ՍՐԲՈՅ ԱՌԱՔԵԼՈՅՆ ՅԱԿՈՎԲԱՅ ԿԱԹՈՂԻԿԷ՝՝ 2 - Գրաբար Աստվածաշունչ (1895)ԱԶ. 1 Եղբարք իմ, մի՛ աչառանօք ունիցիք զհաւատսն Տեառն մերոյ Յիսուսի Քրիստոսի, որ Տէրն է՝՝ փառաց։ 2 Եթէ մտցէ ի ժողովուրդ ձեր այր որ ունիցի մատանի ոսկի եւ հանդերձս պայծառս, մտանիցէ անդր եւ աղքատ ոք ի հանդերձս աղտեղիս, 3 հայիցիք ընդ այն որ ունիցի զհանդերձսն պայծառս, եւ ասիցէք եթէ՝ Դու նիստ աստ պատուով. եւ ցաղքատն ասիցէք եթէ՝ Յոտն կաց դու այտի. կամ թէ՝ Եկ նիստ առ պատուանդանիս իմում, 4 ո՞չ խղճիցէք յանձինս եւ լինիցիք դատաւորք չարացն խորհրդոց։ 5 Լուարուք ինձ, եղբարք իմ սիրելիք. ո՞չ ապաքէն Աստուած ընտրեաց զաղքատս աշխարհիս, որ են մեծատունք հաւատովք, եւ ժառանգաւորք արքայութեանն զոր խոստացաւ սիրելեաց իւրոց։ 6 Եւ դուք անարգէք զաղքատս. ոչ մեծատունք յաղթահարեն զձեզ, եւ նոքա քարշեն զձեզ ի դատաստան։ 7 Ո՞չ նոքա հայհոյեն զբարւոք անունն որ կոչեցեալ է ի վերայ ձեր։ 8 Ապա թէ զօրէնսն կատարիցէք զարքունականս ըստ Գրոց, եթէ՝ Սիրեսցես զընկեր քո իբրեւ զանձն քո, բարւոք առնէք։ 9 Իսկ եթէ աչառիցէք, մեղս գործէք՝ յանդիմանեալք յօրինացն իբրեւ օրինազանցք։ 10 Որ ոք զամենայն օրէնսն պահիցէ, եւ միով իւիք ինչ գթիցէ, եղեւ ամենայն օրինացն պարտապան։ 11 Զի որ ասացն թէ՝ Մի՛ սպանանիցես, ասաց թէ՝ Եւ մի՛ շնայցես. զի եթէ սպանանիցես ոչ, բայց շնայցես՝՝, եղեր յանցաւոր օրինացն։ 12 Այնպէս խօսեցարուք եւ այնպէս արարէք, որպէս զի ազատութեան օրինօքն իցէք դատելոց։ 13 Զի անողորմ դատաստան լինելոց է այնմ որ ոչ առնիցէ զողորմութիւն, քանզի բարձր ի գլուխ պարծի ողորմութիւն առ դատաստանաւն։ ԱԷ. 14 Զի՞նչ օգուտ իցէ, եղբարք իմ, եթէ ասիցէ ոք հաւատս ունել եւ գործս ոչ ունիցի. միթէ կարիցե՞ն հաւատքն ապրեցուցանել զնա։ 15 Եթէ եղբայր ոք կամ քոյր իցեն մերկք կամ կարօտեալ աւուրն կերակրոյ, 16 ասիցէ ոք ի ձէնջ ցնոսա. Երթայք խաղաղութեամբ, ջեռարուք եւ յագեցարուք. եւ տայցէք ոչ նոցա զպէտս մարմնոյն, զի՞նչ օգուտ իցէ։ 17 Սոյնպէս եւ հաւատք եթէ գործս ոչ ունիցին, մեռեալ են առանձինն։ 18 Այլ թերեւս ասիցէ ոք, եթէ՝ Դու հաւատս ունիս, եւ ես գործս ունիմ. ցոյց ինձ զհաւատսն քո առանց գործոց, եւ ես ցուցից քեզ ի գործոց իմոց զհաւատսն։ 19 Դու հաւատաս զի մի է Աստուած, բարւոք առնես. եւ դեւք հաւատան եւ սարսեն։ 20 Կամի՞ս գիտել, ով մարդ սնոտի, զի հաւատք առանց գործոց դատարկ են։ 21 Աբրահամ հայր մեր ո՞չ ապաքէն ի գործոց արդարացաւ՝ հանեալ ի սեղան զորդին իւր զԻսահակ պատարագ։ 22 Տեսանե՞ս զի հաւատքն եղեն գործակից գործոց նորա, եւ ի գործոց անտի հաւատքն կատարեցան։ 23 Եւ կատարեցաւ Գիրն որ ասէ. Հաւատաց Աբրահամ յԱստուած, եւ համարեցաւ նմա յարդարութիւն. եւ կոչեցաւ բարեկամ Աստուծոյ։ 24 Տեսանէ՞ք զի ի գործոց արդարանայ մարդ, եւ ոչ ի հաւատոց միայն։ 25 Սոյնպէս եւ Րախաբ պոռնիկ ո՞չ ապաքէն ի գործոց արդարացաւ, ընկալեալ զլրտեսսն, եւ ընդ այլ ճանապարհ արձակեաց։ 26 Զոր օրինակ մարմին առանց հոգւոյ մեռեալ է, սոյնպէս եւ հաւատք առանց գործոց մեռեալ են։ |