Biblia Todo Logo
Bìoball air-loidhne

- Sanasan -

ԳԻՐՔ ՅՈԲԱՅ 14 - Գրաբար Աստվածաշունչ (1895)

1 Զի այր կանանցածին սակաւակեաց է եւ լի բարկութեամբ.

2 որ իբրեւ զծաղիկ ծաղկեալ՝ թօթափեցաւ, խոյս ետ իբրեւ ստուեր, եւ մի՛ կացցէ։

3 Ո՞չ ապաքէն եւ այնմ համար առնիցես, եւ նմա՝՝ արարեր մտանել ի դատաստան առաջի քո՝՝։

4 Իսկ արդ ո՞վ իցէ սուրբ յաղտոյ՝՝, այլ եւ ոչ ոք.

5 թէպէտ եւ միոյ աւուր իցեն կեանք նորա ի վերայ երկրի. համարեալ են ամիսք նորա առ ի նմանէ՝՝. ժամանակ եդիր՝ եւ ոչ անցցէ։

6 Ի բաց լեր ի նմանէ՝ զի դադարեսցէ եւ ամոքեսցէ զկեանս՝՝ իբրեւ զվարձկան։

7 Զի գոյ յոյս ծառոյ անդրէն. զի թէպէտ եւ կտրեսցի՝ միւսանգամ ծաղկեսցէ, եւ շառաւիղ նորա մի՛ պակասեսցէ։

8 Եթէ ծերասցի յերկրի արմատ նորա՝ եւ ի քարի վախճանեսցի բուն նորա,

9 ի հոտոյ ջրոյ ծաղկեսցի, եւ արասցէ հունձս իբրեւ զնորատունկ։

10 Բայց այր վախճանեալ գնաց, անկեալ մարդ՝ եւ ոչ եւս իցէ։

11 Զի ժամանակաւ անօսրի ծով, եւ գետք աւերեալ ցամաքեցան.

12 եւ մարդ ննջեաց՝ եւ ոչ յարիցէ. մինչեւ երկինք չիցեն՝ ոչ կարկատեսցին, եւ ոչ զարթիցեն ի քնոյ իւրեանց։

13 Երանի՛ թէ ի դժոխս պահէիր զիս, եւ թաքուցանէիր զիս մինչեւ անցանէր բարկութիւն քո. եւ ժամանակէիր ինձ ժամանակ՝ յորում առնէիր ինձ յիշատակ։

14 Եթէ մեռանիցի մարդ՝ կեցցէ՞, վախճանեալ զաւուրս կենաց իւրոց. սպասեցից մինչ միւսանգամ լինիցիմ՝՝.

15 ապա կոչեսցես զիս, եւ ես տաց քեզ պատասխանի. զգործս ձեռաց քոց մի՛ մերժեր.

16 թուեցեր՝՝ զգնացս իմ, եւ մի՞ անցցէ ինչ զքեւ ի մեղաց իմոց։

17 Կնքեցեր զանօրէնութիւնս իմ ի քսակի, եւ նշանակեցեր թէ ակամայ ինչ յանցեայ։

18 Սակայն եւ լեառն որ փլանելոց է փլցի, եւ վէմ հնասցի՝՝ ի տեղւոջէ իւրմէ։

19 Զքարինս ողորկեցին ջուրք, եւ ողողեցին ջուրք զդաշտս թանձրութեան՝՝ երկրի. եւ զակնկալութիւն մարդոյ կորուսեր.

20 մերժեցեր զնա՝՝ ի սպառ, եւ գնաց. հաստատեցեր ի վերայ նորա զերեսս՝ եւ արձակեցեր։

21 Թէպէտ եւ բազում որդիք լինիցին նորա՝ ոչ գիտէ, եւ եթէ սակաւք առնիցին՝ ոչ ճանաչէ՝՝։

22 Այլ մարմինք նորա ախտացան ի վերայ իւր, եւ ոգի նորա սգացաւ զինքն։

Հայաստանի Աստվածաշնչային Ընկերություն, 2018

Bible Society of Armenia, 2018

Bible Society of Armenia
Lean sinn:



Sanasan