Biblia Todo Logo
Bìoball air-loidhne

- Sanasan -

ԱՒԵՏԱՐԱՆ ԸՍՏ ՅՈՎՀԱՆՆՈՒ 17 - Գրաբար Աստվածաշունչ (1895)

1 Զայս իբրեւ խօսեցաւ Յիսուս, ամբարձ զաչս իւր յերկինս եւ ասէ. Հայր, հասեալ է ժամ, փառաւորեա զՈրդի քո, զի եւ Որդի քո փառաւորեսցէ զքեզ։

2 Որպէս ետուր նմա իշխանութիւն ամենայն մարմնոյ, զի ամենայնի զոր ետուր նմա՝ տացէ զկեանսն յաւիտենականս։

3 Այս են յաւիտենական կեանք, զի ծանիցեն զքեզ միայն ճշմարիտ Աստուած, եւ զոր առաքեցեր՝ զՅիսուս Քրիստոս։

4 Ես զքեզ փառաւորեցի յերկրի. զգործն կատարեցի զոր ետուր ցիս զի արարից։

5 Եւ այժմ փառաւորեա զիս, Հայր, առ ի քէն փառօքն զոր ունէի յառաջ քան զլինելն աշխարհի առ ի քէն։

6 Յայտնեցի զանուն քո մարդկան զորս ետուր ինձ յաշխարհէ. քո էին, եւ ինձ ետուր զնոսա, եւ զբանն քո պահեցին։

7 Արդ գիտացին եթէ զամենայն ինչ զոր ետուր ինձ՝ ետու նոցա.

8 եւ՝՝ նոքա ընկալան եւ ծանեան ճշմարտութեամբ թէ առ ի քէն ելի, եւ հաւատացին եթէ դու առաքեցեր զիս։

9 Արդ ես վասն նոցա աղաչեմ. եւ ոչ վասն աշխարհի աղաչեմ, այլ վասն նոցա զորս ետուրն ինձ, զի քո են։

10 Եւ որ ինչ իմ է՝ ամենայն քո է. եւ որ ինչ քո է՝ այն իմ է, եւ փառաւորեալ եմ ի նոսա։

11 Եւ ես ոչ եւս եմ յաշխարհի, եւ նոքա յաշխարհի են, եւ ես առ քեզ գամ. Հայր սուրբ, պահեա զնոսա յանուն քո, որով ետուրն ինձ, զի եղիցին մի, որպէս եւ մեք մի եմք։

12 Մինչ էի յաշխարհի ընդ նոսա, ես պահէի զնոսա յանուն քո, որով ետուրն ինձ, եւ պահեցի. եւ ոչ ոք ի նոցանէ կորեաւ, բայց որդին կորստեան, զի գիրն լցցի։

13 Բայց արդ առ քեզ գամ, եւ զայս խօսիմ յաշխարհի, զի ունիցին զուրախութիւնն իմ լիով յանձինս իւրեանց։

14 Ես ետու նոցա զբանն քո, եւ աշխարհս ատեաց զնոսա. զի չեն յաշխարհէ, որպէս եւ ես չեմ յաշխարհէ։

15 Ոչ զայս աղաչեմ զի բարձցես զնոսա յաշխարհէ, այլ զի պահեսցես զնոսա ի չարէ։

16 Յաշխարհէ աստի չեն, որպէս եւ ես չեմ յաշխարհէ։

17 Սուրբ արա զնոսա ճշմարտութեամբ քով, զի քո բանդ ճշմարտութիւն է։

18 Որպէս զիս առաքեցեր յաշխարհ, եւ ես առաքեցի զնոսա յաշխարհ։

19 Եւ ի վերայ նոցա ես սուրբ առնեմ զանձն իմ, զի եղիցին եւ նոքա սրբեալք ճշմարտութեամբ։

20 Այլ ոչ վասն նոցա միայն աղաչեմ, այլ եւ վասն ամենայն հաւտացելոց բանիւն նոցա յիս.

21 զի ամենեքին մի իցեն, որպէս դու, Հայր, յիս, եւ ես ի քեզ, զի եւ նոքա ի մեզ իցեն. զի եւ աշխարհ հաւատասցէ եթէ դու առաքեցեր զիս։

22 Եւ ես զփառսն զոր ետուր ինձ՝ ետու նոցա, զի իցեն մի, որպէս եւ մեք մի եմք։

23 Ես ի նոսա, եւ դու յիս, զի եղիցին կատարեալք ի մի. եւ գիտասցէ աշխարհ եթէ դու առաքեցեր զիս. եւ սիրեցի զնոսա, որպէս դու զիս սիրեցեր։

24 Հայր, զորս ետուրն ինձ, կամիմ զի ուր եսն եմ, եւ նոքա իցեն ընդ իս, զի տեսանիցեն զփառսն զիմ զոր ետուրն ցիս. զի սիրեցեր զիս յառաջ քան զլինելն աշխարհի։

25 Հայր արդար, եւ աշխարհ զքեզ ոչ ծանեաւ, այլ ես զքեզ ծանեայ. եւ նոքա ծանեան եթէ դու առաքեցեր զիս։

26 Եւ ծանուցի նոցա զանուն քո եւ ծանուցից. զի սէրն զոր սիրեցեր զիս՝ ի նոսա իցէ, եւ ես ի նոսա։

Հայաստանի Աստվածաշնչային Ընկերություն, 2018

Bible Society of Armenia, 2018

Bible Society of Armenia
Lean sinn:



Sanasan