Biblia Todo Logo
Bìoball air-loidhne

- Sanasan -

ԱՒԵՏԱՐԱՆ ԸՍՏ ՅՈՎՀԱՆՆՈՒ 7 - Գրաբար Աստվածաշունչ (1895)


ԴԷ.

1 Եւ յետ այսորիկ շրջէր Յիսուս ի Գալիլեա, քանզի ոչ կամէր ի Հրէաստանի շրջել, զի խնդրէին զնա Հրեայքն սպանանել։

2 Եւ էր մերձ տօնն Հրէից տաղաւարահարաց։

3 Ասեն ցնա եղբարքն նորա. Գնա աստի եւ երթ ի Հրէաստան, զի եւ աշակերտքն քո տեսցեն զգործսդ քո զոր գործես։

4 Զի ոչ ոք է որ ի ծածուկ ինչ գործէ, եւ խնդրէ ինքն համարձակ լինել. եթէ զայդ գործես, յայտնեա զանձն քո աշխարհի։

5 Քանզի եւ եղբարքն իսկ չէին հաւատացեալ ի նա։

6 Ասէ ցնոսա Յիսուս. Ժամանակ իմ չեւ է հասեալ, բայց ձեր ժամանակ յամենայն ժամու պատրաստ է։

7 Ոչ կարէ աշխարհ ատել զձեզ, բայց զիս ատեայ, զի ես վկայեմ վասն նորա եթէ գործքն իւր չարութեան են։

8 Դուք երթայք ի տօնն յայն, ես ոչ երթամ ի տօնն յայն. զի իմ ժամանակ չեւ է լցեալ։

9 Զայս իբրեւ ասաց, ինքն մնաց անդէն ի Գալիլեա։

10 Իբրեւ ելին եղբարքն նորա, ապա եւ ինքն ել ի տօնն, ոչ յայտնի այլ իբրեւ ի ծածուկ։

11 Եւ Հրեայքն խնդրէին զնա ի տօնի անդ եւ ասէին. Ո՞ւր իցէ նա։

12 Եւ քրթմնջիւն էր զնմանէ ի ժողովուրդսն. կէսքն ասէին թէ՝ Բարւոք է. այլք ասէին. Ոչ, այլ մոլորեցուցանէ զժողովուրդն։

13 Եւ ոչ ոք համարձակ խօսէր զնմանէ վասն երկիւղին Հրէից։


ԵԿ.

14 Իբրեւ տօնն ընդմիջեցաւ, ել Յիսուս ի տաճարն եւ ուսուցանէր։

15 Զարմանային Հրեայքն եւ ասէին. Զիա՞րդ զգիրս գիտէ սա, զի ուսեալ բնաւ չիք։

16 Պատասխանի ետ նոցա Յիսուս եւ ասէ. Իմ վարդապետութիւնս չէ իմ, այլ այնորիկ որ առաքեացն զիս։

17 Եթէ ոք կամի զկամս նորա առնել, գիտասցէ վասն վարդապետութեանս, յԱստուծո՞յ իցէ արդեւք եթէ ես ինչ յանձնէ իմմէ խօսիմ։

18 Որ յանձնէ իւրմէ խօսի՝ փառս անձին իւրում խնդրէ, իսկ որ խնդրէ զփառս այնորիկ որ առաքեացն զնա՝ նա ճշմարիտ է, եւ անիրաւութիւն ոչ գոյ ի նմա։

19 Ո՞չ Մովսէս ետ ձեզ զօրէնսն, եւ ոչ ոք ի ձէնջ առնէ զօրէնսն։

20 Զի՞ խնդրէք զիս սպանանել։ Պատասխանի ետ ժողովուրդն եւ ասէ. Դեւ գոյ ի քեզ, ո՞վ խնդրէ զքեզ սպանանել։

21 Պատասխանի ետ նոցա Յիսուս եւ ասէ. Գործ մի գործեցի, եւ ամենեքին զարմացեալ էք։

22 Վասն այնորիկ Մովսէս ետ ձեզ թլփատութիւն, (զի ոչ եթէ ի Մովսիսէ էր, այլ ի հարց անտի,) եւ ի շաբաթու թլփատէք զմարդ։

23 Իսկ արդ եթէ թլփատութիւն առնու մարդ ի շաբաթու, զի մի՛ օրէնքն Մովսիսի լուծցին, ընդ իս ցասուցեա՞լ էք զի ողջոյն իսկ մարդ բժշկեցի ի շաբաթու։


ԵԲ.

24 Մի՛ ըստ աչս դատիք, այլ ուղիղ դատաստան արարէք։

25 Ասէին ոմանք յԵրուսաղեմացւոց անտի. Ո՞չ նա է սա զոր խնդրէին սպանանել.

