Biblia Todo Logo
Bìoball air-loidhne

- Sanasan -

ԳԻՐՔ ՅՈԲԱՅ 29 - Գրաբար Աստվածաշունչ (1895)

1 Դարձեալ յաւելեալ Յոբայ յառակի իւրում ասէ.

2 Ո՜ առնէր զիս ըստ ամսոց աւուրցն առաջնոց, յորս Աստուած պահէր զիս.

3 յորժամ լուսաւոր էր ճրագ նորա ի վերայ գլխոյ իմոյ, յորժամ լուսով նորա գնայի ի խաւարի.

4 յորժամ կայի զուարճացեալ ի ճանապարհի, յորժամ Տէր՝՝ այցելութիւն առնէր տան իմում.

5 յորժամ զգածեալն էի մեծութեամբ, եւ շուրջ զինեւ ծառայք.՝՝

6 յորժամ թանային ճանապարհք իմ կոգւով, եւ ոռոգանէին լերինք իմ կաթամբ.

7 յորժամ ելանէի ընդ առաւօտս ի քաղաքն, եւ արկանէր ի հրապարակս աթոռ իմ,

8 տեսանէին զիս երիտասարդք՝ եւ թաքչէին, եւ ծերք՝ եւ յոտն կային.

9 ճոխք դադարէին ի խօսելոյ, եւ դնէին մատունս ի վերայ բերանոյ իւրեանց։

10 Ոյք լսէին զինէն՝ երանէին ինձ՝՝, եւ լեզուք նոցա ի քիմս իւրեանց կցեցան։

11 Զի ունկն որ լսէր՝ երանի տայր ինձ, եւ ակն որ տեսանէր՝ խորշէր յինէն՝՝։

12 Զի փրկեցի զաղքատն ի ձեռանէ հզօրին, եւ՝՝ որբոյ որոյ ոչ էր օգնական՝ օգնեցի։

13 Օրհնութիւն կորուսելոյն ի վերայ իմ եկեսցէ, եւ բերան այրւոյն զիս օրհնեաց՝՝։

14 Զարդարութիւն զգեցեալ էի, եւ արկեալ զիրաւունս հանգոյն կրկնոցի։

15 Աչք էի կուրաց եւ ոտք կաղաց.

16 հայր էի ես տկարաց, դատաստան զոր ոչ գիտէի՝ քննէի։

17 Խորտակէի զկզակս անիրաւաց, եւ ի միջոյ ժանեաց նոցա կորզէի զյափշտակութիւն.

18 ասէի. Թերեւս հասակ իմ ծերասցի, եւ իբրեւ զծառ արմաւոյ բազում ժամանակս կեցից։՝՝

19 Արմատ իմ ընդարձակեալ ի վերայ ջրոց, եւ ցօղ հանգիցէ ի վերայ հնձոց իմոց։

20 Կարծիքն իմ ընդունայն եղեն ինձ, գործիք իմ եւ աղեղն իմ ի ձեռին նորա գնաց։՝՝

21 Յինէն լուեալ անսային, եւ կարկէին ի խորհրդեան իմում։

22 Ի բանս իմ ոչ յաւելուին, խնդալից լինէին յորժամ խօսէի ընդ նոսա։

23 Իբրեւ զերկիր ծարաւի որ սպասիցէ անձրեւի, եւ նոքա իմոց խօսից։՝՝

24 Եթէ ծիծաղէի ընդ նոսա, ոչ հաւատային, եւ լոյս երեսաց իմոց ոչ նուազէր։

25 Ընտրէի զճանապարհս նոցա, եւ նստէի իշխան, եւ բնակէի իբրեւ զթագաւոր ի մէջ զօրականաց. զոր օրինակ գրգանօքն մխիթարէի՝՝։

Հայաստանի Աստվածաշնչային Ընկերություն, 2018

Bible Society of Armenia, 2018

Bible Society of Armenia
Lean sinn:



Sanasan