Biblia Todo Logo
Bìoball air-loidhne

- Sanasan -

ԳԻՐՔ ՅՈԲԱՅ 18 - Գրաբար Աստվածաշունչ (1895)

1 Կրկնեալ անդրէն Բաղդատայ Սաւքեցւոյ ասէ.

2 Մինչեւ յեր՞բ ոչ դադարիցես, հանդարտեա՝ զի եւ մեք խօսեսցուք։

3 Ընդէ՞ր իբրեւ զչորքոտանիս լռեալ եմք առաջի քո, եւ դու մխեալ ես բարկութեամբ։

4 Իսկ արդ եթէ դու մեռանիցիս՝ անշէ՞ն մնայցէ առ ի ներքոյ երկնից, կամ թէ եւ լերինք ի հիմանէ տապալեսցի՞ն։

5 Եւ լոյս ամպարշտաց շիջանիցի, եւ ոչ պատահեսցէ նոցա բոց։՝՝

6 Եւ լոյս նորա խաւար ի յարկի իւրում, եւ ճրագ ի վերայ նորա շիջցի։

7 Որսասցեն յետինք զինչս նորա. սխալեալ են խորհուրդք նորա։՝՝

8 Անկցի ոտն նորա յորոգայթ, եւ շաղեսցի ի թակարդի։

9 Եկեսցեն ի վերայ նորա որոգայթք, զօրացուսցէ ի վերայ նորա զծարաւիս։՝՝

10 Զի թաքուցեալ են յերկրի տոռունք նորա, եւ կալանք նորա ի վերայ շաւղաց նորա։

11 Սատակեսցեն զնա ցաւք շուրջանակի, բազումք զոտիւք նորա պատեսցին ի նեղութեան սովոյ։

12 Պատրաստեալ է նմա կործանումն ահագին, կերիցին կինք ոտից նորա։

13 Կերիցէ մահտարաժամ զգեղեցկութիւն նորա.

14 վարեսցի բժշկութիւն ի յարկաց նորա. հասցէ նմա տագնապաւ պատուհաս արքունի։

15 Բնակեսցէ ի յարկի նորա ի գիշերի իւրում. ցրուեսցին վայելչութիւնք նորա ծծըմբով։՝՝

16 Ի ներքուստ արմատք նորա ցամաքեսցին, եւ ի վերուստ անկցին հունձք՝՝ նորա։

17 Յիշատակ նորա կորիցէ յերկրէ, եւ ոչ գտցի անուն նորա առ երեսօք արտաքնովք՝՝։

18 Մերժեսցեն զնա ի լուսոյ ի խաւար, եւ մի՛ եղիցի նմա ծանօթ ի ժողովրդեան իւրում։

19 Մի՛ լիցի ապրեալ ի ներքոյ երկնից տուն նորա, այլ ի նորայսն կեցցեն օտարք։

20 Հեծեծեսցեն ի վերայ նորա յետինք, զառաջինս կալան զարմանք,՝՝

21 թէ այս են տունք անիրաւաց, եւ այս տեղի այնոցիկ որք զՏէր ոչ ճանաչիցեն։

Հայաստանի Աստվածաշնչային Ընկերություն, 2018

Bible Society of Armenia, 2018

Bible Society of Armenia
Lean sinn:



Sanasan