Biblia Todo Logo
Bìoball air-loidhne

- Sanasan -

ԳԻՐՔ ՅՈԲԱՅ 26 - Գրաբար Աստվածաշունչ (1895)

1 Կրկնեալ անդրէն Յոբայ ասէ.

2 Յո՞ մօտիցիս, կամ ո՞ւմ օգնական լինելոց իցես. ո՞չ ապաքէն այնմ որոյ բազում է զօրութիւն, եւ որոյ հզօր է բազուկ իւր։

3 Ընդ ո՞ւմ խորհրդակից լինիցիս. ո՞չ ընդ այնմ որոյ ամենայն իմաստութիւն է. զո՞յր զհետ երթիցես, եթէ ոչ որոյ մեծ է զօրութիւն։՝՝

4 Ո՞ւմ պատմեցեր բան, եւ ո՞յր շունչ ել ի քէն։

5 Միթէ սկայք ծնանիցի՞ն ի ներքուստ ջրոյ, եւ ի դրացեաց նորա։՝՝

6 Մերկ են դժոխք առաջի նորա, եւ չիք զգեստ կորստեան։

7 Ձգեաց զհիւսիսի զոչնչիւ, կախեաց զերկիր ի վերայ ոչնչի։

8 Ծրարէ զջուրս յամպս իւր, եւ ոչ պատառեցաւ մէգ ի ներքոյ նորա։

9 Որ ունի զերեսս աթոռոյ, թռուցանէ նովաւ զմէգ իւր։

10 Հրաման պատեաց՝՝ զերեսօք ջրոյ՝ մինչ ի վախճան լուսոյ ընդ խաւարի։

11 Սիւնք երկնից թռեան եւ զարհուրեցան ի սաստէ նորա։

12 Զօրութեամբ հանդարտեցոյց զծով, իմաստութեամբ նորա տարածեալ է համատարածն։

13 Աղխք երկնից սարսեցին ի նմանէ. հրամանաւ իւրով սպան զվիշապն ապստամբ։՝՝

14 Ահա այս է մասն ճանապարհի նորա. եւ տակաւին զշիթս բանից նորա լուիցուք նովաւ.՝՝ զզօրութիւն որոտման նորա ո՞ գիտէ՝ յորժամ առնիցէ։

Հայաստանի Աստվածաշնչային Ընկերություն, 2018

Bible Society of Armenia, 2018

Bible Society of Armenia
Lean sinn:



Sanasan