Biblia Todo Logo
Bìoball air-loidhne

- Sanasan -

ՄԱՐԳԱՐԷՈՒԹԻՒՆ ԵՐԵՄԵԱՅ 45 - Գրաբար Աստվածաշունչ (1895)

1 Բանն զոր խօսեցաւ Երեմիա մարգարէ առ Բարուք որդի Ներեայ, յորժամ գրեաց զբանսս զայսոսիկ ի մատենի ի բերանոյ Երեմիայի, յամին չորրորդի Յովակիմայ որդւոյ Յովսեայ արքայի Յուդայ.

2 Այսպէս ասէ Տէր Աստուած Իսրայելի ի վերայ քո, Բարուք.

3 Որ ասացեր թէ՝ Վա՜յ ինձ, վա՜յ ինձ, զի յաւել Տէր աշխատութիւն ի վերայ ցաւոց իմոց. ննջեցի հեծութեամբք, եւ հանգիստ ոչ գտի։

4 Այսպէս ասասցես ցնա, այսպէս ասէ Տէր. Ահա զոր ես շինեցի, ես ինձէն քակեցից. եւ զոր ես տնկեցի, ես ինձէն խլեցից՝ զամենայն զերկիրն զայն։

5 Եւ դու խնդրես քեզ մեծամե՞ծս. մի՛ խնդրեր. զի ահա ես ածից չարիս ի վերայ ամենայն մարմնոյ, ասէ Տէր, եւ տաց քեզ զանձն քո ի գիւտս յամենայն տեղւոջ ուր եւ երթայցես անդր։

Հայաստանի Աստվածաշնչային Ընկերություն, 2018

Bible Society of Armenia, 2018

Bible Society of Armenia
Lean sinn:



Sanasan