ԳԻՐՔ ՅՈԲԱՅ 25 - Գրաբար Աստվածաշունչ (1895)1 Կրկնեալ անդրէն Բաղդատայ Սաւքեցւոյ ասէ. 2 Իսկ արդ առա՞կ ինչ իցէ ահն առ ի Նմանէ, որ առնէ զամենայն ինչ ի բարձունս։ 3 Մի՛ ոք կարծեսցէ թէ գուցէ յապաղումն հինից նորա. յո՞յր վերայ ոչ եկեսցէ դարանակալութիւն առ ի նմանէ։՝՝ 4 Զիա՞րդ լինիցի մարդ արդար առաջի Տեառն, կամ ո՞վ սրբեսցէ զանձն իւր ի կանանցածնաց։ 5 Զի եթէ լուսնի հրամայեսցէ, եւ ոչ ծագէ՝՝. եւ աստեղք ոչ են սուրբ առաջի նորա. 6 թող թէ մարդ երր, եւ որդի մարդոյ որդն։ |