ԳԻՐՔ ՅՈԲԱՅ 20 - Գրաբար Աստվածաշունչ (1895)1 Կրկնեալ անդրէն Սովփարայ Մինեցւոյ ասէ. 2 Ոչ այդպէս կարծէի խօսել քեզ ընդդէմ մեր զայդ. ո՞չ ապաքէն իմաստնագոյնք իցէք քան զիս։ 3 Խրատու ակնածութեան իմոյ լուայց, եւ ոգի յիմաստութենէ արասցէ ինձ պատասխանի։ 4 Միթէ զայդ յայսմ հետէ՞ գիտացեր. այլ յորմէհետէ եդաւ մարդ ի վերայ երկրի։ 5 Զի ուրախութիւն ամպարշտաց բեկումն անհնարին, եւ խնդութիւն անօրինաց՝ կորուստ։ 6 Եթէ ելանիցեն յերկինս պատարագք նորա, եւ զոհք նորա յամպս մերձեսցին։ 7 Յորժամ համարեսցի թէ հաստատեալ իցէ՝ յայնժամ՝՝ ի սպառ կորիցէ, եւ որ գիտէին զնա՝ ասասցեն թէ՝ Ո՞ւր է։ 8 Իբրեւ զերազ թռուցեալ ոչ գտցի, թռեաւ իբրեւ զտեսիլ գիշերական։ 9 Ակն որ հայեցաւ ի նա՝ ոչ յաւելցէ, եւ ոչ ծանիցէ զնա տեղի իւր։ 10 Զորդիս նորա սատակեսցեն վատթարք. ձեռք նորա բորբոքեսցին ցաւովք։՝՝ 11 Ոսկերք նորա յագեսցին մանկութեամբ նորա, եւ ընդ նմին ի հող ննջեսցեն։ 12 Եթէ քաղցրասցի ի բերան նորա չարութիւն, թաքուսցէ զայն ի ներքոյ լեզուի իւրոյ, 13 խնայեսցէ ի նա, եւ մի՛ թողցէ զնա, եւ ժողովեսցէ զնա ի մէջ կոկորդի իւրոյ, 14 եւ մի՛ կարասցէ օգնել անձին իւրում. լեղի իժի ի փորի իւրում։ 15 Մեծութիւն անիրաւութեամբ ժողովեալ՝ փսխեսցի, ի տանէ նորա կորզեսցէ զնա հրեշտակ։ 16 Զսրտմտութիւն վիշապաց ծծեսցէ, սպանցէ զնա լեզու օձի։ 17 Մի՛ տեսցէ զկիթ արօտականաց, եւ մի՛ զարօտս մեղու եւ զկոգւոյ։ 18 Ի զուր եւ ի տարապարտուց վաստակեցաւ ի մեծութիւն՝ ուստի ոչ ճաշակեսցէ, իբրեւ զխիստ ինչ զանծամ եւ զանկոտոր։ 19 Զի զբազում տկարաց տունս խորտակեաց, եւ զյարկս յափշտակեաց եւ ոչ հաստատեաց։ 20 Չիք փրկութիւն ստացուածոց նորա, ի ցանկութեան իւրում ոչ ապրեսցի. 21 եւ մի՛ լիցին մթերք կերակրոց նորա. վասն այնորիկ մի՛ ծաղկեսցեն բարունակք նորա։՝՝ 22 Յորժամ համարեսցի թէ ահա լցեալ իցէ՝ նեղեսցի. ամենայն տագնապ հասցէ ի վերայ նորա, 23 թէ զիա՛րդ՝՝ լնուցու որովայն նորա. առաքեսցէ ի վերայ նորա զսրտմտութիւն բարկութեան, արկցէ զնովաւ ցաւս, 24 եւ մի՛ ապրեսցի ի ձեռանէ երկաթոյ՝՝, խոցոտեսցէ զնա աղեղն պղնձի։ 25 Անցցէ ընդ մարմինս նորա նետ. աստեղք շրջեսցին ի յարկս նորա՝ արհաւիրք ի վերայ նորա։ 26 Ամենայն խաւար նմա մնասցէ, կերիցէ զնա հուր անշէջ. չարչարեսցէ եկամուտ զտուն նորա։՝՝ 27 Յայտնեսցեն երկինք զանօրէնութիւն նորա. յարիցէ ի վերայ նորա երկիր։ 28 Քակտեսցէ կորուստ զտուն նորա ի սպառ, հասցէ ի վերայ նորա օր բարկութեան։՝՝ 29 Այս բաժին է մարդոյ ամպարշտի առ ի Տեառնէ, եւ այս ստացուածք ընչից նորա յԱյցելուէն՝՝։ |