Biblia Todo Logo
Bìoball air-loidhne

- Sanasan -

ԴԱՏԱՒՈՐՔ 14 - Գրաբար Աստվածաշունչ (1895)

1 Եւ էջ Սամփսոն ի Թամնաթա, եւ ետես կին մի ի Թամնաթա ի դստերացն այլազգեաց, եւ հաճոյ թուեցաւ առաջի նորա.՝՝

2 եւ ել պատմեաց հօր իւրում եւ մօր իւրում եւ ասէ. Կին մի տեսի ի Թամնաթա ի դստերացն այլազգեաց. եւ արդ առէք զնա ինձ կնութեան։

3 Ասեն ցնա հայր եւ մայր իւր. Միթէ ո՞չ գուցէ ի դստերաց եղբարց քոց եւ յամենայն ժողովրդեան իմում կին, զի երթիցես դու առնուլ կին յայլազգեաց անթլփատից։ Եւ ասէ Սամփսոն ցհայր իւր. Զնա ած ինձ, զի նա հաճոյ է աչաց իմոց։

4 Եւ հայր նորա եւ մայր նորա ոչ գիտացին թէ ի Տեառնէ է, զի հատուցումն խնդրիցէ՝՝ նա յայլազգեացն. եւ ի ժամանակին յայնմիկ այլազգիքն տիրէին Իսրայելի։

5 Եւ էջ Սամփսոն եւ հայր նորա եւ մայր իւր ի Թամնաթա. եւ խոտորեցաւ Սամփսոն յայգեստանն Թամնաթայ, եւ ահա կորիւն մի առիւծուց գոչեաց ընդդէմ նորա։

6 Եւ յաջողեցաւ ի վերայ նորա Հոգի Տեառն, եւ ճեղքեաց զնա իբրեւ զուլ մի այծեաց, եւ ոչ ինչ գոյր ի ձեռին նորա. եւ ոչ պատմեաց հօր իւրում եւ մօր իւրում զոր արար։

7 Եւ իջին խօսեցան ընդ կնոջն. եւ հաճոյ թուեցաւ առաջի Սամփսոնի։

8 Եւ դարձաւ յետ աւուրց առնուլ զնա. եւ խոտորեցաւ տեսանել զգէշ առիւծուն, եւ ահա գունդ մեղուաց ի բերան առիւծուն եւ մեղր.

9 եւ ա՛ռ զայն ի բերան իւր, եւ երթալով երթայր եւ ուտէր. չոգաւ առ հայր իւր եւ առ մայր իւր, եւ ետ նոցա եւ կերան. եւ ոչ պատմեաց նոցա թէ ի բերանոյ առիւծուն եհան զմեղրն։

10 Եւ էջ հայր նորա առ կինն, եւ արար անդ Սամփսոն հարսանիս զեւթն օր՝՝. զի այնպէս առնէին երիտասարդք։

11 Եւ եղեւ ի զարհուրել նոցա ի նմանէ՝՝, կացուցին առ նա ընկերս երեսուն, եւ էին ընդ նմա։

12 Եւ ասէ ցնոսա Սամփսոն. Արկից ձեզ առասպել, եթէ առեղծանելով առեղծանիցէք զնա ինձ զեւթն օր խրախութեանս եւ գտանիցէք, տաց ձեզ երեսուն պաստառակալ եւ երեսուն պատմուճան հանդերձից.

13 ապա թէ ոչ կարիցէք առեղծանել ինձ, տաջիք դուք ինձ երեսուն պաստառակալ եւ երեսուն պատմուճան հանդերձից։ Եւ ասեն ցնա. Արկ մեզ զառասպելն քո, եւ լուիցուք զնա։

14 Եւ ասէ ցնոսա։ Ի կերչէ ել կերակուր, եւ ի հզօրէ ել քաղցր։ Եւ ոչ կարացին առեղծանել զառասպելն նորա զերիս աւուրս։

15 Եւ եղեւ յաւուրն չորրորդի, եւ ասեն ցկինն Սամփսոնի. Պատրեա զայր քո եւ պատմեսցէ քեզ զառասպելն, գուցէ այրիցեմք զքեզ եւ զտուն հօր քո. թէ աղքատացուցանե՞լ կոչեցեր զմեզ այսր։

16 Եւ ելաց կինն Սամփսոնի առ նա եւ ասէ ցնա. Ատեցեր զիս եւ ոչ սիրեցեր զիս. զի զառասպելն զոր արկեր որդւոց ժողովրդեան իմոյ՝ ինձ ոչ պատմեցեր։ Եւ ասէ ցնա Սամփսոն. Ահա հօր եւ մօր իմոյ ոչ պատմեցի, եւ արդ քե՞զ պատմիցեմ։

17 Եւ ելաց առ նա զեւթն օր յորս էր խրախութիւնն. եւ եղեւ յաւուրն եւթներորդի պատմեաց նմա քանզի թախանձեաց զնա. եւ նա պատմեաց որդւոց ազգին իւրոյ։

18 Եւ ասեն ցնա արք քաղաքին յաւուրն եւթներորդի յառաջ քան զմտանել արեգականն. Զի՞նչ քաղցրագոյն քան զմեղր, կամ զի՞նչ հզօրագոյն քան զառեւծ։ Եւ ասէ ցնոսա Սամփսոն. Եթէ ոչ ճնշեալ էր զերինջն իմ՝՝, ոչ գտանէիք զառասպելն իմ։

19 Եւ յաջողեցաւ ի վերայ նորա Հոգի Տեառն, եւ էջ յԱսկաղոն եւ եհար անդ արս երեսուն. եւ ա՛ռ ետ զպատմուճանսն առեղծանելեաց առասպելին. եւ բարկացաւ սրտմտութեամբ Սամփսոն, եւ ել ի տուն հօր իւրոյ։

20 Եւ ամուսնացաւ կինն Սամփսոնի ընդ հացերիցուն նորա որ էր նորա ընկեր։

Հայաստանի Աստվածաշնչային Ընկերություն, 2018

Bible Society of Armenia, 2018

Bible Society of Armenia
Lean sinn:



Sanasan