ ոչ գիտեմ, բայց զի բառնան յինէն կեանք իմ։

22 Վասն որոյ ասացի, թէ զմեծն եւ զհզօրն կորուսանէ բարկութիւն։

23 Զի չարք յանհնարին մահու կորիցեն. այլ արդարք ծաղր լինին, զի մատնին ի ձեռս ամպարշտի։

24 Զերեսս՝՝ դատաւորաց նորա ծածկեսցէ. եւ եթէ ոչ նա է՝ ո՞վ իցէ։

25 Այլ իմ կեանք թեթեւագոյն են քան զսուրհանդակ, փախեան եւ ոչ երեւեցան։

26 Եւ կամ թէ իցեն նաւաց հետք ճանապարհի, եւ կամ արծուոյ թռուցելոյ որ խնդրիցէ զկերակուր։

27 Եթէ ասիցեմ եթէ խօսեցայց՝ մոռանամ, զերեսս ի վայր արկեալ՝ հեծեծեցից։

28 Շարժեալ եմ ամենայն անդամօք իմովք, զի գիտեմ զի անարատ զիս ոչ թողուցուս։

29 Որովհետեւ ամպարշտէի, ընդէ՞ր ոչ մեռայ։՝՝

30 Եթէ լուացայց ձեռամբ, եւ սրբեցայց ձեռօք սրբեցելովք,

31 սաստկացեալ աղտով էներկ զիս, զազրացոյց զիս պատմուճան իմ՝՝։

32 Զի ոչ ես իբրեւ զիս մարդ՝ ընդ որում դատեցայց, եթէ հասարակ եկեսցուք ի դատաստան։

33 Իսկ յանկարծ գոյր միջնորդ, եւ յանդիմանէր եւ լսէր ի մէջ երկոցունց։

34 Ի բաց արասցէ յինէն զգաւազանն, եւ ահ նորա զիս մի՛ զարհուրեցուսցէ,

35 եւ մի՛ երկեայց՝ այլ խօսեցայց. նա եւ ոչ այնպէս ես գիտեմ, աշխատեալ անձամբ իմով՝՝։

Հայաստանի Աստվածաշնչային Ընկերություն, 2018

Bible Society of Armenia, 2018

Bible Society of Armenia
Lean sinn:



Sanasan