Biblia Todo Logo
Bìoball air-loidhne

- Sanasan -

ԱՒԵՏԱՐԱՆ ԸՍՏ ՅՈՎՀԱՆՆՈՒ 19 - Գրաբար Աստվածաշունչ (1895)

1 Յայնժամ ա՛ռ Պիղատոս զՅիսուս եւ գան եհար։

2 Եւ զինուորացն արարեալ պսակ ի փշոց՝ եդին ի գլուխ նորա, եւ զգեցուցին նմա հանդերձ ծիրանի.

3 եւ գային առ նա՝՝ եւ ասէին. Ողջ եր, արքայ Հրէից։ Եւ հանէին նմա ապտակս։

4 Ել դարձեալ Պիղատոս արտաքս եւ ասէ ցնոսա. Ահա ածեմ զնա արտաքս առ ձեզ, զի գիտասջիք թէ ես վնաս ինչ ի նմա ոչ գտանեմ։

5 Ել Յիսուս արտաքս, եւ ունէր պսակ ի փշոց եւ հանդերձ ծիրանի. եւ ասէ ցնոսա. Ահա այրդ ցձեզ։

6 Իբրեւ տեսին զնա քահանայապետքն եւ սպասաւորք, զաղաղակ բարձին եւ ասեն. Ի խաչ հան, ի խաչ հան զդա։ Ասէ ցնոսա Պիղատոս. Առէք զդա ի ձեզ, եւ ձեզէն հանէք ի խաչ. զի ես ի դմա վնաս ինչ ոչ գտանեմ։

7 Պատասխանի ետուն նմա Հրեայքն. Մեք օրէնս ունիմք, եւ ըստ օրինաց մերոց պարտի մեռանել, զի զանձն իւր Որդի Աստուծոյ արար։

8 Իբրեւ լուաւ զբանս զայս Պիղատոս, առաւել եւս երկեաւ։

9 Եմուտ դարձեալ անդրէն յապարանսն, եւ ասէ ցՅիսուս. Ուստի՞ ես դու։ Եւ Յիսուս ոչ ետ նմա պատասխանի։

10 Ասէ ցնա Պիղատոս. Ընդ իս ո՞չ խօսիս, ո՞չ գիտես եթէ իշխանութիւն ունիմ հանել զքեզ ի խաչ, եւ իշխանութիւն ունիմ արձակել զքեզ։

11 Պատասխանի ետ Յիսուս. Ոչ ունէիր դու իշխանութիւն ի վերայ իմ եւ ոչ մի, եթէ ոչ էր տուեալ քեզ ի վերուստ. վասն այնորիկ որ մատնեացն զիս քեզ, նորա մեծ մեղք են։

12 Եւ յայնմանէ Պիղատոս խնդրէր արձակել զնա. եւ Հրեայքն աղաղակէին եւ ասէին. Եթէ զդա արձակես, չես բարեկամ կայսեր. ամենայն ոք որ թագաւոր կոչէ զանձն իւր, հակառակ է կայսեր։

13 Իսկ Պիղատոս իբրեւ լուաւ զբանս զայսոսիկ, ած զՅիսուս արտաքս. եւ նստաւ ի վերայ բեմին ի տեղւոջն որ կոչէր Քարայատակ, եւ Եբրայեցերէն Կապպաթա։

14 (Էր ուրբաթն զատկի, եւ էր ժամ իբրեւ վեցերորդ,) եւ ասէ ցՀրեայսն. Ահա թագաւորդ ձեր ցձեզ։

15 Եւ նոքա աղաղակէին. Բարձ ի մէնջ, բարձ ի մէնջ, եւ հան զդա ի խաչ։ Ասէ ցնոսա Պիղատոս. Ես զթագաւորդ ձեր ի խա՞չ հանիցեմ։ Պատասխանի ետուն քահանայապետքն. Չիք մեր թագաւոր բաց ի կայսերէ։

16 Յայնժամ ետ զնա ի ձեռս նոցա, զի ի խաչ ելանիցէ։

17 Եւ նոքա առեալ տանէին զնա. եւ բարձեալ էր ինքնին զխաչափայտն, եւ ելանէր ի տեղին որ անուանեալ էր Գագաթան, եւ կոչէր Եբրայեցերէն Գողգոթա.

18 ուր եւ ի խաչն իսկ հանին զնա, եւ ընդ նմա երկուս եւս այլս աստի եւ անտի, եւ ի միջի զՅիսուս։

19 Գրեաց եւ տախտակ մի Պիղատոս, եւ եդ ի վերայ խաչին. եւ էր գրեալ. ՅԻՍՈՒՍ ՆԱԶՈՎՐԵՑԻ, ԹԱԳԱՒՈՐ ՀՐԷԻՑ։

20 Զայն տախտակ ընթերցան բազումք ի Հրէից, զի մօտ էր ի քաղաք անդր տեղին ուր խաչեցաւն Յիսուս. եւ էր գրեալ Եբրայեցերէն, Դաղմատերէն եւ Յունարէն։

