Biblia Todo Logo
Bìoball air-loidhne

- Sanasan -

ԱՒԵՏԱՐԱՆ ԸՍՏ ՅՈՎՀԱՆՆՈՒ 12 - Գրաբար Աստվածաշունչ (1895)

1 Իսկ Յիսուս վեց աւուրբ յառաջ քան զզատիկն եկն ի Բեթանիա, ուր էր Ղազար մեռեալն, զոր յարոյցն ի մեռելոց։

2 Եւ արարին անդ նմա ընթրիս, եւ ի սպասու կայր Մարթա, եւ Ղազար մի էր ի բազմելոց ընդ նմա։

3 Իսկ Մարեմայ առեալ լիտր մի իւղոյ նարդեան ազնուի մեծագնոյ, օծ զոտսն Յիսուսի, եւ հերով իւրով մաքրէր զոտս նորա. եւ տունն լի եղեւ ի հոտոյ իւղոյն։

4 Ասէ մի ոմն յաշակերտաց անտի, Յուդա Իսկարիովտացի, որ մատնելոցն էր զնա.

5 Ընդէ՞ր ոչ եւղդ այդ վաճառեցաւ երեք հարեւր դենարի եւ տուաւ աղքատաց։

6 Զայս ասաց ոչ զի զաղքատաց ինչ փոյթ էր նմա, այլ զի գող էր եւ զարկղն ինքն ունէր, եւ որ ինչ անկանէրն՝ նա կրէր։

7 Ասէ Յիսուս. Թոյլ տուք դմա, զի յօրն պատանաց իմոց պահեսցէ զայդ.

8 զաղքատս յամենայն ժամ ընդ ձեզ ունիք, զիս ոչ հանապազ ընդ ձեզ ունիք։

9 Իբրեւ գիտաց ժողովուրդ բազում ի Հրէիցն թէ անդ է, եկին, ոչ միայն վասն Յիսուսի, այլ զի եւ զՂազար տեսցեն, զոր յարոյցն ի մեռելոց։

10 Խորհուրդ արարին քահանայապետքն, զի եւ զՂազար սպանցեն.

11 քանզի բազումք ի Հրէից երթային եւ հաւատային ի Յիսուս։


ԷԿ.

12 Ի վաղիւ անդր ժողովուրդ բազում որ եկեալ էր ի տօնն, իբրեւ լուան եթէ գայ Յիսուս յԵրուսաղէմ,

13 առին ոստս արմաւենեաց եւ ելին ընդ առաջ նորա, աղաղակէին եւ ասէին. Ովսաննա, օրհնեալ որ գասդ յանուն Տեառն, թագաւորդ Իսրայելի։

14 Եւ գտեալ Յիսուսի էշ մի, նստաւ ի վերայ նորա, որպէս եւ գրեալ է.

15 Մի՛ երկնչիր դուստր Սիովնի, ահաւասիկ թագաւոր քո գայ նստեալ ի վերայ յաւանակի իշոյ։

16 Եւ զայն ինչ ոչ գիտացին աշակերտքն նորա զառաջինն, այլ յորժամ փառաւորեցաւ Յիսուս, յայնժամ յիշեցին եթէ այն էր որ գրեալն էր վասն նորա, եւ զայն արարին նմա։

17 Եւ ժողովուրդն վկայէր որ էր ընդ նմա, եթէ զՂազար կոչեաց եւեթ ի գերեզմանէն, եւ յարոյց զնա ի մեռելոց։

18 Եւ վասն այնորիկ ընդ առաջ եղեւ նմա ժողովուրդն, զի լուան եթէ զայն նշանս արարեալ էր նորա։

19 Իսկ փարիսեցիքն ասէին ընդ միմեանս. Տեսանէ՞ք զի ոչինչ օգտիք. ահաւասիկ աշխարհ ամենայն զկնի նորա գնաց։

20 Էին անդ ոմանք եւ հեթանոսք յելելոցն անդր, զի երկիր պագանիցեն ի տօնին։

21 Նոքա մատեան առ Փիլիպպոս որ ի Բեթսայիդայ Գալիլեացւոցն էր, աղաչէին զնա եւ ասէին. Տէր, կամիմք զՅիսուս տեսանել։

22 Գայ Փիլիպպոս եւ ասէ ցԱնդրէաս, Անդրէաս եւ Փիլիպպոս ասեն ցՅիսուս։

23 Եւ Յիսուս պատասխանի ետ նոցա եւ ասէ. Եհաս ժամ զի փառաւորեսցի Որդի մարդոյ։


ԷԲ.

24 Ամէն ամէն ասեմ ձեզ. Եթէ ոչ հատն ցորենոյ անկեալ յերկիր մեռանիցի, ինքն միայն կայ. ապա եթէ մեռանիցի, բազում արդիւնս առնէ։

25 Որ սիրէ զանձն իւր՝ արձակէ զնա. եւ որ ատեայ զանձն իւր յաշխարհիս յայսմիկ՝ ի կեանսն յաւիտենականս պահեսցէ զնա։

26 Եթէ ոք զիս պաշտիցէ, զկնի իմ եկեսցէ. եւ ուր եսն եմ, անդ եւ պաշտօնեայն իմ եղիցի. եթէ ոք զիս պաշտիցէ, պատուեսցէ զնա Հայրն իմ։


ԷԳ.

