Biblia Todo Logo
Bìoball air-loidhne

- Sanasan -

ՄԱՐԳԱՐԷՈՒԹԻՒՆ ԵՐԵՄԵԱՅ 1 - Գրաբար Աստվածաշունչ (1895)

1 Պատգամն Աստուծոյ, որ եղեւ ի վերայ՝՝ Երեմիայի Քեղկեայ, ի քահանայից անտի՝ որ բնակեալ էր՝՝ յԱնաթովթ յերկրին Բենիամինի։

2 Առ որ եղեւ բան Տեառն յաւուրս Յովսեայ որդւոյ Ամոնայ արքայի Հրէաստանի, յերեքտասաներորդի ամի թագաւորութեան նորա։

3 Եւ եղեւ յաւուրս Յովակիմայ որդւոյ Յովսեայ արքայի Հրէաստանի, մինչեւ ի վախճան մետասաներորդի ամին Սեդեկեայ որդւոյ Յովսեայ արքայի Յուդայ՝ ցգերութիւնն Երուսաղեմի, յամսեանն հինգերորդի։

4 Եւ եղեւ բան Տեառն առ իս եւ ասէ.

5 Մինչչեւ ստեղծեալ էր զքեզ յորովայնի՝ գիտեմ զքեզ, եւ մինչչեւ ելեալ էիր յարգանդէ՝ սրբեցի զքեզ, մարգարէ ի հեթանոսս եդի զքեզ։

6 Եւ ասեմ. Որ եսդ Տէր՝՝ Տէր, ահաւասիկ խօսել իսկ ոչ գիտեմ, զի մանուկ եմ ես։

7 Եւ ասէ ցիս Տէր. Մի՛ ասեր եթէ մանուկ եմ ես. զի առ ամենեսեան առ որս առաքեցից զքեզ՝ երթիցես. եւ ըստ ամենայնի զոր միանգամ պատուիրեցից քեզ՝ խօսեսցիս։

8 Մի՛ երկիցես յերեսաց նոցա. զի ընդ քեզ եմ ի փրկել զքեզ, ասէ Տէր։

9 Եւ ձգեաց Տէր զձեռն իւր առ իս եւ մերձեցոյց ի բերան իմ, եւ ասէ ցիս. Ահա ետու զբանս իմ ի բերան քո.

10 ահա կացուցի զքեզ այսօր ի վերայ ազգաց եւ թագաւորութեանց խլել եւ բրել, կորուսանել եւ յատակել, շինել եւ տնկել։

11 Եւ եղեւ բան Տեառն առ իս եւ ասէ. Զի՞նչ տեսանես, Երեմիա։ Եւ ասեմ. Գաւազան ընգուզի տեսանեմ ես։

12 Եւ ասէ ցիս Տէր. Բարւոք տեսանես. զի զարթուցեալ եմ ես ի բանս իմ առնել զնոսա։

13 Եւ եղեւ բան Տեառն առ իս կրկին անգամ եւ ասէ. Զի՞նչ տեսանես։ Եւ ասեմ. Կատսայ յեռանդան տեսանեմ ես, եւ երեսք նորա յերեսաց հիւսիսոյ։

14 Եւ ասէ ցիս Տէր. Յերեսաց հիւսիսոյ բորբոքեսցին չարիք ի վերայ բնակչաց երկրի։

15 Զի ահաւասիկ ես միախուռն կոչեցից զամենայն թագաւորութիւնս՝՝ թագաւորութեանց ի հիւսիսոյ երկրէ, ասէ Տէր. եկեսցեն եւ արկցեն զիւրաքանչիւր աթոռ ի վերայ սեմոց դրանցն Երուսաղեմի, եւ ի վերայ ամենայն պարսպաց նորա շուրջանակի, եւ ի վերայ ամենայն քաղաքաց Հրէաստանի։

16 Եւ խօսեցայց դատաստանաւ ընդ նոսա վասն ամենայն չարեաց իւրեանց. զի թողին զիս եւ զոհեցին աստուածոց օտարաց, եւ երկիր պագին գործոց ձեռաց իւրեանց։

17 Եւ դու պնդեա զմէջ քո, արի եւ ասա նոցա զամենայն զոր միանգամ պատուիրեմ քեզ. մի՛ երկիցես յերեսաց նոցա, եւ մի՛ զանգիտիցես առաջի նոցա, զի ընդ քեզ եմ ես ի փրկել զքեզ, ասէ Տէր՝՝։

18 Բայց ես ահաւադիկ եդի զքեզ այսօր իբրեւ զքաղաք ամուր եւ իբրեւ զսիւն երկաթի եւ իբրեւ զպարիսպ պղնձի ամուր՝ ամենայն՝՝ թագաւորաց Հրէաստանի եւ իշխանաց նորա եւ քահանայից նորա եւ ժողովրդեան երկրին։

19 Եւ մարտիցեն ընդ քեզ եւ քեզ ինչ ոչ կարասցեն ստնանել, զի ես ընդ քեզ եմ ի փրկել զքեզ, ասէ Տէր։

Հայաստանի Աստվածաշնչային Ընկերություն, 2018

Bible Society of Armenia, 2018

Bible Society of Armenia
Lean sinn:



Sanasan