Biblia Todo Logo
Bìoball air-loidhne

- Sanasan -

ԳԻՐՔ ՅՈԲԱՅ 8 - Գրաբար Աստվածաշունչ (1895)

1 Կրկնեալ անդրէն Բաղդատայ Սաւքեցւոյ ասէ.

2 Մինչեւ ցեր՞բ խօսիցիս զայդ, եւ ոգի մեծաբանութեան ի բերան քո՝՝։

3 Միթէ անիրա՞ւ դատիցի Տէր, կամ որ զամենայն արար՝՝ պղտորիցէ՞ զիրաւունս։

4 Եթէ որդիքն քո մեղան առաջի նորա, առաքեաց ի ձեռին զանօրէնութիւնս նոցա։

5 Բայց դու կանխեա առ Տէր ամենակալ աղօթիւք՝՝,

6 եթէ սուրբ եւ ճշմարիտ իցես՝ աղօթից քոց լուիցէ, դարձուսցէ քեզ զյարկն արդարութեան.

7 եւ լինիցին առաջինքն քո սակաւք, եւ վերջինքն քո անբաւք։

8 Բայց աղէ հարց զազգն առաջին, եւ քննեա ըստ տոհմից հարցն.

9 (զի երիկեանք եմք, եւ ոչ գիտեմք. քանզի ստուեր են կեանք մեր ի վերայ երկրի.)

10 կամ թէ ո՞չ նոքին իսկ ուսուսցեն զքեզ եւ պատմեսցեն, եւ ի սրտէ հանցեն զբանս։

11 Միթէ կանաչանա՞յ պրտու առանց ջրոյ, կամ բարձրանայցէ՞ կնիւն առանց ըմպելոյ.

12 մինչդեռ անդէն ի վերայ արմատոց իւրոց է՝ ո՞չ հնձեսցի. յառաջ քան զարբենալ ամենայն բանջար եթէ ոչ ոռոգանի՝ ո՞չ՝՝ ցամաքիցի։

13 Արդ այնպէս եղիցի վախճան ամենեցուն որ մոռանայցեն զՏէր. զի յոյս ամպարշտի կորիցէ։

14 Անշէն լիցի տուն նորա, անցցէ իբրեւ սարդիոստայն յարկ նորա՝՝.

15 թէպէտ եւ հաստատեսցէ զտուն իւր՝ մի՛ կացցէ, յարկանել ձեռին նորա՝ մի՛ հանդարտեսցէ։

16 Զի խոնաւութիւն յարեգականէ է, եւ ի նեխութենէ՝՝ նորա ելցէ շառաւիղ իւր։

17 Ի վերայ կարկառի քարանց ննջեսցէ, եւ ի մէջ մանրախիճ քարանց կեցցէ. եթէ ընկլցէ զնա տեղին՝ ստեսցէ։

18 Ո՞չ տեսեր այսպիսի ինչ.

19 զի կործանումն ամպարշտի այսպիսի է, եւ յերկրէ այլ բուսցի։

20 Զի Տէր՝՝ ոչ մերժէ զանմեղն, զամենայն պատարագ ամպարշտի ոչ ընկալցի։

21 Բերանք ճշմարտից լցցին ծաղու, եւ շրթունք նոցա՝՝ գոհութեամբ։

22 Թշնամիք նոցա զգեցցին զամօթ, յարկք ամպարշտի ոչ եւս իցեն։

Հայաստանի Աստվածաշնչային Ընկերություն, 2018

Bible Society of Armenia, 2018

Bible Society of Armenia
Lean sinn:



Sanasan