26 եւ աւասիկ յայտնապէս խօսի, եւ չասեն ինչ ընդ դմա. գուցէ արդեւք եւ իշխանքն գիտացին թէ սա իցէ Քրիստոսն։

27 Այլ զսա գիտեմք ուստի է, իսկ Քրիստոսն յորժամ գայցէ, ոչ ոք գիտէ ուստի է։

28 Աղաղակեաց Յիսուս ի տաճարին, ուսուցանէր եւ ասէր. Ե՛ւ զիս գիտէք, ե՛ւ ուստի եմ գիտէք. եւ յանձնէ իմմէ ոչ եմ եկեալ, այլ է ճշմարիտ որ առաքեացն զիս զոր դուքն ոչ գիտէք։

29 Ես գիտեմ զնա, զի ի նմանէ իսկ եմ, եւ նա առաքեաց զիս։

30 Խնդրէին զնա ունել՝ եւ ել ի ձեռաց նոցա.՝՝ եւ ոչ ոք արկ ի նա ձեռն. զի չեւ էր հասեալ ժամ նորա։

31 Եւ բազումք ի ժողովրդենէն հաւատացին ի նա, եւ ասէին. Քրիստոսն յորժամ գայցէ, միթէ աւելի՞ ինչ նշանս առնիցէ քան զոր սայս առնէ։

32 Եւ լուան փարիսեցիքն զտրտունջ ժողովրդեանն զնմանէ. եւ առաքեցին քահանայապետքն եւ փարիսեցիքն սպասաւորս զի կալցին զնա։

33 Ասէ Յիսուս. Փոքր մեւս եւս ժամանակ ընդ ձեզ եմ, եւ երթամ առ այն որ առաքեացն զիս։

34 Խնդրիցէք զիս եւ ոչ գտանիցէք, եւ ուր եսն երթամ՝ դուք ոչ կարէք գալ։

35 Ասեն Հրեայքն ընդ միմեանս. Իսկ յո՞ երթայցէ դա, զի մեք ոչ գտանիցեմք զդա. միթէ ի սփիռս հեթանոսա՞ց երթայցէ եւ ուսուցանիցէ զհեթանոսս։

36 Զի՞նչ է բանն այն զոր ասաց. Խնդրիցէք զիս եւ ոչ գտանիցէք. եւ ուր եսն երթամ՝ դուք ոչ կարէք գալ։


ԵԳ.

37 Ի վերջնում աւուր մեծի տօնին կայր Յիսուս, աղաղակէր եւ ասէր. Եթէ ոք ծարաւի իցէ, եկեսցէ առ իս եւ արբցէ։

38 Որ հաւատայ յիս՝ որպէս եւ ասեն գիրք. Գետք յորովայնէ նորա բղխեսցեն ջրոց կենդանութեան։

39 Զայս ասէր վասն Հոգւոյն զոր ընդունելոց էին որ հաւատային ի նա. զի չեւ էր Հոգի՝՝, քանզի Յիսուս չեւ էր փառաւորեալ։

40 Ոմանք ի ժողովրդենէն իբրեւ լսէին զբանս զայս, ասէին. Սա է ճշմարիտ մարգարէն։

41 Այլքն ասէին. Սա է Քրիստոսն. իսկ կէսքն ասէին. Միթէ ի Գալիլէէ՞ գալոց իցէ Քրիստոսն։

42 Ո՞չ գիրք ասեն եթէ՝ Ի զաւակէ Դաւթի եւ ի Բեթղեհեմ գեղջէ ուր Դաւիթն էր՝ գալոց է Քրիստոս։

43 Եւ եղեւ հերձուած ի մէջ ժողովրդեանն վասն նորա։

44 Եւ ոմանք ի նոցանէ կամեցան ունել զնա, այլ ոչ ոք մխեաց ի նա ձեռն։

45 Եւ եկին անդրէն սպասաւորքն առ քահանայապետսն եւ փարիսեցիս, եւ ասեն սոքա ցնոսա. Ընդէ՞ր ոչ ածէք զնա այսր։

46 Պատասխանի ետուն սպասաւորքն եւ ասեն. Ոչ երբեք այնպէս խօսեցաւ մարդ որպէս այրն այն։

47 Պատասխանի ետուն փարիսեցիքն եւ ասեն. Միթէ եւ դո՞ւք մոլորեցարուք։

48 Միթէ ոք յիշխանացն հաւատա՞ց ի նա կամ ի փարիսեցւոցն.

49 այլ այն խաժամուժ ամբոխ որ ոչ գիտէ զօրէնս, եւ նզովեալ են։

50 Ասէ Նիկոդեմոս ցնոսա (որ եկեալն էր առ նա գիշերի յառաջագոյն, եւ մի էր ի նոցանէ).

51 Միթէ օրէնքն մեր դատի՞ն զմարդ, եթէ ոչ լսեն ինչ նախ ի նմանէ, կամ գիտեն զինչ գործէ։

52 Պատասխանի ետուն նմա եւ ասեն. Միթէ եւ դո՞ւ եւս ի Գալիլէէ իցես. քննեա եւ տես, զի մարգարէ ի Գալիլէէ ոչ յառնէ։

Հայաստանի Աստվածաշնչային Ընկերություն, 2018

Bible Society of Armenia, 2018

Bible Society of Armenia
Lean sinn:



Sanasan