Biblia Todo Logo
Bìoball air-loidhne

- Sanasan -

ԳԻՐՔ ՅՈԲԱՅ 41 - Գրաբար Աստվածաշունչ (1895)

1 Ոչ երկնչիցիս՝ զի եւ ինձ պատրաստեալ է. բայց ո՞վ իցէ որ ինձ հակառակ կայցէ.

2 կամ ո՞վ իցէ որ ինձ ընդդէմ դառնայցէ եւ հանդարտիցէ. եթէ ամենայն առ ի ներքոյ երկնից իմ է։

3 Ոչ լռեցից վասն նորա, եւ բան Հզօրին ողորմեսցի զուգականին նորա։՝՝

4 Ո՞ մերկասցէ զպատրուակ երեսաց նորա, եւ ընդ աղխս պատենից նորա ո՞ մտանիցէ.

5 զդրունս երեսաց նորա ո՞ բանայցէ. շուրջ զատամամբք նորա ահ։

6 Փոր նորա վահանք պղձիք, յօդք նորա իբրեւ զվէմ գայլախազ,՝՝

7 մի զմիոյ կնի կցեալ, եւ օդ ոչ անցցէ ընդ նա։

8 Այր զեղբօր զհետ երթիցէ.՝՝ զմիմեանց կալցին, եւ մի՛ մեկնեսցին։

9 Ի փռնչելոյ նորա փայլատակունք հատանին, աչք նորա իբրեւ զտեսիլ արուսեկի։

10 Ի բերանոյ նորա ղամբարք բորբոքեալք, եւ հատանին անկանին շանթք հրոյ։

11 Ընդ ռընգունս նորա ծուխ ելանէ հնոցի հրոյ կայծականց։

12 Անձն նորա կայծակունք, եւ բոց ի բերանոյ նորա ելանէ։

13 Ի պարանոցի նորա բնակէ զօրութիւն, առաջի նորա կորուստ ընթանայ։

14 Անդամք մարմնոյ նորա մածեալք. եթէ զեղցէ՝՝ ի վերայ նորա՝ ոչ խլրտեսցին.

15 զի սիրտ նորա սալացեալ է իբրեւ զվէմ, եւ հաստատեալ կայ իբրեւ զսալ դարբնաց անշարժ։

16 Ի խլրտել նորա՝ ահ գազանաց եւ չորքոտանեաց եւ զեռնոց երկրի։՝՝

17 Եթէ պատահեսցեն նմա արդունք, ոչ ստնանեն զէնք եւ նիզակք։

18 Քանզի համարի զերկաթ յարդ, եւ զպղինձ իբրեւ զփայտ փուտ։

19 Ոչ խոցոտէ զնա աղեղն պղնձի. համարի զռմբաքար խոտ.

20 եւ իբրեւ զեղէգն համարեցան նմա ուռունք. ծաղր առնէ զշարժումն հրալից։

21 Անկողինք նորա տէգք սրեալք. ամենայն ոսկի ծովու ընդ նովաւ իբրեւ զկաւ անբաւ։՝՝

22 Եռացուցանէ զանդունդս իբրեւ զկաթսայ, համարի զծով իբրեւ զոչինչ,

23 եւ զտարտարոսն անդնդոց իբրեւ զգերի մի. համարեցաւ զանդունդս իւր ճեմելի։՝՝

24 Եւ չիք ինչ յերկրի՝ որ նման է նմա, արարեալ խաղալիկ հրեշտակաց իմոց՝՝։

25 Զամենայն բարձունս տեսանէ, եւ ինքն է թագաւոր ամենայնի՝ որ ի ջուրսն են՝՝։

Հայաստանի Աստվածաշնչային Ընկերություն, 2018

Bible Society of Armenia, 2018

Bible Society of Armenia
Lean sinn:



Sanasan