ՄԱՐԳԱՐԷՈՒԹԻՒՆ ԵՍԱՅԵԱՅ 56 - Գրաբար Աստվածաշունչ (1895)1 Այսպէս ասէ Տէր. Զգոյշ կացէք իրաւանց եւ գործեցէք զարդարութիւն, զի եկեալ հասեալ է փրկութիւն իմ, եւ յայտնելոց է ողորմութիւն իմ։ 2 Երանի առն որ առնիցէ զայն, եւ մարդոյ որ կայցէ ի նմին, եւ պահիցէ զշաբաթս իմ եւ ոչ պղծիցէ, եւ պահիցէ զձեռս իւր յառնելոյ զանիրաւութիւն։ 3 Մի՛ ասասցէ օտարազգին որ եկեալ յեցեալ իցէ ի Տէր, եթէ՝ Մերժելով մերժեսցէ զիս Տէր ի ժողովրդենէ իւրմէ. եւ մի՛ ասասցէ ներքինին թէ՝ Ես եմ փայտ չոր։ 4 Այսպէս ասէ Տէր ցներքինիսն որ պահիցեն զպահպանութիւնս իմ, եւ ընտրեսցեն զոր կամիմ, եւ կայցեն յուխտին իմում. 5 տաց նոցա ի տան իմում, եւ ընդ պարսպաւ իմով տեղի անուանի, առաւել քան զուստերաց եւ զդստերաց, եւ անուն յաւիտենական տաց նոցա՝ եւ մի՛ պակասեսցէ։ 6 Եւ զայլազգիսն որ եկեալ յեցեալ իցեն ի Տէր՝ ծառայել նմա եւ սիրել զանուն նորա, լինել նմա ի ծառայս եւ յաղախնայս, եւ՝՝ զամենեսեան ոյք պահիցեն զշաբաթս իմ եւ ոչ պղծիցեն, եւ կայցեն յուխտին իմում. 7 տարայց զնոսա ի լեառն սրբութեան իմոյ, եւ ուրախ արարից զնոսա ի տան աղօթից իմոց. ողջակէզք նոցա եւ պատարագք նոցա ընդունելի եղիցին ի վերայ սեղանոյ իմոյ. զի տուն իմ տուն աղօթից կոչեսցի ամենայն հեթանոսաց։ 8 Ասաց Տէր Տէր, որ ժողովէ զցրուեալսն Իսրայելի, եթէ՝ Ժողովեցից ի վերայ նորա ժողովս 9 ամենայն գազանաց անապատի. եկայք կերայք ամենայն գազանք անտառի։ 10 Տեսէք զի կուրացան ամենեքին, եւ՝՝ ոչ գիտեն զհանճար. ամենեքին իբրեւ շունք համրացեալք որ ոչ կարիցեն հաջել. յերազանան յանկողինս իւրեանց, սիրեն զնիրհել։ 11 Իբրեւ շունք լիրբք եղեն յանձինս իւրեանց որ ոչ գիտեն զյագուրդ. եւ են չարք՝ եւ՝՝ ոչ ճանաչեն զհանճար. ամենեքին ըստ իւրաքանչիւր ճանապարհաց իւրեանց գնացին։՝՝ 12 Եկայք առցուք գինի, եւ գինեհարեսցուք արբեցութեամբ, եւ եղիցի այնպիսի օրն մեզ զոհ՝՝ մեծ առաւել յոյժ։ |