Biblia Todo Logo
Bìoball air-loidhne

- Sanasan -

ԳԻՐՔ ՅՈԲԱՅ 11 - Գրաբար Աստվածաշունչ (1895)

1 Կրկնեալ անդրէն Սովփարայ Մինեցւոյ ասէ.

2 Որ շատ խօսի՝ ապաքէն ընդ նմին եւ լսիցէ. կամ որ խօսողն իցէ՝ կարիցէ՞ բանիւք արդարանալ։

3 Օրհնեալ է ծնունդ կանանց սակաւակեաց։ Մի՛ զբազում բանիւք անկանիր, զի ոչ գոյ որ տայցէ քեզ պատասխանի։

4 Մի՛ ասեր թէ՝ Սուրբ եմ գործովք եւ անարատ առաջի Տեառն։

5 Այլ թէ զիա՞րդ Տէր խօսեսցի ընդ քեզ, եւ բացցէ զշրթունս իւր ընդ քեզ։

6 Ապա պատմեսցէ քեզ զզօրութիւն իմաստութեան, զի կրկին եղիցի քան զքոյն. եւ ապա գիտասցես՝ թէ արժանի ըստ որոց մեղարն անց ընդ քեզ ի Տեառնէ։

7 Եթէ զհետս Տեառն գտանիցե՞ս, կամ ի վերջինսն հասանիցե՞ս զոր արար Ամենակալն։

8 Բարձր են երկինք, եւ զի՞ գործիցես. խոր են դժոխք, եւ դու՝՝ զի՞ խելամտեսցես։

9 Երկայն է չափ երկրի, լայն է ծով։

10 Եւ եթէ տապալեսցէ զամենայն՝՝, ո՞վ ասասցէ ցնա թէ զի՞նչ գործեցեր։

11 Ինքն գիտէ զգործս անօրինաց, տեսեալ զանարժանս՝ ո՞չ արասցէ անտես։

12 Բայց մարդ ի խօսել ընդ վայր, ղօղի բանիւք՝՝. այր կանանցածին հանգոյն է ցռոյ անապատականի։

13 Իսկ եթէ դու սուրբ եդիր զսիրտ քո, տարածեա առ նա զձեռս քո։

14 Ապա թէ իցէ ի ձեռին քում անօրէնութիւն, հեռի արա զայն ի քէն, եւ անօրէնութիւն ի յարկի քում մի՛ ագցի։

15 Ապա ծագեսցեն երեսք քո իբրեւ զջուր յստակ, մերկասցես զաղտեղութիւն՝՝ եւ ոչ երկիցես,

16 եւ մոռասցիս զաշխատութիւն իբրեւ զալիս անցեալս՝ եւ ոչ զարհուրեսցիս։

17 Աղօթք քո իբրեւ զարուսեակն, ի միջօրէի ծագեսցեն քեզ կեանք, վստահացեալ լիցիս՝ զի կայ քո յոյս, ի հոգոց եւ ի տատամսութենէ երեւեսցի քեզ խաղաղութիւն։

18 Հանդարտեսցես՝ եւ ոչ ոք իցէ որ պատերազմիցի ընդ քեզ։

19 Դարձցին բազումք եւ աղաչեսցեն զքեզ. փրկութիւն պակասեսցէ ի նոցանէ.

20 զի յոյս նոցա կորուստ է անձանց իւրեանց. աչք ամպարշտաց հալեսցի։՝՝

Հայաստանի Աստվածաշնչային Ընկերություն, 2018

Bible Society of Armenia, 2018

Bible Society of Armenia
Lean sinn:



Sanasan