Biblia Todo Logo
Bìoball air-loidhne

- Sanasan -

ԳԻՐՔ ՅՈԲԱՅ 5 - Գրաբար Աստվածաշունչ (1895)

1 Արդ աղէ կարդա, թէ ոք տայցէ՞ քեզ ձայն, կամ թէ զոք ի հրեշտակաց սրբոց տեսցե՞ս՝՝։

2 Քանզի եւ զանզգամ սպանանէ բարկութիւն, եւ զմոլորեալն մեռուցանէ նախանձ։

3 Նա՝ ես տեսի անզգամաց արմատս ձգեալ, այլ վաղվաղակի հարան յարկք՝՝ նոցա։

4 Հեռի լիցին որդիք նոցա ի փրկութենէ, կողկողեսցին առ դրունս վատթարաց, եւ ոչ ոք իցէ որ փրկիցէ։

5 Զի զոր նոքայն ժողովեցին արդարք կերիցեն, եւ նոքա մի՛ եղիցին ապրեալք ի չարեաց. ծծեսցի զօրութիւն նոցա՝՝։

6 Զի ոչ եթէ յերկրէ ելանիցէ աշխատութիւն, եւ ոչ ի լերանց բուսանիցին ցաւք։

7 Այլ մարդ աշխատութեամբ ծնանի. ձագք արծուեաց՝՝ ի բարձունս թռչին։

8 Բայց սակայն ես խնդրեցից ի Տեառնէ, եւ զՏէր զամենեցուն իշխանն կարդացից՝՝,

9 որ առնէ զմեծամեծս եւ զանքնինս եւ զփառաւորս եւ զհրաշակերտս որոց ոչ գոյ թիւ.

10 որ տայ անձրեւ յերկիր, առաքէ զջուրս ի ներքոյ երկնից.

11 որ առնէ զխոնարհս ի բարձունս, եւ կանգնէ զկորուսեալս՝՝,

12 եւ փոփոխէ զխորհուրդս խորամանկաց, եւ ոչ գործեսցեն ձեռք նոցա զճշմարտութիւն.

13 որ հասանէ իմաստնոց հանճարով՝՝, եւ զխորհուրդս բազմանիւթաց յիմարեցոյց։

14 Ի տուէ պատահիցէ նոցա խաւար, եւ ի միջօրէի իբրեւ ի գիշերի խարխափեսցեն։ Սատակեսցին պատերազմաւ՝՝,

15 եւ աղքատն ապրեսցի ի ձեռանէ հզօրին։

16 Եղիցի յոյս տկարի, բերան անիրաւի խցցի։

17 Երանեալ է մարդ զոր յանդիմանեաց Տէր, եւ ի խրատուէ Ամենակալին մի՛ հրաժարեսցես։

18 Զի նա ցաւեցուցանէ, եւ միւսանգամ անդրէն հաստատէ. եհար՝ եւ ձեռք նորա բժշկեցին։

19 Վեցիցս ի վշտաց փրկեսցէ զքեզ, եւ յեւթներորդումն ոչ մերձեսցի առ քեզ չար։

20 Ի սովի՝ փրկեսցէ զքեզ ի մահուանէ, ի պատերազմի՝ ի ձեռաց երկաթոյ արձակեսցէ զքեզ։

21 Ի տանջանաց լեզուի ծածկեսցէ զքեզ, եւ մի՛ երկիցես ի չարեաց եկելոց ի վերայ քո.

22 զանիրաւս եւ զանօրէնս արհամարհեսցես՝՝, ի գազանաց վայրենեաց ոչ երկիցես.

23 զի ընդ քարինս վայրի դաշինք քո, եւ գազանք վայրենիք խաղաղասցին ընդ քեզ։

24 Ապա գիտասցես թէ խաղաղութիւն է տան քո, եւ բնակութիւն յարկի քո մի՛ վրիպեսցի՝՝։

25 Եւ ծանիցես զի բազում է զաւակ քո, եւ որդիք քո եղիցին իբրեւ զբանջար վայրի։

26 Եւ երթիցես ի գերեզման իբրեւ զցորեան հասեալ՝ ի ժամանակի հնձեալ, կամ՝՝ իբրեւ զշեղջ կալոյ ի ժամանակի ամփոփեալ։

27 Ահաւասիկ զայս այսպէս քննեցաք, այս է զոր լուաքն. բայց դու գիտասջիր յանձն քո՝ զինչ գործեցեր։

Հայաստանի Աստվածաշնչային Ընկերություն, 2018

Bible Society of Armenia, 2018

Bible Society of Armenia
Lean sinn:



Sanasan