21 Ասեն ցՊիղատոս քահանայապետքն Հրէից. Մի՛ գրեր Թագաւոր Հրէից, այլ թէ՝ Նա ասաց. Թագաւոր եմ Հրէից։

22 Պատասխանի ետ Պիղատոս. Զոր ինչ գրեցի՝ գրեցի։

23 Իսկ զինուորքն իբրեւ հանին ի խաչ զՅիսուս, առին զհանդերձս նորա եւ արարին չորս մասունս, իւրաքանչիւր զինուորի մասն. իսկ զպատմուճանն, քանզի էր առանց կարանի ի վերուստ փորանկեալ ամենեւին,

24 ասեն ցմիմեանս. Մի՛ պատառեսցուք զայդ, այլ արկցուք վիճակս ի վերայ դորա ում եւ ելցէ. զի լցցի գիրն որ ասէ. Բաժանեցան զհանդերձս իմ յիւրեանս, եւ ի վերայ պատմուճանի իմոյ վիճակ արկին։ Զինուորքն զայն ինչ գործեցին։

25 Եւ կային առ խաչին Յիսուսի մայրն նորա, եւ քոյր մօր նորա, Մարիամ Կղէովպայ, եւ Մարիամ Մագդաղենացի։

26 Յիսուս իբրեւ ետես զմայրն եւ զաշակերտն զոր սիրէր, զի կայր մօտ, ասէ ցմայրն. Կին դու, ահա որդի քո։

27 Ապա ասէ ցաշակերտն. Ահա մայր քո։ Եւ յայնմ ժամանակէ ա՛ռ աշակերտն զնա առ իւր։

28 Յետ այսորիկ իբրեւ գիտաց Յիսուս եթէ ահա ամենայն ինչ կատարեալ է, (զի կատարեսցի գիրն,) ասէ. Ծարաւի եմ։

29 Եւ անդ կայր աման ինչ լի քացախով. եւ նոցա սպունգ լցեալ քացախով ընդ լեղւոյ՝՝ շուրջ եդեալ զմշտկաւ զոպայի մատուցին ի բերան նորա։

30 Իբրեւ ա՛ռ Յիսուս զքացախն հանդերձ լեղւովն՝՝ ասէ. Ամենայն ինչ՝՝ կատարեալ է։ Եւ խոնարհեցուցեալ զգլուխն՝ աւանդեաց զոգին։

31 Իսկ Հրեայքն, քանզի ուրբաթ էր, զի մի՛ անդէն ի խաչին ագանիցին մարմինքն մինչեւ ցշաբաթն, (զի էր օր մեծ շաբաթուն այնորիկ,) աղաչեցին զՊիղատոս զի խորտակեսցեն զբարձս նոցա եւ բարձցին։

32 Եկին զինուորքն եւ զառաջնոյն խորտակեցին զբարձս, նոյնպէս եւ զմիւսոյն որ ընդ նմա ի խաչն ելեալ էր։

33 Բայց իբրեւ եկին առ Յիսուս, եւ տեսին զի այն ինչ մեռեալ էր, ոչ խորտակեցին զբարձս նորա.

34 այլ մի ոմն ի զինուորացն տիգաւ խոցեաց զկողս նորա, եւ վաղվաղակի ել արիւն եւ ջուր։

35 Եւ որ ետեսն՝ վկայեաց, եւ ճշմարիտ է վկայութիւն նորա, եւ նա գիտէ թէ ճշմարիտ ասէ, զի եւ դուք հաւատասջիք։

36 Այս եղեւ զի լցցի գիրն եթէ՝ Ոսկր նորա մի՛ փշրեսցի։

37 Եւ դարձեալ մեւս գիր ասէ եթէ՝ Հայեսցին ի նա յոր խոցեցինն։

38 Յետ այսորիկ աղաչեաց զՊիղատոս Յովսէփ որ յԱրիմաթեայ էր, աշակերտ Յիսուսի ի ծածուկ վասն ահին Հրէից, զի բարձցէ զմարմինն Յիսուսի. եւ հրամայեաց Պիղատոս. եկին եւ բարձին զնա՝՝։

39 Եկն եւ Նիկոդեմոս որ եկեալն էր առ Յիսուս ի գիշերի զառաջինն, եւ եբեր զմուռս խառն ընդ հալուէս իբրեւ լտերս հարեւր։

40 Առին զմարմինն Յիսուսի, եւ պատեցին կտաւովք խնկովքն հանդերձ, որպէս օրէն էր Հրէից պատել։

41 Եւ էր ի տեղւոջն յորում խաչեցաւ՝ պարտէզ. եւ ի պարտիզի անդ՝ գերեզման նոր, յորում ոչ ոք երբեք էր եդեալ։

42 Անդ վասն ուրբաթուն Հրէից, զի մօտ էր գերեզմանն, եդին զՅիսուս։

Հայաստանի Աստվածաշնչային Ընկերություն, 2018

Bible Society of Armenia, 2018

Bible Society of Armenia
Lean sinn:



Sanasan