Biblia Todo Logo
Bìoball air-loidhne

- Sanasan -

ՄԱՐԳԱՐԷՈՒԹԻՒՆ ԵՍԱՅԵԱՅ 62 - Գրաբար Աստվածաշունչ (1895)

1 Վասն Սիոնի ոչ լռեցից, եւ վասն Երուսաղեմի ոչ ներեցից. մինչեւ ծագեսցէ իբրեւ զլոյս արդարութիւն նորա, եւ փրկութիւն նորա իբրեւ զփայլակն վառեսցի։

2 Եւ տեսցեն հեթանոսք զարդարութիւն քո, եւ ամենայն թագաւորք զփառս քո. եւ կոչեսցի քեզ անուն նոր, զոր Տէր անուանեսցէ։

3 Եւ եղիցես պսակ վայելչութեան ի ձեռին Տեառն, եւ թագ արքայութեան ի ձեռին Աստուծոյ քո.

4 եւ ոչ եւս կոչեսցիս Լքեալ, եւ երկիրն քո ոչ եւս կոչեսցի Աւերակ. զի քեզ անուն կոչեսցին կամք իմ, եւ երկրին քում շինութիւն բնակութեան՝՝. զի հաճեսցի Տէր ընդ քեզ, եւ երկիրն քո խռնեսցի ի բնակութիւն։

5 Զոր օրինակ բնակէ՝՝ երիտասարդ ընդ կուսի՝ այնպէս բնակեսցեն որդիք քո ի քեզ՝՝. եւ եղիցի զոր օրինակ ուրախ լինի փեսայ առ հարսին, այնպէս ուրախ լիցի Տէր ի քեզ։

6 Ի վերայ պարսպացն քոց, Երուսաղէմ, պահապանս կացուցի. զօրն ողջոյն եւ զգիշերն ամենայն, որ մինչեւ յանգ մի՛ դադարեսցեն յիշել զՏէր։

7 Զի ոչ գոյ նման ձեզ, եթէ ուղղեսցէ եւ արասցէ զԵրուսաղէմ ի պարծանս ի վերայ երկրի։

8 Երդուաւ Տէր ի փառս՝՝ իւր եւ ի զօրութիւն բազկի իւրոյ, եթէ ոչ տաց զցորեան քո եւ զկերակուր ի ձեռս՝՝ թշնամեաց քոց, եւ ոչ արբցեն որդիք օտարաց զգինի քո յորում դուն վաստակեցեր։

9 Այլ որ ամփոփեցինն կերիցեն զնա՝ եւ օրհնեսցեն զՏէր, եւ որ ժողովեցինն զնա՝ արբցեն ի սրահս սրբութեանց իմոց։

10 Երթայք մտէք ընդ դրունս իմ, կազմեցէք զճանապարհս, հորդեցէք զշաւիղս. գործեցէք ճանապարհ ժողովրդեան իմոյ, եւ զքարինս ի ճանապարհէ անտի՝՝ ի բաց ընկեցէք. առէք նշան ի հեթանոսս։

11 Զի աւասիկ Տէր լսելի արար մինչեւ ի ծագս երկրի. ասացէք դստեր Սիոնի. Ահաւասիկ Փրկիչ քո հասեալ գայ եւ ունի զվարձս իւր ընդ իւր. եւ գործք իւր առաջի երեսաց իւրոց։

12 Եւ կոչեսցէ զնա Ժողովուրդ սուրբ՝ փրկեալ ի Տեառնէ, եւ դու կոչեսցիս Խնդրեալ քաղաք եւ Ոչ լքեալ։

Հայաստանի Աստվածաշնչային Ընկերություն, 2018

Bible Society of Armenia, 2018

Bible Society of Armenia
Lean sinn:



Sanasan