Biblia Todo Logo
Bìoball air-loidhne

- Sanasan -

ՄԱՐԳԱՐԷՈՒԹԻՒՆ ԵՐԵՄԵԱՅ 47 - Գրաբար Աստվածաշունչ (1895)

1 Ի վերայ այլազգեաց։՝՝ Բանն Տեառն որ եղեւ առ Երեմիա մարգարէ ի վերայ այլազգեաց, մինչչեւ հարեալ էր փարաւոնի զԳազա։

2 Այսպէս ասէ Տէր. Ահաւադիկ ջուրք ելանեն ի հիւսիսոյ, եւ եղիցին հեղեղատք յողողանել, եւ ողողեսցեն զերկիրն լրիւ իւրով, զքաղաքն եւ զբնակիչս նորա. բողոք բարձցեն մարդիկ եւ աղաղակեսցեն ամենայն բնակիչք երկրին։

3 Ի ձայնէ ասպատակի նորա, ի զինուց ոտից՝՝ նորա եւ ի շաչելոյ կառաց նորա եւ ի շառաչելոյ անուոցն նորա, ոչ դարձցին հարք առ որդիս իւրեանց ի լքմանէ ձեռաց իւրեանց,

4 յաւուրն յորում գայցէ կորուսանել զամենայն այլազգիսն, եւ կորուսից՝՝ զԾուր եւ զԾայդան, զամենայն մնացորդս օգնականութեան նոցա. եւ սատակեսցէ Տէր զայլազգիս զմնացորդս կղզեացն եւ զԳամրաց՝՝։

5 Հասցէ կնդութիւն ի վերայ Գազայ. կործանեցաւ Ասկաղոն, եւ մնացորդքն Ենակիմայ։

6 Մինչեւ յե՞րբ կոտորեսցես, սուրդ՝՝ Տեառն, մինչեւ յե՞րբ ոչ դադարիցես. դարձիր ի պատեանս քո, դադարեա եւ վերացիր։

7 Զիա՞րդ դադարիցէ, զի Տէր հրամայեաց զնա ի վերայ՝՝ Ասկաղոնի եւ ի վերայ ծովեզերեայցն մնացելոց զարթնուլ՝՝։

Հայաստանի Աստվածաշնչային Ընկերություն, 2018

Bible Society of Armenia, 2018

Bible Society of Armenia
Lean sinn:



Sanasan