Biblia Todo Logo
Bìoball air-loidhne

- Sanasan -

ԳԻՐՔ ՅՈԲԱՅ 13 - Գրաբար Աստվածաշունչ (1895)

1 Ահա զայս ամենայն ետես ակն իմ, եւ լուաւ ունկն իմ։

2 Եւ գիտեմ ես՝ որչափ եւ դուք խելամուտ էք, եւ չեմ անմտագոյն քան զձեզ։

3 Բայց սակայն ես ընդ Տեառն խօսեցայց, յանդիմանեցայց առաջի նորա՝ եթէ կամեսցի։

4 Բայց դուք ինձ բժիշկք մեղանչականք էք, եւ ողջացուցիչք չարեաց ամենեքեան՝՝։

5 Եղիցի ձեզ համրանալ, եւ համարեալ լիցի ձեզ յիմաստութիւն։

6 Լուարուք զյանդիմանութիւն բերանոյ իմոյ, եւ դատաստանի շրթանց իմոց անսացէք։

7 Ո՞չ ապաքէն առաջի Տեառն խօսիցիք՝՝, եւ յանդիման նորա նենգութիւն բարբառիք։

8 Կամ թէ թանգուզիցէ՞ք. զի դուք ամենեքեան դատաւորք եղերուք։

9 Զի բարւոք է եթէ քննեսցէ զձեզ. զի եթէ զամենայն արարեալ յաւելուցուք ի նա,

10 ոչ ինչ սակաւ կշտամբեսցէ զձեզ. եւ՝՝ եթէ ի ծածուկ աչառիցէք։

11 Ո՞չ ապաքէն արհաւիրք նորա զարհուրեցուցանիցեն զձեզ, եւ ահ նորա անկցի ի վերայ ձեր։

12 Եւ դիպեսցին պերճութիւնքդ ձեր հանգոյն մոխրոյ, եւ մարմին կաւեղէն՝՝։

13 Կարկեցարուք՝ զի խօսեցայց ես, եւ հանգեայց ի սրտմտութենէ։

14 Առեալ՝՝ զմարմինս իմ յատամունս իմ, եւ զոգի իմ եդից ի ձեռին իմում։

15 Եթէ արկցէ զձեռն իւր զինեւ Հզօրն, քանզի եւ սկսեալ իսկ է. եթէ ո՞չ խօսեցայց եւ յանդիմանեցայց առաջի նորա։

16 Եւ այն դիպեսցի՝՝ ինձ ի փրկութիւն, քանզի ոչ մտցէ առաջի նորա նենգութիւն։

17 Լուարուք, լուարուք բանից իմոց, զի պատմեցից ձեզ լու ի լու։

18 Զի ահաւասիկ մերձեալ եմ ի դատաստանս իմ, եւ գիտեմ զի արդար երեւելոց եմ։

19 Զի ո՞վ է ոսոխն իմ եկեսցէ, զի արդ կարկեցայց եւ պակասեցայց։

20 Երկու ինչք պիտոյ են ինձ՝՝, եւ յայնժամ յերեսաց քոց ես ոչ թաքեայց։

21 Զձեռն քո ի բաց արա յինէն, եւ ահ քո զիս մի՛ զարհուրեցուսցէ։

22 Եւ ապա կոչեսցես զիս, եւ ես լուայց քեզ. եւ եթէ խօսեսցիս, եւ ես տաց քեզ՝՝ պատասխանի։

23 Քանի՞ ինչ են մեղք եւ անօրէնութիւնք իմ, ուսո ինձ՝ քանի՞օն իցեն՝՝։

24 Ընդէ՞ր թաքուցանես յինէն, համարիցիս զիս քեզ ոսոխ,

25 կամ թէ ի հողմաշարժ տերեւո՞յ երկնչիցիս, կամ իբրեւ հողմավար խոտո՞յ կայցես ինձ հակառակ՝՝։

26 Զի գրեցեր զինէն չարիս, եւ արկեր զինեւ զմեղս մանկութեան։

27 Եդիր զոտն իմ ի պաշարման, պահեցեր զամենայն զգործս իմ՝՝, եւ յարմատս ոտից իմոց հասեր,

28 որ իբրեւ զտիկ հնացեալ են՝՝, կամ իբրեւ զձորձս ցեցակեր։

Հայաստանի Աստվածաշնչային Ընկերություն, 2018

Bible Society of Armenia, 2018

Bible Society of Armenia
Lean sinn:



Sanasan