Biblia Todo Logo
Bìoball air-loidhne

- Sanasan -

ԴԱՏԱՒՈՐՔ 12 - Գրաբար Աստվածաշունչ (1895)

1 Եւ ժողովեցան որդիքն Եփրեմի եւ եկին ի Սեփենա, եւ ասեն ցՅեփթայէ. Զի՞ է զի ելեր պատերազմել ընդ որդիսն Ամոնայ, եւ զմեզ ոչ կոչեցեր երթալ ընդ քեզ. արդ այրեսցուք հրով զտուն քո ի վերայ քո։

2 Եւ ասէ ցնոսա Յեփթայէ. Այր զրկեալ էի ես եւ ժողովուրդ իմ, եւ որդիք Ամոնայ տառապեցուցանէին զիս յոյժ՝՝. եւ բողոք արկի առ ձեզ, եւ ոչ փրկեցէք զիս ի ձեռաց նոցա։

3 Եւ տեսի զի ոչ ոք էր որ փրկէր, եւ եդի զանձն իմ ի ձեռին իմում, եւ անցի առ որդիսն Ամոնայ, եւ մատնեաց զնոսա Տէր ի ձեռս իմ. եւ արդ ընդէ՞ր ելէք առ իս յաւուր յայսմիկ մարտնչել ընդ իս։

4 Եւ ժողովեաց Յեփթայէ զամենայն արս Գաղաադու եւ տայր պատերազմ ընդ Եփրեմի. եւ հարին արք Գաղաադու զԵփրեմ. զի ասացին ապրեալքն Եփրեմի, թէ՝ Դուք Գաղաադացիք ի մէջ Եփրեմի եւ ի մէջ Մանասէի էք՝՝։

5 Եւ կալաւ Գաղաադ զկիրճս Յորդանանու զԵփրեմի. եւ եղեւ իբրեւ ասացին ապրեալքն Եփրեմայ, թէ՝ Թող անցցուք, ասեն ցնոսա արք Գաղաադու. Միթէ եւ դուք յԵփրեմէ՞ իցէք։ Եւ ասեն. Չեմք ի նոցանէ։

6 Եւ ասեն ցնոսա. Տուք մեզ նշան ինչ, եւ ասացէք. Հասկ հասկ։ Եւ ոչ յաջողեցան խօսել այնպէս. եւ կալան եւ կոտորեցին զնոսա՝՝ յանցսն Յորդանանու. եւ անկան ի ժամանակին յայնմիկ յԵփրեմէ քառասուն եւ երկու հազարք։

7 Եւ դատեաց Յեփթայէ զԻսրայէլ ամս վեց, եւ մեռաւ Յեփթայէ Գաղաադացի, եւ թաղեցաւ ի քաղաքի իւրում ի Գաղաադ։

8 Եւ դատեաց յետ նորա զԻսրայէլ Եսեբոն ի Բեթղեհեմէ։

9 Եւ եղեն նորա ուստերք երեսուն, եւ դստերք երեսուն տուեալ արտաքս. եւ երեսուն կին ած ուստերաց իւրոց արտաքուստ. եւ դատեաց զԻսրայէլ ամս եւթն։

10 Եւ մեռաւ Եսեբոն եւ թաղեցաւ ի Բեթղեհէմ։

11 Եւ դատեաց յետ նորա զԻսրայէլ Ելոն Զաբուղոնացի ամս տասն։

12 Եւ մեռաւ Ելոն Զաբուղոնացի եւ թաղեցաւ յԵղիմ յերկրին Զաբուղոնի։

13 Եւ դատեաց յետ նորա զԻսրայէլ Աբդոն որդի Ելլեքայ Փարաթոնացի։

14 Եւ եղեն նորա որդիք քառասուն, եւ երեսուն որդիք որդւոց նորա, որ հեծանէին յեւթանասուն յաւանակս. եւ դատեաց զԻսրայէլ ամս ութ։

15 Եւ մեռաւ Աբդոն որդի Ելլեքայ Փարաթոնացի, եւ թաղեցաւ յԵփրաթոն, յերկրի Եփրեմայ ի լերինն Ամաղեկայ։

Հայաստանի Աստվածաշնչային Ընկերություն, 2018

Bible Society of Armenia, 2018

Bible Society of Armenia
Lean sinn:



Sanasan