Biblia Todo Logo
Bìoball air-loidhne

- Sanasan -

ԳԻՐՔ ՅՈԲԱՅ 35 - Գրաբար Աստվածաշունչ (1895)

1 Կրկնեալ անդրէն Եղիուսայ ասէ.

2 Զի՞նչ իրաւունս համարեցար զայդ. ո՞վ ես դու զի ասես թէ՝ Արդար եմ առաջի Տեառն.

3 եւ կամ ասես թէ՝ Մեղայ, զի՞նչ արարից։՝՝

4 Ես տաց քեզ պատասխանի, եւ երեցուն բարեկամացդ քոց՝՝։

5 Հայեաց յերկինս եւ տես, նշմարեա զամպս՝ ո՛րչափ բարձր են ի քէն։

6 Եթէ մեղար՝ զի՞նչ գործեսցես, եւ եթէ բազում անօրինեցար՝ զի՞նչ կարօղ ես առնել։

7 Արդ եթէ արդար իցես՝ զի՞նչ տացես նմա, կամ զի՞նչ առցէ ի ձեռաց քոց։

8 Առն նմանոյ քեզ ամպարշտութիւնն քո, եւ որդւոյ մարդոյ արդարութիւնն քո։

9 Ի բազմութենէ զրպարտեալք աղաղակեսցեն, աղաղակեսցեն ի բազկէ բազմաց։

10 Եւ ոչ ասաց թէ՝ Ո՞ւր է Աստուած որ արար զայս,

11 Որ պահէ զպահս գիշերականս, որ մեկնէ զիս ի չորքոտանեաց երկրի եւ ի թռչնոց երկնից։՝՝

12 Անդ աղաղակեսցեն՝ եւ մի՛ լուիցէ, զի այն պատահումն ի հպարտութենէ չարեաց է.

13 զի զանկարգութիւնս տեսանել Տէր ոչ կամի. զի ինքն Ամենակալն տեսանօղ է այնոցիկ՝ որ կատարեն զանօրէնութիւն, եւ փրկեսցէ զիս։

14 Դատեաց առաջի նորա, եթէ կարասցես գովել զնա որպէս էն։

15 Եւ արդ քանզի չէ որ կրեաց զբարկութիւն նորա, եւ ոչ որ գիտաց զյանցանս իւր յոյժ.՝՝

16 ապա ուրեմն Յոբ զուր բանայ զբերան իւր, եւ ծանրացուցանէ անգիտութեամբ զբանս։

Հայաստանի Աստվածաշնչային Ընկերություն, 2018

Bible Society of Armenia, 2018

Bible Society of Armenia
Lean sinn:



Sanasan