Biblia Todo Logo
Bìoball air-loidhne

- Sanasan -

ԳԻՐՔ ՅՈԲԱՅ 21 - Գրաբար Աստվածաշունչ (1895)

1 Կրկնեալ անդրէն Յոբայ ասէ.

2 Լուարուք, լուարուք բանից իմոց. երանի՛ թէ մի՛ լինէր ի ձէնջ այդ մխիթարութիւն՝՝։

3 Ներեցէք ինձ եւ ես խօսեցայց, եթէ ոչ այպանիցէք զբանիւք իմովք։

4 Իսկ արդ չեւ իմ կշտամբանքս ի մարդկանէ ինչ իցեն. եւ կամ ընդէ՞ր ոչ բարկանայցեմ՝՝։

5 Հայեցեալ ընդ իս զարմանայք, եդեալ ձեռն ի ծնօտի։

6 Եթէ յուշ լինիցի ինձ, տագնապեցայց. զի ունին ցաւք զմարմինս իմ։

7 Ընդէ՞ր բնաւ ամպարիշտք կենդանի իցեն, հնացեալք եւ ի մեծութեան են։

8 Սերմանք նոցա ըստ միտս՝՝, եւ որդիք նոցա առաջի աչաց։

9 Տունք նոցա աջողեալք, եւ երկեւղ եւ ոչ ուստեք, եւ տանջանք ի Տեառնէ չեն ի վերայ նոցա։

10 Արջառ նոցա ոչ սխալեաց ի ծննդենէ, ապրեցաւ յղի նոցա՝ եւ ոչ վրիպեցաւ։

11 Եւ կան իբրեւ զխաշինս յաւիտենականս։

12 Մանկունք նոցա խաղան առաջի առեալ՝՝ սաղմոսարան եւ քնար, եւ ուրախ լինին ձայնիւ երգոց։

13 Կատարեցին ի բարութեան զկեանս իւրեանց, հանգստեամբ ննջեցին ի դժոխս։

14 Եւ ասէ ցՏէր. Ի բաց կաց յինէն՝՝, զճանապարհս քո ճանաչել ոչ կամիմ։

15 Զի՞նչ շահ է՝՝ զի ծառայեսցուք նմա, կամ զի՞նչ օգուտ՝ զի հանդիպեսցուք նմա։

16 Ի ձեռս նոցա էին բարութիւնք, եւ ի գործս ամպարշտաց ոչ հայի։

17 Սակայն եւ՝՝ ճրագ ամպարշտաց շիջցի. եկեսցէ ի վերայ նորա կործանումն, երկունք կալցին զնոսա ի բարկութենէ։

18 Եղիցին իբրեւ զյարդ առաջի հողմոյ, կամ իբրեւ զփոշի զոր տարաւ մրրիկ։

19 Սպառեսցեն զորդիս ինչք նորա, հատուսցէ նմա եւ ծանուսցէ։

20 Տեսցեն աչք նորա զսպանումն իւր, եւ ի Տեառնէ մի՛ ապրեսցի։

21 Զի կամք նորա ի տան իւրում ընդ իւր, եւ զթիւ ամսոց նորա բաժանեսցեն։

22 Ո՞չ ապաքէն Տէր է որ ուսուցանէ զհանճար եւ զգիտութիւն, զի ինքն քննէ զիմաստունս։

23 Այնպիսին մեռցի ի սաստկութիւն անզգամութեան իւրում, ամենեւին բարեկեցիկն եւ յաջողեալն։

24 Փորն նորա լի է ճարպով, ուղիղ նորա շճեսցէ։՝՝

25 Նա վախճանեսցի ի դառնութենէ անձին, ոչ ինչ կերեալ ի բարութենէ։

26 Առ հասարակ ննջեսցեն յերկրի. երր ծածկեաց զնոսա։

27 Եւ արդ գիտեմ՝ զի յանդգնութեամբ հասեալ էք ի վերայ իմ՝՝։

28 Արդ ասացէք թէ՝ Ո՞ւր է տուն իշխանին. եւ ո՞ւր է յարկ բնակութեան ամպարշտաց։

29 Հարցէք զանցաւորս ճանապարհի, եւ զնշանս նոցա մի՛ օտարացուցանէք՝՝։

30 Զի յօր կորստեան ստիպի չար, յօր բարկութեան իւրոյ վարեսցի։

31 Ո՞ պատմեսցէ յանդիման նորա զճանապարհս նորա, եւ զոր ինչ ինքն գործեաց՝ ո՞ հատուսցէ նմա։

32 Եւ ինքն ի գերեզմանս գնաց, եւ ի տապանի տքնեցաւ։

33 Եւ քաղցրացան նմա խիճք հեղեղատի. եւ զհետ նորա ամենայն մարդ գնասցէ, եւ յառաջ քան զնա անթիւք։

34 Եւ զիար՞դ մխիթարեցէք զիս սնոտեօք, եւ ինձ ձեւք դադարելն ոչ ինչ է՝՝։

Հայաստանի Աստվածաշնչային Ընկերություն, 2018

Bible Society of Armenia, 2018

Bible Society of Armenia
Lean sinn:



Sanasan