Biblia Todo Logo
Bìoball air-loidhne

- Sanasan -

ՄԱՐԳԱՐԷՈՒԹԻՒՆ ԵՍԱՅԵԱՅ 64 - Գրաբար Աստվածաշունչ (1895)

1 Եթէ բացցես զերկինս՝ դողումն կալցի ի քէն զլերինս, եւ հալեսցին իբրեւ զմոմ առաջի հրոյ.

2 եւ այրեսցէ հուր զհակառակորդս քո, եւ յայտնի լիցի անուն քո ընդդիմակցաց քոց, եւ յերեսաց քոց հեթանոսք խռովեսցին։

3 Յորժամ առնիցես փառաւորութիւնս՝ դողումն կալցի ի քէն զլերինս։

4 Յաւիտենից ոչ լուաք, եւ ոչ աչք մեր տեսին այլ Աստուած բաց ի քէն. եւ զգործս քո զոր արասցես այնոցիկ որ ակն ունին ողորմութեան քում։

5 Զի ընդ առաջ լիցի այնոցիկ ոյք առնեն զիրաւունս, եւ զճանապարհս քո յիշեսցեն. արդ ահա դու բարկացար եւ մեք մեղաք, վասն այնորիկ մոլորեցաք։՝՝

6 Եւ եղեաք իբրեւ զպիղծս ամենեքեան, իբրեւ զհանդերձս ապարահից ամենայն արդարութիւն մեր. եւ թօթափեցաք իբրեւ զտերեւ ամենեքին մեք վասն անօրէնութեանց մերոց, հողմք մերժեցին զմեզ՝՝։

7 Եւ ոչ ոք իցէ որ կարդայցէ զանուն քո, եւ ոչ որ յիշիցէ ապաստան առնել զքեզ՝՝. զի դարձուցեր զերեսս քո ի մէնջ, եւ մատնեցեր զմեզ վասն մեղաց մերոց։

8 Եւ արդ, Տէր, Հայր մեր դու ես. մեք կաւ, եւ դու Ստեղծիչ մեր, եւ գործք ձեռաց քոց ամենեքին մեք.

9 մի՛ բարկանար մեզ Տէր, յոյժ, եւ մի՛ ի ժամանակի յիշեր զմեղս մեր. եւ արդ հայեաց, Տէր, զի ժողովուրդ քո ամենայն

10 եւ քաղաք սրբութեան քո Սիոն եղեւ աւերակ. իբրեւ զանապատ եղեւ Երուսաղէմ, յանէծս մատնեցաւ.

11 տունն սրբութեան մերոյ, եւ փառքն զոր օրհնեցին հարքն մեր՝ եղեն՝՝ հրձիգ, եւ ամենայն փառաւորութիւն մեր կործանեցաւ։

12 Եւ ի վերայ ամենայնի այսորիկ անսա՞ս, Տէր, եւ լռեցեր եւ խոնա՞րհ արարեր զմեզ մինչեւ յոյժ։

Հայաստանի Աստվածաշնչային Ընկերություն, 2018

Bible Society of Armenia, 2018

Bible Society of Armenia
Lean sinn:



Sanasan