ԳԻՐՔ ՅՈԲԱՅ 16 - Գրաբար Աստվածաշունչ (1895)1 Կրկնեալ անդրէն Յոբայ ասէ. 2 Լուայ այդպիսի ինչս բազումս. մխիթարիչք չարեաց ամենեքեան։ 3 Իսկ արդ՝ միթէ կա՞րգ ինչ իցէ բանից հողմոյ. կամ թէ թախանձիցէ՞ ոք զքեզ, զի տացես պատասխանի։ 4 Եւ ես ընդ ձեզ խօսեցայց՝ եթէ հնազանդէր անձն ձեր ըստ իմում անձին։ 5 Արդ զկծեցուցից եւ ես զձեզ բանիւք, շարժեցից եւ ես իբրեւ զձեզ զգլուխ իմ։ 6 Թերեւս լիցի զօրութիւն ի բերան իմ, զշարժել շրթանց իմոց ոչ խնայեցից։ 7 Զի եթէ խօսեցայց՝ ոչ փարատեսցեն ցաւք վիրաց իմոց, եւ եթէ լռիցեմ՝ նուազագո՞յն ինչ վիրաւորիցիմ։ 8 Այժմ կոտորեալ արար զիս, փտեալ, ընդարմացեալ. եւ բուռն հարեալ զինէն ի վկայութիւն եղեւ ինձ։ 9 Եւ յարոյց ինձ զստութիւն իմ. քանզի արար ինձ ընդդէմ պատասխանի։ 10 Բարկութեամբ վարեալ կործանեաց զիս, կրճտեաց ի վերայ իմ զատամունս. նետք հինից նորա տեղացին ի վերայ իմ, տիգօք աչաց խաղաց ի վերայ իմ. արագ արագ եհար զիս ի ծունկս. միանգամայն ասպատակեցին ի վերայ իմ։՝՝ 11 Քանզի մատնեաց զիս Տէր ի ձեռս անիրաւին, եւ ի մէջ ամպարշտաց ընկէց զիս։ 12 Մինչդեռ ի խաղաղութեան էի, քայքայեաց զիս. առեալ զվարսից իմոց փետեաց զիս. կացոյց զիս իբրեւ զդէտ։ 13 Պատեցին զիս տէգք, յանխնայ խոցոտեցին զերիկամունս իմ, եհեղ յերկիր զմաղձ իմ։ 14 Կործանեցին զիս հարուածովք ի վերայ հարուածոց. յարձակեցան ի վերայ իմ զօրաւորք, 15 կարեցին քուրձ ընդ մորթ իմ. զօրութիւն իմ յերկիր շիջաւ։ 16 Խարշեցաւ փոր իմ ի լալոյ՝՝, եւ ի վերայ արտեւանանց իմոց ստուերք մահու։ 17 Անիրաւութիւն ինչ ոչ էր ի ձեռին իմում, աղօթք իմ սուրբ էին։ 18 Երկիր, մի՛ ծածկեր զարիւն մարմնոյ իմոյ՝՝, եւ մի՛ լիցի տեղի աղաղակի իմոյ։ 19 Եւ արդ ահա յերկինս է վկայն իմ, եւ իրաւագէտն իմ ի բարձունս։ 20 Հասցեն խնդրուածք իմ առ Տէր, եւ յանդիման նորա կաթեցուսցէ ակն իմ։ 21 Եղիցի յանդիմանութիւն առն առաջի Տեառն, եւ որդւոյ մարդոյ առ ընկերի իւրում։ 22 Ամք թուով հասին ինձ. ընդ ճանապարհ անդարձ գնացին։՝՝ |