ԳԻՐՔ ՅՈԲԱՅ 23 - Գրաբար Աստվածաշունչ (1895)1 Կրկնեալ անդրէն Յոբայ ասէ. 2 Նա եւ ես գիտեմ զի ի ձեռանէ իմմէ է յանդիմանութիւն իմ, եւ ձեռն նորա ծանրացաւ ի վերայ հեծութեան իմոյ։ 3 Իսկ ո՞վ ծանուսցէ եթէ գտից զՆա, եւ հասից նմա ի սպառ։՝՝ 4 Եւ ասացից առաջի նորա զիրաւունս, լցից զբերան իմ յանդիմանութեամբ։ 5 Ծանեայց զողոքանս զոր ընդ իս խօսիցի, խելամուտ եղէց այնմ զոր ինձն պատմիցէ։ 6 Եւ բազում զօրութեամբ եկեսցէ ի վերայ իմ, եթէ զպատուհաս իւր ի գործ ոչ արկանիցէ։ 7 Զի ճշմարտութիւն եւ յանդիմանութիւն ի նմանէ է, հանցէ ի սպառ զիրաւունս իմ։ 8 Եթէ յառաջագոյն երթայցէ՝ ոչ եւս իցեմ, եւ զվերջինսն զի՞ գիտիցեմ։ 9 Զձախ այնորիկ որ արարն զնա՝ ոչ կալայ, եւ եթէ արկցէ զաջ իւր զինեւ՝ սակայն եւ այնպէս ոչ տեսից։ 10 Զի ինքն գիտէ զճանապարհս իմ, եւ քննեաց զիս իբրեւ զոսկի։ 11 Հասից ի պատուիրանս նորա, զճանապարհս նորա պահեցից եւ ոչ եւս թիւրեցայց։ 12 Զպատուիրանօք նորա ոչ անցից՝ զի մի՛ մեռանիցիմ, ի ծոց իմ թաքուցից զբանս նորա։ 13 Ապա թէ նա այնպէս դատեցաւ, ո՞ իցէ որ ընդդէմ դառնայցէ նմա. զի զոր ինքն կամեցաւ՝ եւ արար։ 14 Վասն այնորիկ առ նա փութացայց, խրատեալ՝ զնորին հոգացայց։՝՝ 15 Ի վերայ այսոցիկ յերեսաց նորա տագնապեցայց, եւ ի միտ առից եւ զարհուրեցայց ի նմանէ։ 16 Զի Տէր հիւանդացոյց՝՝ զսիրտ իմ, եւ Ամենակալն պագնապեաց զիս։ 17 Զի ոչ գիտէի թէ գայցէ ի վերայ իմ խաւար, առաջի երեսաց իմոց ծածկեաց մէգ։՝՝ |