Biblia Todo Logo
Bìoball air-loidhne

- Sanasan -

ԱՒԵՏԱՐԱՆ ԸՍՏ ՅՈՎՀԱՆՆՈՒ 3 - Գրաբար Աստվածաշունչ (1895)

1 Եւ էր այր մի ի փարիսեցւոց անտի Նիկոդեմոս անուն նորա, իշխան Հրէից։

2 Սա եկն առ նա գիշերի եւ ասէ ցնա. Ռաբբի, գիտեմք եթէ յԱստուծոյ եկեալ ես վարդապետ. զի ոչ ոք կարէ զայդ նշանս առնել զոր դուդ առնես, եթէ ոչ Աստուած իցէ ընդ նմա։

3 Պատասխանի ետ Յիսուս եւ ասէ ցնա. Ամէն ամէն ասեմ քեզ. Եթէ ոչ ոք ծնցի վերստին, ոչ կարէ տեսանել զարքայութիւն Աստուծոյ։

4 Ասէ ցնա Նիկոդեմոս. Զիա՞րդ կարէ մարդ ծնանել որ ծերն իցէ. միթէ մա՞րթ ինչ իցէ անդրէն յորովայն մօր իւրոյ կրկին մտանել եւ ծնանել։

5 Պատասխանի ետ Յիսուս եւ ասէ. Ամէն ամէն ասեմ քեզ. Եթէ ոչ ոք ծնցի ի ջրոյ եւ ի Հոգւոյ, ոչ կարէ մտանել յարքայութիւն Աստուծոյ։

6 Զի ծնեալն ի մարմնոյ մարմին է, եւ ծնեալն ի Հոգւոյ հոգի է։

7 Դու մի՛ զարմանար թէ ասացի քեզ. Պարտ է ձեզ ծնանել վերստին։

8 Զի հողմ ուր կամի շնչէ, եւ զձայն նորա լսես, այլ ոչ գիտես ուստի գայ կամ յո երթայ. սոյնպէս եւ ամենայն ծնեալն ի Հոգւոյն։

9 Պատասխանի ետ Նիկոդեմոս եւ ասէ ցնա. Զիա՞րդ մարթի այդմ լինել։

10 Պատասխանի ետ Յիսուս եւ ասէ ցնա. Դու ես վարդապետ Իսրայելի եւ զայդ ո՞չ գիտես։

11 Ամէն ամէն ասեմ քեզ, զի զոր ինչ գիտեմք՝ խօսիմք, եւ զոր տեսաք՝ վկայեմք, եւ զվկայութիւն մեր ոչ ընդունիք։

12 Իսկ արդ՝ եթէ զերկրաւորս ասացի ձեզ եւ ոչ հաւատայք. զիա՞րդ եթէ զերկնաւորսն ասացից, հաւատայցէք։


ԳԲ.

13 Եւ ոչ ոք ել յերկինս, եթէ ոչ որ էջն յերկնից՝ Որդին մարդոյ, որ էն յերկինս։

14 Եւ որպէս Մովսէս բարձրացոյց զօձն յանապատին, նոյնպէս բարձրանալ պարտ է Որդւոյ մարդոյ։

15 Զի ամենայն որ հաւատայ ի նա՝ ընկալցի զկեանսն յաւիտենականս։

16 Զի այնպէս սիրեաց Աստուած զաշխարհ, մինչեւ զՈրդին իւր միածին ետ. զի ամենայն որ հաւատայ ի նա՝ մի՛ կորիցէ, այլ ընկալցի զկեանսն յաւիտենականս։

17 Զի ոչ առաքեաց Աստուած զՈրդի իւր յաշխարհ թէ դատեսցի զաշխարհ, այլ զի փրկեսցի աշխարհ նովաւ։

18 Որ հաւատայ ի նա՝ ոչ դատապարտեսցի. եւ որ ոչ հաւատայ ի նա՝ արդէն իսկ դատապարտեալ է, զի ոչ հաւատաց յանուն միածնի Որդւոյն Աստուծոյ։

19 Եւ այս իսկ է դատաստան, զի լոյս եկն յաշխարհ, եւ սիրեցին մարդիկ զխաւար առաւել քան զլոյս, զի էին գործք իւրեանց չարութեան։

20 Զի ամենայն որ զչար գործէ՝ ատեայ զլոյս, եւ ոչ գայ առ լոյսն, զի մի՛ յանդիմանեսցին գործք նորա։

21 Իսկ որ առնէ զճշմարտութիւն՝ գայ առ լոյսն, զի յայտնի լիցին գործք նորա թէ Աստուծով գործեցան։


ԳԳ.

22 Յետ այսորիկ եկն Յիսուս եւ աշակերտք նորա յերկիրն Հրէաստանի, եւ անդ շրջէր նոքօք հանդերձ եւ մկրտէր։

23 Մկրտէր եւ Յովհաննէս ի յԱյենովն մերձ առ Սաղիմ, զի ջուրք բազումք էին անդ. եւ գային եւ մկրտէին.

24 զի չեւ եւս էր արկեալ զՅովհաննէս ի բանտ։

25 Եւ եղեւ խնդիր յաշակերտացն Յովհաննու ընդ Հրէի վասն սրբութեան։

26 Եկին առ Յովհաննէս եւ ասեն ցնա. Ռաբբի, որ էրն ընդ քեզ յայնկոյս Յորդանանու, որում դուն վկայեցեր, ահաւասիկ նա մկրտէ, եւ ամենեքին գան առ նա։

27 Պատասխանի ետ Յովհաննէս եւ ասէ. Ոչ կարէ մարդ առնուլ յանձնէ եւ ոչ ինչ, եթէ ոչ իցէ տուեալ յերկնից ի վերուստ։

28 Դուք ձեզէն վկայէք ինձ, զի ասացի ձեզ թէ՝ Չեմ ես Քրիստոսն, այլ թէ առաքեալ եմ առաջի նորա։

29 Որ ունի զհարսն՝ նա է փեսայ. իսկ բարեկամ փեսային որ կայ եւ լսէ նմա՝ ուրախութեամբ ուրախ լինի վասն ձայնի փեսային. արդ այս ուրախութիւն որ իմս է՝ լցեալ է։

30 Նմա պարտ է աճել եւ ինձ մեղմանալ։

31 Որ ի վերուստն գայ՝ ի վերոյ է քան զամենայն. որ յերկրէ աստի է՝ յերկրէ է եւ յերկրէ խօսի։

32 Որ յերկնիցն գայ՝ զոր՝՝ ինչ ետես եւ զոր լուաւ՝ վկայէ, եւ զվկայութիւն նորա ոչ ոք ընդունի։

33 Որ ընդունի զվկայութիւն նորա՝ կնքեաց թէ Աստուած ճշմարիտ է։

34 Զի զոր Աստուածն առաքեաց՝ զբանս Աստուծոյ խօսի. զի ոչ եթէ չափով տայ Աստուած զՀոգին։

35 Հայր սիրէ զՈրդի, եւ զամենայն ինչ ետ ի ձեռս նորա։

36 Որ հաւատայ յՈրդի՝ ընդունի զկեանսն յաւիտենականս. եւ որ ոչ հնազանդի Որդւոյ՝ ոչ տեսցէ զկեանս, այլ բարկութիւն Աստուծոյ մնայ ի վերայ նորա։

Հայաստանի Աստվածաշնչային Ընկերություն, 2018

Bible Society of Armenia, 2018

Bible Society of Armenia
Lean sinn:



Sanasan