27 Բայց այժմ անձն իմ խռովեալ է. եւ զի՞նչ ասացից, եթէ. Հայր, ապրեցո զիս ի ժամէ աստի յայսմանէ. այլ վասն այնորիկ եկի ի ժամս յայս։

28 Հայր, փառաւորեա՛ զանուն քո։ Եկն բարբառ յերկնից. Ե՛ւ փառաւոր արարի, ե՛ւ դարձեալ փառաւոր արարից։

29 Եւ ժողովուրդն որ կայր եւ լսէր, ասէին՝ Որոտումն լինել. կէսքն ասէին. Հրեշտակ խօսեցաւ ընդ նմա։

30 Պատասխանի ետ Յիսուս եւ ասէ. Ոչ վասն իմ ինչ եկն բարբառս այս, այլ վասն ձեր։

31 Այժմիկ դատաստան է աշխարհիս այսորիկ, այժմիկ իշխան աշխարհիս այսորիկ ընկեսցի արտաքս։

32 Եւ ես յորժամ բարձրացայց յերկրէ, զամենեսին ձգեցից առ իս։

33 Զայս ասէր նշանակեալ թէ որով մահու մեռանելոց իցէ։

34 Պատասխանի ետ նմա ժողովուրդն. Մեք լուաք յօրինաց եթէ Քրիստոսն յաւիտեան կայ, եւ դու զիա՞րդ ասես թէ՝ Պարտ է բարձրանալ Որդւոյ մարդոյ. ով է այն Որդին մարդոյ։

35 Ասէ ցնոսա Յիսուս. Փոքր մեւս եւս ժամանակ լոյս ընդ ձեզ է. գնացէք մինչդեռ զլոյսն ունիք, զի մի՛ խաւար ձեզ հասցէ. զի որ գնայ ի խաւարի՝ ոչ գիտէ յո երթայ։

36 Մինչդեռ զլոյսն ընդ ձեզ ունիք, հաւատացէք ի լոյսն, զի որդիք լուսոյ եղիջիք։ Զայս խօսեցաւ Յիսուս, եւ չոգաւ թաքեաւ ի նոցանէ։

37 Եւ այնչափ նշանս արարեալ էր առաջի նոցա, եւ նոքա ոչ հաւատային ի նա.

38 զի լցցի բանն Եսայեայ մարգարէի զոր ասացն. Տէր, ո՞ հաւատաց ի լուր մեր, եւ բազուկ Տեառն ո՞ւմ յայտնեցաւ։

39 Վասն այնորիկ ոչ կարէին հաւատալ, զի միւսանգամ ասէ Եսայի,

40 թէ՝ Կուրացոյց զաչս նոցա եւ ափշեցոյց զսիրտս նոցա, զի մի՛ տեսցեն աչօք եւ իմասցին սրտիւք եւ դարձցին, եւ բժշկեցից զնոսա։

41 Զայս ասաց Եսայի, զի ետես զփառսն նորա եւ խօսեցաւ վասն նորա։

42 Բայց սակայն եւ յիշխանաց անտի բազումք հաւատացին ի նա, այլ վասն փարիսեցւոցն ոչ յայտնէին, զի մի՛ ի ժողովրդենէն ելանիցեն.

43 քանզի սիրեցին զփառս մարդկան առաւել քան զփառս Աստուծոյ։


ԷԴ.

44 Եւ Յիսուս աղաղակէր եւ ասէր. Որ հաւատայ յիս՝ ոչ հաւատայ յիս, այլ յայն որ առաքեացն զիս։

45 Եւ որ տեսանէ զիս՝ զայն տեսանէ որ առաքեացն զիս։

46 Ես լոյս յաշխարհ եկի, զի ամենայն որ հաւատայ յիս՝ ի խաւարի մի՛ մնասցէ։

47 Եւ եթէ ոք լուիցէ բանից իմոց եւ ոչ պահեսցէ, ես ոչ դատիմ զնա. քանզի ոչ եկի թէ դատեցայց զաշխարհ, այլ զի փրկեցից զաշխարհ։

48 Որ անարգէ զիս եւ ոչ ընդունի զբանս իմ, գոյ որ դատի զնա. բանն զոր ես խօսեցայ, նա դատի զնա յաւուրն յետնում։

49 Զի ես յանձնէ իմմէ ոչ խօսեցայ, այլ որ առաքեացն զիս Հայր, նա ետ ինձ պատուէր զինչ ասացից եւ զինչ խօսեցայց։

50 Եւ գիտեմ եթէ պատուէրն այն կեանք են յաւիտենականք. արդ զոր եսն խօսիմ, որպէս ասաց ինձ Հայրն, այնպէս խօսիմ։

Հայաստանի Աստվածաշնչային Ընկերություն, 2018

Bible Society of Armenia, 2018

Bible Society of Armenia
Lean sinn:



Sanasan