ԴԱՏԱՒՈՐՔ 4 - Գրաբար Աստվածաշունչ (1895)1 Եւ յաւելին որդիքն Իսրայելի առնել չար առաջի Տեառն. եւ Սամեգար մեռաւ։ 2 Եւ մատնեաց զնոսա Տէր ի ձեռս Յաբինայ արքայի Քանանացւոց, որ թագաւորեաց յԱսովր. եւ իշխան զօրու նոցա Սիսարա, եւ ինքն բնակէր յԱրիսովթ ազգաց։ 3 Եւ աղաղակեցին որդիքն Իսրայելի առ Տէր. զի ինն հարեւր կառք երկաթիք էին նորա, եւ նա նեղէր զԻսրայէլ սաստիկ ամս քսան։ 4 Եւ Դեբովրա կին մարգարէ, կին Լաբիդովթայ, նա դատէր զԻսրայէլ ի ժամանակին յայնմիկ։ 5 Եւ ինքն բնակեալ էր ընդ արմաւենեաւն՝՝ ի մէջ Ռամայ եւ ի մէջ Բեթելայ ի լերինն Եփրեմայ, եւ ելանէին որդիքն Իսրայելի առ նա ի դատաստան։ 6 Եւ առաքեաց Դեբովրա եւ կոչեաց զԲարակ զորդի Աբինէեմայ ի Կադեսայ Նեփթաղիմի, եւ ասէ ցնա. Ո՞չ ապաքէն հրաման ետ քեզ Տէր Աստուած Իսրայելի, եւ երթիցես՝՝ ի լեառն Թաբովր, եւ առցես ընդ քեզ տասն հազար արանց յորդւոցն Նեփթաղիմայ եւ յորդւոցն Զաբուղոնի. 7 եւ տարցիս ընդ՝՝ քեզ ի հեղեղատն Կիսոնի, ի վերայ Սիսարայ իշխանի զօրուն Յաբինայ, եւ զօրաց նորա եւ կառաց նորա, եւ մատնեցից զնա ի ձեռս քո։ 8 Եւ ասէ ցնա Բարակ. Եթէ երթիցես ընդ իս՝ երթայց, եւ եթէ ոչ երթիցես ընդ իս՝ ոչ երթայց. քանզի ոչ գիտեմ զօրն յորում աջողեսցէ Տէր զհրեշտակ իւր ընդ իս։՝՝ 9 Եւ ասէ ցնա Դեբովրա. Երթալով երթայց ընդ քեզ. բայց գիտասջիր, զի ոչ քո լիցի քաջութիւն ի ճանապարհին զոր երթայցես, քանզի ի ձեռն կնոջ մատնեսցէ Տէր զՍիսարա։ Եւ յարեաւ Դեբովրա, եւ գնաց ընդ Բարակայ ի Կադիսայ։ 10 Եւ պատուէր ետ Բարակ Զաբուղոնի եւ Նեփթաղիմի՝՝ ի Կադէս. եւ ելին զհետ նորա տասն հազար արանց. ել ընդ նմա եւ Դեբովրա։ 11 Եւ մերձաւորք Կինեցւոյն մեկնեցան՝՝ ի Կինեայ՝ յորդւոցն Յովբաբայ աներոյն Մովսիսի, եւ եհար զխորան իւր առ կաղնեաւն հանգուցելոցն՝ որ է մերձ ի Կադէս։ 12 Եւ ազդ եղեւ Սիսարայ եթէ ել Բարակ որդի Աբինէեմայ ի լեառն Թաբովր։ 13 Եւ գումարեաց Սիսարա զամենայն կառս իւր, ինն հարեւր կառս երկաթեղէնս, եւ զամենայն զօրն որ ընդ իւր յԱրիսովթայ ազգաց՝ ի հեղեղատն Կիսոնի։ 14 Եւ ասէ Դեբովրա ցԲարակ. Արի, զի այս օր է՝ յորում մատնեաց Տէր զՍիսարա ի ձեռս քո. զի ահա Տէր է առաջի քո։ Եւ էջ Բարակ ի լեռնէն Թաբովրայ, եւ տասն հազար արանց զհետ նորա։ 15 Եւ զարհուրեցոյց Տէր զՍիսարա, եւ զամենայն կառս նորա եւ զամենայն բանակն նորա սրով սուսերի առաջի Բարակայ. եւ էջ Սիսարա ի կառաց իւրոց, եւ փախեաւ հետիոտս։ 16 Եւ Բարակ զհետ մտեալ երթայր զկնի կառացն, եւ զհետ բանակին մինչեւ յանտառն ազգաց. եւ անկաւ ամենայն բանակն Սիսարայ սրով սուսերի, եւ ոչ մնաց եւ ոչ մի։ 17 Եւ Սիսարա մեկնեցաւ գնաց հետիոտս ի խորանն Յայելի կնոջ Քաբերայ Կինեցւոյ. քանզի խաղաղութիւն էր ի մէջ Յաբինայ արքայի Ասովրայ եւ ի մէջ տանն Քաբերայ Կինեցւոյ։ 18 Եւ ել Յայել ընդ առաջ Սիսարայ, եւ ասէ ցնա. Խոտորեաց առ իս, տէր իմ, խոտորեաց, եւ մի՛ երկնչիր։ Եւ խոտորեցաւ առ նմա ի խորանն. եւ ծածկեաց զնա ընդ փեղկիւք նորա։ 19 Եւ ասէ ցնա Սիսարա. Արբո ինձ սակաւ մի ջուր, զի ծարաւի եմ։ Եւ եբաց զտիկ կաթինն եւ արբոյց նմա. եւ ծածկեաց զերեսս նորա։ 20 Եւ ասէ ցնա Սիսարա. Կաց դու առ դրան խորանիդ, եւ եղիցի եթէ եկեսցէ ոք առ քեզ եւ հարցցէ եւ ասասցէ ոք ցքեզ, եթէ՝ Է՞ ոք այդր այր, ասասցես թէ՝ Ոչ է։ 21 Եւ ծածկեաց զնա ընդ փեղկիւքն նորա, եւ՝՝ ա՛ռ Յայել կին Քաբերայ զցից խորանին, եւ կալաւ զուռնն ի ձեռին իւրում, եւ եմուտ մեղմով առ նա, եւ բախեաց զցիցն ընդ ծամելիս նորա եւ վարսեաց ընդ գետինն. եւ նա տապալեցաւ ի մէջ ոտից նորա եւ եհան զոգի՝՝։ 22 Եւ ահա Բարակ պնդեալ գայր զհետ Սիսարայ. եւ ել Յայել ընդ առաջ նորա եւ ասէ ցնա. Եկ այսր եւ ցուցից քեզ զայրն զոր դու խնդրես։ Եւ եմուտ առ նա. եւ ահա Սիսարա կայր անկեալ մեռեալ, եւ ցիցն ի ծամելոջ նորա։ 23 Եւ կորացոյց Տէր Աստուած յաւուր յայնմիկ զՅաբին արքայ Քանանացւոց առաջի որդւոցն Իսրայելի։ 24 Եւ ձեռն որդւոցն Իսրայելի երթալով երթայր խստացեալ ի վերայ Յաբինայ արքային Քանանցւոց մինչեւ սատակեցին զնոսա։ |