ԱՒԵՏԱՐԱՆ ԸՍՏ ՅՈՎՀԱՆՆՈՒ 21 - Գրաբար Աստվածաշունչ (1895)1 Յետ այսորիկ դարձեալ յայտնեաց զանձն իւր Յիսուս աշակերտացն իւրոց առ ծովեզերբն Տիբերեայ, եւ յայտնեաց այսպէս. 2 Էին ի միասին Սիմովն Պետրոս, եւ Թովմաս անուանեալն Երկուորեակ, եւ Նաթանայէլ որ ի Կանայ Գալիլեացւոց, եւ որդիքն Զեբեդեայ, եւ այլք յաշակերտաց անտի երկու։ 3 Ասէ ցնոսա Սիմովն Պետրոս. Երթամ ձուկն որսալ։ Ասեն ցնա. Գամք եւ մեք ընդ քեզ։ Գնացին եւ մտին ի նաւ, եւ յայնմ գիշերի կալան եւ ոչինչ։ 4 Իբրեւ այգ եղեւ, կայր Յիսուս յեզր ծովուն, բայց ոչ ծանեան աշակերտքն թէ Յիսուս իցէ։ 5 Ասէ ցնոսա Յիսուս. Մանկունք, միթէ ունի՞ք ինչ ուտելոյ։ Պատասխանի ետուն եւ ասեն ցնա. Ոչ։ 6 Ասէ ցնոսա. Արկէք յաջակողմն նաւին զուռկանդ եւ գտանիցէք։ Արկին, եւ ոչ կարէին ձգել ի բազմութենէ անտի ձկանցն։ 7 Ասէ աշակերտն այն զոր սիրէրն Յիսուս՝ ցՊետրոս. Տէր է այն։ Սիմովն Պետրոս իբրեւ լուաւ թէ Տէր է, արկաւ զիւրեւ զսփածանելին, քանզի մերկ էր, եւ ընկէց զինքն ի ծովն։ 8 Եւ այլ աշակերտքն նաւաւն իսկ գային, քանզի չէին հեռի ի ցամաքէն, այլ իբրեւ երկերիւր կանգնաւ, քարշէին զգործին հանդերձ ձկամբքն։ 9 Իբրեւ ելին ի ցամաք, տեսանեն կրակետղ կայծականց եւ ձուկն մի ի վերայ եւ հաց։ 10 Ասէ ցնոսա Յիսուս. Բերէք ի ձկանց այտի զոր դուքդ կալարուք այժմիկ։ 11 Եմուտ Սիմովն Պետրոս, եւ ձգէր զգործին ի ցամաք լի մեծամեծ ձկամբք հարեւր յիսուն եւ երիւք, եւ այնչափ ինչ կայր եւ ոչ պատառեցաւ գործին։ 12 Ասէ ցնոսա Յիսուս. Եկայք ճաշեցէք։ Եւ ոչ ոք յաշակերտացն իշխէր հարցանել թէ՝ Դու ո՞վ ես, զի գիտէին թէ Տէրն է։ 13 Գայ Յիսուս եւ առնու զհացն եւ տայ նոցա, նոյնպէս եւ զձուկնն։ 14 Զայս երիցս անգամ երեւեցաւ Յիսուս աշակերտացն՝ յարուցեալ ի մեռելոց։ 15 Եւ իբրեւ ճաշեցին, ասէ ցՍիմովն Պետրոս Յիսուս. Սիմովն Յովնանու, սիրե՞ս զիս առաւել քան զդոսա։ Ասէ ցնա. Այո, Տէր, եւ դու գիտես զի սիրեմ զքեզ։ Ասէ ցնա. Արածեա զգառինս իմ։ 16 Դարձեալ ասէ ցնա. Սիմովն Յովնանու, սիրե՞ս զիս։ Ասէ ցնա. Այո, Տէր, եւ դու գիտես զի սիրեմ զքեզ։ Ասէ ցնա. Արածեա զոչխարս իմ։ 17 Ասէ ցնա երիցս անգամ. Սիմովն Յովնանու, սիրե՞ս զիս։ Տրտմեցաւ Պետրոս, զի ասացն ցնա երիցս թէ՝ Սիրե՞ս զիս. եւ ասէ ցնա. Տէր, դու զամենայն գիտես. եւ դու իսկ զամենայն ճանաչես եւ եթէ՝՝ սիրեմ զքեզ։ Ասէ ցնա Յիսուս. Արածեա զոչխարս իմ։ 18 Ամէն ամէն ասեմ քեզ, զի մինչ մանուկն էիր, անձամբ անձին գօտի ածէիր եւ երթայիր յո եւ կամէիր. եւ յորժամ ծերասցիս, ձեռս ի վեր կալցես, եւ այլք ածցեն քեզ գօտի, եւ տարցին ուր ոչն կամիցիս։ 19 Զայս ասաց նշանակեալ թէ որով մահու փառաւոր առնիցէ զԱստուած. եւ զայս իբրեւ ասաց, ասէ ցնա. Եկ զկնի իմ։ 20 Դարձաւ Պետրոս եւ տեսանէ զաշակերտն զոր սիրէր Յիսուս, զի երթայր զկնի, (որ եւ անկաւ զլանջօքն նորա եւ ասէ. Տէր, ո՞վ է որ մատնելոցն է զքեզ։) 21 Զնա տեսեալ Պետրոսի, ասէ ցՅիսուս. Տէր, իսկ սա զի՞։ 22 Ասէ ցնա Յիսուս. Եթէ կամիմ, զի կացցէ դա մինչեւ ես գամ. քեզ զի՞ փոյթ է, դու եկ զկնի իմ։ 23 Եւ ել բանս այս յեղբարս, եւ համարեցան թէ աշակերտն այն ոչ մեռանիցի. եւ ոչ ասաց նմա Յիսուս եթէ՝ Ոչ մեռանիցի, այլ՝ Թէ կամիմ ես թէ կացցէ դա մինչեւ ես գամ։ 24 Այս աշակերտ է որ վկայէ վասն այսոցիկ, որ եւ գրեացն իսկ զայսոսիկ. եւ գիտեմք եթէ ճշմարիտ է վկայութիւն նորա։ 25 Բայց է եւ այլ ինչ բազում զոր արար Յիսուս, զոր եթէ գրեալ էր մի ըստ միոջէ, կարծեմ թէ եւ ոչ աշխարհս բաւական էր տանել զգիրսն որ թէ գրեալ էին։ |