Biblia Todo Logo
Bìoball air-loidhne

- Sanasan -

ՄԱՐԳԱՐԷՈՒԹԻՒՆ ԵՐԵՄԵԱՅ 13 - Գրաբար Աստվածաշունչ (1895)

1 Այսպէս ասէ ցիս Տէր. Գնա եւ ստացիր քեզ սփածանելի կտաւի, եւ ած զմիջով քով. եւ ընդ ջուր մի՛ անցանիցես։

2 Եւ ստացայ սփածանելի ըստ բանին Տեառն, եւ ածի զմիջով իմով։

3 Եւ եղեւ բան Տեառն առ իս կրկին անգամ, եւ ասէ.

4 Առ զսփածանելիդ, զոր ստացար, ի միջոյ քումմէ, եւ արի գնա յափն Եփրատու, եւ թաքուսցես զդա անդ ի ծակ վիմի։

5 Եւ չոգայ եւ թաքուցի զնա յԵփրատ, որպէս պատուիրեաց ինձ Տէր։

6 Եւ եղեւ յետ բազում աւուրց ասէ ցիս Տէր. Արի գնա յափն Եփրատայ, եւ առցես անտի զսփածանելին զոր հրամայեցի քեզ անդ թաքուցանել։

7 Եւ գնացի յափն Եփրատ գետոյ, փորեցի եւ առի զսփածանելին ի տեղւոջէն ուր թաղեցի զնա անդ. եւ ահա ապականեալ էր սփածանելին, եւ ահա չէր ինչ իմիք պիտանացու։

8 Եւ եղեւ բան Տեառն առ իս՝ եւ ասէ.

9 Այսպէս ասէ Տէր. Այդպէս ապականեցից զհպարտութիւն Յուդայ եւ զհպարտութիւն Երուսաղեմի։

10 Զքաղաքն եւ զժողովուրդն իմ՝՝ չար՝ որք ոչ կամէին լսել բանից իմոց, որք գնան ըստ յօժարութեան սրտից իւրեանց չարաց, եւ երթան զհետ աստուածոց օտարաց ծառայել նոցա եւ երկիր պագանել. եղիցին իբրեւ զսփածանելիդ զայդ՝ որ ոչ իմիք է պիտանացու։

11 Զի զոր օրինակ մածանի սփածանելի զմիջով մարդոյ, նոյնպէս մածուցի զինեւ զամենայն տունդ Իսրայելի, եւ զամենայն տունդ Յուդայ, ասէ Տէր, լինել ինձ ժողովուրդ անուանի եւ ի պարծանս եւ ի փառս. եւ ոչ անսացին ինձ։

12 Եւ ասասցես ժողովրդեանդ զպատգամդ զայդ. Այսպէս ասէ Տէր Աստուած Իսրայելի. Ամենայն տիկ գինւով լցցի. եւ եղիցի եթէ ասիցեն ցքեզ. Միթէ չգիտիցե՞մք գիտելով, եթէ ամենայն տիկ գինւով լցցի։

13 Եւ ասասցես ցնոսա. Այսպէս ասէ Տէր. Ահա ես լնում զամենայն բնակիչս երկրիդ այդորիկ, եւ զթագաւորս որդիս Դաւթի որ նստին յաթոռ նորա, եւ զքահանայս եւ զմարգարէս, եւ զՅուդա՝՝ եւ զամենայն բնակիչս Երուսաղեմի արբեցութեամբ։

14 Եւ ցրուեցից զդոսա՝ զայր եւ զեղբայր իւր, զհայր եւ զորդիս իւրեանց ի միասին, ասէ Տէր. ոչ գթացայց եւ ոչ խնայեցից, եւ ոչ ողորմեցայց ապականել զդոսա։

15 Լուարուք եւ ունկնդիր լերուք, եւ մի՛ հպարտանայք զի Տէր խօսեցաւ։

16 Տուք Տեառն Աստուծոյ ձերում փառս, մինչչեւ խաւարեալ եւ գայթակղեալ ոտից ձերոց ի վերայ խաւարին լերանց, ակն ունիցիք լուսոյ, եւ անդ ստուերք մահու, եւ դնիցիք ի խաւարի՝՝։

17 Եւ եթէ ոչ լսիցէք նմա, գաղտագողի լայցեն անձինք ձեր յերեսաց թշնամեաց, եւ արտասուալից իցէք արտասուօք. եւ իջուսցեն աչք ձեր արտասուս, զի խորտակեցաւ հօտն Տեառն։

18 Ասացէք ցթագաւորն եւ ցբռնաւորսն՝՝, թէ՝ Կորացարուք եւ նստարուք, զի անկաւ ի գլխոց ձերոց պսակ փառաց ձերոց։

19 Փակեցան քաղաքք որ ընդ հարաւակողմն, եւ ոչ ոք էր որ բանայր. գերեցաւ Յուդա զվախճանեալ գերութիւն, զկատարեալն հատուցմանց։

20 Ամբարձ զաչս քո, Երուսաղէմ, եւ տես զարձակեալսդ՝՝ ի հիւսիսոյ. ո՞ւր է հօտն որ տուաւ ցքեզ, խաշինք փառաց քոց։

21 Զի՞նչ տացես պատասխանի ի ժամանակի յորում պահանջիցեն ի քէն՝՝. դու իսկ ուսուցեր զնոսա ուսումն՝ տիրել ի վերայ քո. ո՞չ ահա երկունք ունիցին զքեզ իբրեւ կնոջ ծննդականի։

22 Եւ եթէ ասիցես ի սրտի քում, թէ՝ Ընդէ՞ր պատահեաց ինձ այս. վասն բազմութեան անիրաւութեան քո՝ յայտնեցաւ յետուստ քո խայտառակեալ զկրկունս քո։

23 Եթէ փոխիցէ Հնդիկ զմորթ իւր եւ ինձ զխայտուցս իւր, եւ դուք կարօղ լինիցիք գործել զբարիս՝ ուսեալք զչարիս։

24 Եւ ցրուեցից զնոսա իբրեւ զխռիւ հողմակոծեալ յանապատի։

25 Այդ է վիճակ քո եւ մասն՝ չհաւանելդ ձեզ ինձ՝՝. զի մոռացար զիս եւ յուսացար ի ստութիւնս։

26 Եւ ես մերկացից զյետուստ քո, եւ արկից զգլխով քո եւ զերեսօք, եւ երեւեսցին անարգանք քո.

27 շնութիւն եւ վրնջիւն քո, եւ օտարանալն յինէն պոռնկութեամբ քով, ի բագինս եւ յանդս տեսի զգարշելիս քո։ Վա՜յ քեզ, Երուսաղէմ, զի ոչ սրբեսցիս զկնի իմ. մինչեւ ցե՞րբ իցէ քեզ այդ։՝՝

Հայաստանի Աստվածաշնչային Ընկերություն, 2018

Bible Society of Armenia, 2018

Bible Society of Armenia
Lean sinn:



Sanasan