ԳԻՐՔ ՅՈԲԱՅ 33 - Գրաբար Աստվածաշունչ (1895)1 Բայց աղէ դու, Յոբ, լուր զբանս իմ, եւ ունկն դիր խօսից իմոց։ 2 Ահաւասիկ բացի զբերան իմ, եւ խօսեցաւ լեզու իմ։ 3 Սուրբ է սիրտ իմ բանիւք, իմաստութիւն շրթանց իմոց յստակս իմասցի։՝՝ 4 Հոգի աստուածեղէն է որ արար զիս, եւ շունչ Ամենակալի է որ ուսուցանէ զիս։ 5 Եթէ կարօղ ես՝ տուր ինձ առ այս պատասխանի, ապա թէ ոչ՝ հանդարտ լեր։ 6 Կաց ըստ իս՝ եւ ես ըստ քեզ. ի կաւոյ կազմեալ ես եւ դու իբրեւ զիս, անդստին կազմեալ եմք։՝՝ 7 Արդ մի՛ ահ իմ զարհուրեցուսցէ զքեզ, եւ մի՛ ձեռն իմ ծանրասցի ի վերայ քո։ 8 Սակայն խօսեցար յականջս իմ, եւ զբարբառ բանից քոց լուայ, 9 զի ասացեր թէ՝ Սուրբ եմ՝ եւ ոչ մեղայ, անարատ եմ՝ զի ոչ անօրինեցի։ 10 Մեղադրութիւն եգիտ զինէն, համարեցաւ զիս իբրեւ զհակառակորդ. 11 եդ ի կոճեղ զոտն իմ, պահեաց զամենայն ճանապարհս իմ։ 12 Զիա՞րդ ասես թէ՝ Արդար եմ, եւ ոչ լուաւ ինձ. զի յաւիտենական է՝ որ ի վերայ մարդկան է։ 13 Եւ ասես, թէ՝ Ընդէ՞ր տակաւին դատաստանի իմում ոչ լուաւ ամենայն բանի։ 14 Ի միում նուագի խօսեսցի Տէր, եւ յերկրորդումն՝՝ 15 երազով կամ զբաղմամբ գիշերականաւ, յորժամ անկանիցին արհաւիրք անհնարինք ի վերայ մարդկան՝ նիրհմամբ յանկողնի, 16 յայնժամ յայտնին միտք մարդկան. այնպիսի տեսլեամբ ահի զարհուրեցոյց զնոսա, 17 դարձուցանել զմարդ յանիրաւութենէ, եւ զմարմին նորա փրկեաց ի կործանմանէ։՝՝ 18 Խնայեաց զանձն նորա ի մահուանէ, չանկանել նմա ի պատերազմի։ 19 Դարձեալ կշտամբեաց զնա հիւանդութեամբ անկողնի, եւ զբազմակոյտ ոսկերաց նորա ընդարմացոյց։ 20 Ամենայն ուտելի կերակրոց ոչ կարասցէ ակն ունել. եւ անձն նորա ցանկասցի կերակրոց։ 21 Մինչեւ նեխեսցին մարմինք նորա, եւ ցուցցէ զոսկերս նորա սոսկ։ 22 Մերձեցաւ ի մահ անձն նորա, եւ կեանք նորա ի դժոխս։ 23 Եթէ իցեն հազար հրեշտակք մահաբերք, մի ի նոցանէ զնա մի՛ խոցեսցէ, եթէ իմասցի սրտիւ իւրով դառնալ առ Տէր։ 24 Պատմեսցէ մարդոյ զվնաս իւր, եւ ցուցցէ զանմտութիւն իւր. պաշտպանեսցէ առ ի չանկանելոյ նմա ի մահ։ 25 Նորոգեսցէ զմարմին նորա իբրեւ զծեփ որմոյ, եւ ոսկերք նորա լցցին ուղղով. փափկացուսցէ զմարմին նորա իբրեւ զտղայոյ, հաստատեսցէ զնա երիտասարդացեալ ի մէջ մարդկան։ 26 Յաղաչել իւրում առ Տէր՝ ընդունելի եղիցի նմա. մտցէ լուրջ երեսօք դաւանութեան, հատուսցէ մարդկան զարդարութիւն։ 27 Ապա մեղադիր լիցի մարդ, ինքն ցինքն ասիցէ, թէ՝ Զորպիսի՛ս վճարէի, եւ ոչ արժանի ըստ որոց մեղայն պատժեաց զիս։ 28 Փրկեաց զանձն իմ զի մի՛ մտցէ յապականութիւն. եւ կեանք իմ տեսցեն զլոյս։ 29 Ահա զայս ամենայն գործէ Հզօրն, երիս ճանապարհս ընդ առն։ 30 Այլ փրկեաց զանձն իմ ի մահուանէ, զի կեանք իմ ի լոյս օրհնեսցեն զնա։՝՝ 31 Ունկն դիր, Յոբ, եւ լուր ինձ, կարկեաց եւ ես խօսեցայց։ 32 Եթէ գուցէ բան, տուր ինձ պատասխանի. քանզի կամիմ թէ արդարասցիս։ 33 Ապա թէ ոչ, լուր ինձ դու, կարկեաց եւ ուսուցից քեզ զիմաստութիւն։ |