Biblia Todo Logo
Bìoball air-loidhne

- Sanasan -

ԳԻՐՔ ՅՈԲԱՅ 17 - Գրաբար Աստվածաշունչ (1895)

1 Հողմավար կորնչիմ, կարօտիմ գերեզմանի՝ եւ ոչ հասանեմ։

2 Տառապիմ աշխատեալ՝ եւ զի՞նչ գործեցից։

3 Գողացան օտարք զստացուածս իմ. ո՞վ է նա ընդ ձեռին իմում կապեսցի։

4 Զի զսիրտս իւրեանց թաքուցին յիմաստութենէ, վասն այսորիկ մի՛ բարձրացուսցես զնոսա։

5 Ի մասին իւրում պատմեսցէ զչարութիւնս. աչք իմ ի վերայ որդւոց հալեցան.

6 եդիր զիս բամբասանս ազգաց, եղէ նոցա ծաղր։

7 Շլացան ի բարկութենէ աչք իմ, զի պաշարեալ եմ մեծապէս յամենեցունց։՝՝

8 Զարմանք կալան զճշմարիտս ի վերայ այսոցիկ, արդար ի վերայ անօրինի յարիցէ։

9 Կալցի հաւատարիմն զիւր ճանապարհ, սուրբն ձեռօք առցէ քաջալերութիւն։

10 Բայց արդ աղէ դուք եկայք յարեցարուք ամենեքեան, քանզի ոչ գտանեմ ի ձեզ ճշմարտութիւն։

11 Աւուրք իմ անցին շարաւով, պայթեցին երակք՝՝ սրտի իմոյ։

12 Զգիշեր՝ տիւ եդին, լոյս մերձեալ յերեսաց խաւարի։

13 Զի եթէ համբերից՝ դժոխք են տուն իմ, ի միգի տարածեալ են անկողինք իմ։

14 Զմահ կոչեցի ինձ հայր, մայր եւ քոյր ինձ՝ զերր։

15 Արդ ո՞ւր է յոյս իմ, կամ թէ զբարութիւնս իմ տեսանիցե՞մ։

16 Կամ թէ ընդ իս իսկ ի դժո՞խս իջանիցեն, կամ թէ միանգամայն ի հո՞ղ իջանիցեմք։՝՝

Հայաստանի Աստվածաշնչային Ընկերություն, 2018

Bible Society of Armenia, 2018

Bible Society of Armenia
Lean sinn:



Sanasan