ԳԻՐՔ ՅՈԲԱՅ 40 - Գրաբար Աստվածաշունչ (1895)1 Դարձեալ կրկնեալ Տեառն յամպոյն՝ ասէ ցՅոբ. 2 Ոչ այդպէս, այլ պնդեա՝՝ իբրեւ այր զմէջ քո. ես հարցից, եւ դու տուր ինձ պատասխանի։ 3 Մի՛ զընկենուր զդատաստան իմ, եւ մի՛ համարիր այլ ինչ ազդարարեալ առ քեզ յայտնութիւն, բայց եթէ՝՝ զի երեւեսցիս արդար։ 4 Եթէ բազուկ առ բազուկ իցէ՞ քո Տեառն՝՝, եթէ բարբա՞ռ հանգոյն նմա որոտայցես։ 5 Արդ աղէ ա՛ռ բարձրութիւն, եւ զօրութիւն եւ փառս եւ պատիւ զգեցիր։ 6 Առաքեա զհրեշտակս բարկութեամբ, եւ զամենայն հպարտս խոնարհեցո. եւ շիջո զամբարտաւանս։ 7 Փտեա վաղվաղակի զամպարիշտս, 8 եւ ծածկեա յերկրի բացէ ի բաց առ հասարակ, եւ լից զերեսս նոցա անարգանօք։ 9 Իսկ յանձի՞ն կալայց արդեւք՝ եթէ կարօղ է փրկել աջ քո։ 10 Իսկ այդ քո առաջի է, զի գազանք իբրեւ զարջառ խոտ ճարակին։՝՝ 11 Ահաւանիկ ոյժ իւր զմիջով իւրով, եւ զօրութիւն զպորտիւ որովայնի իւրոյ։ 12 Կանգնեաց զտտուն իւր իբրեւ զնոճի. ջիղք իւր զմիմեամբք պատեալ։ 13 Կողք իւր պղնձիք, եւ ողն իւր ձոյլ երկաթոյ։ 14 Նա է սկիզբն արարածոց Տեառն, արարեալ խաղալիկ հրեշտակաց նորա։ 15 Հասեալ ի վերայ առապար լերին՝ արար խնդութիւն չորքոտանեաց ի տարտարոսն։՝՝ 16 Ընդ ազգի ազգի ծառովք ննջէ, առ պրտուով եւ եղեգամբ եւ կնիւնով։ 17 Հովանոցանան ընդ նովաւ ծառք մեծամեծք հանդերձ անտառօք եւ ձողք հագնւոյ։՝՝ 18 Եթէ լինիցի հեղեղ՝ ոչ զգասցէ. յանձնապաստան է, եթէ Յորդանան դիմեսցէ ի բերան նորա։ 19 Յակնակապիճս իւր ընկալցի զնա։ Ի խուսափել նորա ծակիցե՞ս՝՝ զռնգունս նորա։ 20 Վերացուցանիցե՞ս զվիշապն կարթիւ, դնիցե՞ս պախուրցս շուրջ զցռկաւ նորա։ 21 Եթէ կապիցե՞ս անուր ի քիթս նորա, անցուցանիցե՞ս դանդանաւանդ ընդ կզակս նորա։ 22 Խօսիցի՞ ընդ քեզ հեզութեամբ, եւ կակուղ բարբառով։ 23 Դնիցէ՞ ընդ քեզ ուխտ, նուաճիցե՞ս զնա ծառայ յաւիտենական։ 24 Խաղայցե՞ս դու նովաւ իբրեւ ընդ հաւու, եւ կապիցե՞ս զնա իբրեւ զձագ կապով՝՝։ 25 Կերակրեսցի՞ն նովաւ ազինք, եւ բաժանեսցե՞ն զնա ազգք Փիւնիկեցւոց։ 26 Ամենայն նաւալուղակն ի մի վայր ժողովեալ, ոչ բարձցեն թեփ մի ի տտնոյ նորա, եւ ի նաւս ձկնորսաց խալամ նորա։՝՝ 27 Դնիցես դու զձեռն քո ի վերայ նորա, յիշատակեալ զպատերազմ որ լինելոց է ի մարմնի նորա, զի այլ ոչ եւս լինիցի։ 28 Ոչ տեսեր զնա, եւ ոչ ի վերայ բանիցս ասացելոց զարմանայցես։՝՝ |