Biblia Todo Logo
Bìoball air-loidhne

- Sanasan -

ԱՒԵՏԱՐԱՆ ԸՍՏ ՅՈՎՀԱՆՆՈՒ 14 - Գրաբար Աստվածաշունչ (1895)

1 Մի՛ խռովեսցին սիրտք ձեր. այլ հաւատացէք յԱստուած եւ յիս հաւատացէք։

2 Ի տան Հօր իմոյ օթեվանք բազում են. ապա թէ ոչ՝ ասացեալ էր իմ ձեզ. Եթէ երթամ, եւ պատրաստեմ ձեզ տեղի։

3 Եւ եթէ երթամ եւ պատրաստեմ ձեզ տեղի, դարձեալ գամ եւ առնում զձեզ առ իս. զի ուր եսն իցեմ, եւ դուք անդ իցէք։

4 Եւ ուր երթամն՝ գիտիցէք, եւ զճանապարհն գիտիցէք։

5 Ասէ ցնա Թովմաս. Տէր, ոչ գիտեմք յո՛ երթաս, եւ զիա՞րդ զճանապարհն կարասցուք գիտել։

6 Ասէ ցնա Յիսուս. Ես եմ ճանապարհն եւ ճշմարտութիւն եւ կեանք. ոչ ոք գայ առ Հայր եթէ ոչ ինեւ։

7 Եթէ զիս գիտէիք, ապա եւ զՀայր իմ գիտէիք, եւ այսուհետեւ գիտասջիք զնա եւ տեսէք զնա։

8 Ասէ ցնա Փիլիպպոս. Տէր, ցոյց մեզ զՀայր, եւ շատ է մեզ։

9 Ասէ ցնա Յիսուս. Այսչափ ժամանակս ընդ ձեզ եմ, եւ ո՞չ ծանեար զիս, Փիլիպպէ. որ ետեսն զիս՝ ետես զՀայրն. եւ դու զիա՞րդ ասես եթէ՝ Ցոյց մեզ զՀայր։

10 Ո՞չ հաւատաս եթէ ես ի Հայր եւ Հայր յիս է. զբանս զոր ես խօսիմ ընդ ձեզ, ոչ եթէ յանձնէ ինչ խօսիմ, այլ Հայրն որ յիս բնակեալ է՝ նա գործէ զգործսն։

11 Հաւատա՞յք ինձ, եթէ ես ի Հայր եւ Հայր յիս է. ապա թէ ոչ՝ գոնէ վասն գործոցն հաւատացէք ինձ։

12 Ամէն ամէն ասեմ ձեզ թէ որ հաւատայն յիս, զգործսն զոր ես գործեմ, եւ նա գործեսցէ, եւ մեծամեծս եւս քան զնոյնս գործեսցէ. զի ես առ Հայր երթամ։

13 Եւ զոր ինչ խնդրիցէք յանուն իմ՝ արարից զայն, զի փառաւորեսցի Հայր յՈրդի։ ՎՋ


ԸԿ.

15 Եթէ սիրէք զիս, զպատուիրանս իմ պահեսջիք։

16 Եւ ես աղաչեցից զՀայր, եւ այլ Մխիթարիչ տացէ ձեզ, զի ընդ ձեզ բնակեսցէ ի յաւիտեան.

17 զՀոգին ճշմարտութեան զոր աշխարհս ոչ կարէ ընդունել, զի ոչ տեսանէ զնա եւ ոչ ճանաչէ զնա. բայց դուք ճանաչէք զնա, զի առ ձեզ բնակեսցէ եւ ընդ ձեզ եղիցի։

18 Ոչ թողից զձեզ որբս, գամ առ ձեզ։

19 Փոքր մեւս եւս՝ եւ աշխարհս ոչ եւս տեսանէ զիս, բայց դուք տեսանիցէք զիս, զի ես կենդանի եմ, եւ դուք կենդանի լինելոց էք։

20 Յայնմ աւուր գիտասջիք դուք, զի ես ի Հօր իմում, եւ դուք յիս, եւ ես ի ձեզ։

21 Որ ունի զպատուիրանս իմ եւ պահէ զնոսա՝ նա է որ սիրէ զիս. եւ որ սիրէն զիս՝ սիրեսցի ի Հօրէ իմմէ. եւ ես սիրեցից զնա, եւ երեւեցուցից նմա զիս։

22 Ասէ ցնա Յուդա (ոչ Իսկարիովտացին). Տէր, զի՞ եղեւ զի մեզ յայտնելոց ես զքեզ եւ ոչ աշխարհի։

23 Պատասխանի ետ Յիսուս եւ ասէ ցնա. Եթէ ոք սիրէ զիս, զբանն իմ պահեսցէ, եւ Հայր իմ սիրեսցէ զնա. եւ առ նա եկեսցուք եւ օթեվանս առ նմա արասցուք.

24 եւ որ ոչն սիրէ զիս՝ զբանս իմ ոչ պահէ. եւ բանն իմ զոր լսէք՝ ոչ է իմ, այլ Հօրն որ առաքեացն զիս։

25 Զայս խօսեցայ ընդ ձեզ, մինչ առ ձեզս եմ։

26 Իսկ Մխիթարիչն, Հոգին Սուրբ, զոր առաքեսցէ Հայր յանուն իմ, նա ուսուսցէ ձեզ զամենայն, եւ յիշեցուսցէ զամենայն զոր ինչ ասացի ձեզ։

27 Խաղաղութիւն թողում ձեզ, զխաղաղութիւն զիմ տամ ձեզ. ոչ որպէս աշխարհս տայ, տամ ես ձեզ. մի՛ խռովեսցին սիրտք ձեր եւ մի՛ զանգիտեսցեն։

28 Լուայք զի ասացի ես ձեզ թէ՝ Երթամ եւ գամ առ ձեզ. եթէ սիրէիք զիս, ապա ուրախ լեալ էր ձեր եթէ ես առ Հայր երթամ, զի Հայր իմ մեծ է քան զիս։

29 Եւ այժմ ասացի ձեզ մինչչեւ եղեալ, զի յորժամ լինիցի, հաւատասջիք։

30 Ոչ եւս այլ շատ խօսեցայց ընդ ձեզ. գայ իշխան աշխարհիս այսորիկ եւ յիս ինչ ոչ գտանէ։

31 Այլ զի ծանիցէ աշխարհ եթէ սիրեմ զՀայր. եւ որպէս պատուիրեաց ինձ Հայր, այնպէս առնեմ. օ՛ն արիք գնասցուք աստի։

Հայաստանի Աստվածաշնչային Ընկերություն, 2018

Bible Society of Armenia, 2018

Bible Society of Armenia
Lean sinn:



Sanasan