Biblia Todo Logo
Bìoball air-loidhne

- Sanasan -

ՄԱՐԳԱՐԷՈՒԹԻՒՆ ԵՍԱՅԵԱՅ 52 - Գրաբար Աստվածաշունչ (1895)

1 Զարթիր, զարթիր, Սիոն. զգեցիր զզօրութիւն քո, Սիոն, եւ դու զգեցիր զփառս քո՝՝, Երուսաղէմ՝ քաղաքդ սուրբ. զի ոչ եւս յաւելցեն անցանել ընդ քեզ պիղծք եւ անթլփատք։

2 Թօթափեա զփոշիդ, յոտն կաց եւ նիստ, Երուսաղէմ. լոյծ զկապ պարանոցի քո, գերիդ՝ դուստր Սիոնի։

3 Զի այսպէս ասէ Տէր. Ձրի վաճառեցայք, եւ ոչ արծաթով փրկեսջիք։

4 Այսպէս ասէ Տէր. Յերկիրն Եգիպտացւոց էջ ժողովուրդ իմ զառաջինն՝ բնակել անդ նժդեհութեամբ, եւ յԱսորեստան բռնութեամբ վարեցան, եւ արդ ընդէ՞ր էք աստ։

5 Այսպէս՝՝ ասէ Տէր. զի վարեցաւ ժողովուրդն իմ ձրի, զարմացեալ էին եւ լային։ Այսպէս ասէ Տէր. Վասն ձեր անուն իմ հանապազ հայհոյի ի մէջ հեթանոսաց՝՝։

6 Վասն այնորիկ ծանիցէ ժողովուրդ իմ զանուն իմ յաւուր յայնմիկ, թէ ես նոյն եմ որ խօսէին, եւ արդ եկի հասի՝՝։

7 Իբրեւ զի՜ գեղեցիկ են ի վերայ լերանց ոտք աւետարանչի համբաւուն խաղաղութեան, իբրեւ աւետարանչի բարութեանց. զի լսելի արարից զփրկութիւն քո, ասել ցՍիոն թէ՝ Թագաւորեսցէ քեզ Աստուած։

8 Զի ձայն պահապանաց քոց բարձրացաւ, եւ ի նոյն բարբառ առ հասարակ ցնծասցեն. զի դէմ յանդիման տեսցեն զժամանակ յորում ողորմեսցի Տէր Սիոնի։

9 Լերինք գոչեսցեն աւերակօքն հանդերձ Երուսաղեմի զցնծութիւն, զի ողորմեցաւ նմա Տէր, եւ փրկեաց զԵրուսաղէմ։

10 Եւ յայտնի արասցէ՝՝ Տէր զբազուկ իւր սուրբ առաջի ամենայն ազգաց, եւ տեսցեն ամենայն ծագք երկրի զփրկութիւն Աստուծոյ մերոյ։

11 Ի բաց կացէք, ի բաց կացէք. ելէք այտի, եւ ի պիղծս մի՛ մերձենայք. ելէք ի միջոյ նոցա, եւ մեկնեցարուք, որ բարձեալ բերէք զսպաս Տեառն։

12 Զի ոչ խռովութեամբ ելջիք, եւ ոչ փախստեամբ գնասջիք. զի առաջի ձեր Տէր ինքնին գնասցէ. եւ որ ժողովէն զձեզ՝ Աստուած Իսրայելի։

13 Ահաւադիկ ի միտ առցէ մանուկ իմ՝՝. վերասցի եւ բարձրասցի եւ փառաւորեսցի յոյժ։

14 Զոր օրինակ զարմասցին բազումք ի վերայ քո, (այնպէս անշքեսցի տեսիլ քո ի մարդկանէ, եւ փառք քո՝՝ յորդւոց ի մարդկանէ,)

15 այնպէս զարմասցին ազգք բազումք ի վերայ քո, եւ կարկեսցեն թագաւորք զբերանս իւրեանց. զի որոց ոչ պատմեցաւ վասն նորա՝ տեսցեն, եւ որոց ոչ իցէ լուեալ՝՝ ի միտ առցեն։

Հայաստանի Աստվածաշնչային Ընկերություն, 2018

Bible Society of Armenia, 2018

Bible Society of Armenia
Lean sinn:



Sanasan